Դե յուրեն՝ «դաբրոյով». դե ֆակտոն հաշիվ չի

11/11/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի 2006 թվականի նոյեմբերի 11-ի համարում

Սահմանադրական դատարանի վերջին որոշումը հերթական ներքաղաքական   սկանդալի պատճառ է դառնում։ Եւ ընտրական հանձնաժողովներում դատավորների՝ այլեւս  թափուր մնացած տեղի համար պայքարն այսօր արդեն թիվ մեկ քաղաքական թեման է։ Չնայած կարծիքին, թե դատավորների գոյությունը ընտրական հանձնաժողովներում համարելով հակասահմանադրական` դրանով հանրապետության նախագահը ընտրական հանձնաժողովներում սպասվող ՀՀԿ-ԲՀԿ գլադիատորական մարտերը փորձում է կառուցել երկուսն ընդդեմ երկուսի սկզբունքով՝ դատավորների տեղը հանձնելով «Բարգավաճ Հայաստանին», բայց ՀՀԿ-ն չի պատրաստվում հաշտվել այդ անարդարության հետ։ Եւ, օրինակ, Հանրապետականի ուղղակի դրդմամբ «Գործարար» պատգամավորական խումբը պայքարելու ու մաքառելու է, որ թափուր մնացած այդ տեղը տրվի իրենց.

«Խորհրդարանական մեկ խումբ՝ «Ժողպատգամավորը», ներկայացված է ընտրական հանձնաժողովներում, եւ տրամաբանական կլինի, որ մենք եւս ներկայացված լինենք։ Եւ քանի որ առաջիկայում այդ հարցը քննարկվելու է, մենք անպայման կպայքարենք, որ ներկայացված լինենք ընտրական հանձնաժողովներում»,- ասում է «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանը։ Հասկանալի է, որ այս պայքարը լինելու է բացարձակ անարդյունք, որովհետեւ, եթե «Գործարարի» մաքառումները բավարարվեն, կստացվի, որ Հանրապետական կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում արդեն ունի ոչ թե երկու, այլ երեք  անդամ, քանզի «Գործարար» խումբը ՀՀԿ-ի նույնքան նվիրյալն ու կցորդն է, որքան «Ժողպատգամավորը»։

Եւ որքան հանրապետական է «Ժողպատգամավորը», նույնքան հանրապետական է «Գործարարը», որի մի քանի անդամ առաջիկայում համալրելու են ՀՀԿ շարքերը, իսկ մի քանիսն արդեն գնել են իրենց տեղը ՀՀԿ համամասնական ցուցակում։ Ուստի, «Գործարարի» պայքարը` հանուն ՀՀԿ-ի ընտրական բարգավաճման, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Ավելին, որոշ ընդդիմադիր պատգամավորներ պատրաստվում են Ընտրական օրենսգրքի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկել, որ հանձնաժողովներից, որպես ոչ քաղաքական ուժի, վերցվի նաեւ «Ժողպատգամավորի» տեղը։

Եւ եթե ԸՕ-ում ընդդիմության այս առաջարկը պաշտպանեն ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ը, կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրների պրոյեկտը ունի նախագահականի «դաբրոն», որի նպատակը ՀՀԿ-ին հանձնաժողովի երկրորդ տեղից զրկելն է։ Եւ չնայած «Ժողպատգամավորին» այդ տեղը տրվել է քաղաքական համաձայնության արդյունքում, սակայն այս օրերին խորհրդարանում շատերն են հիշել, որ «Ժողպատգամավորը»,  այնուամենայնիվ, քաղաքական ուժ չէ, եւ նրան հանձնաժողովի տեղ չի հասնում։ Իհարկե, այդ ուժն իր մասին նման ապաքաղաքական կարծիքի չէ: «Ո՞վ ասաց, որ մենք քաղաքական ուժ չենք։

Մենք շատ լավ էլ ուժ ենք, եւ այդ մենք ենք, որ մեծամասնական ընտրատարածքներում լուծում ենք այնպիսի խնդիրներ, որոնք ի վիճակի չեն լուծելու բազմաթիվ քաղաքական ուժեր։ Բացի այդ, պետք չէ ապակողմնորոշել հանրությանը, թե ընտրական հանձնաժողովներում «Ժողպատգամավորը» ներկայացնելու է Հանրապետականի շահերը։ Դե յուրե մենք առանձին ուժ ենք, իսկ դե ֆակտոն հաշիվ չի»,- դե յուրեի եւ դե ֆակտոյի արանքում նման տեսակետ ունի կուսակցությամբ հանրապետական, խմբակցությամբ՝ «ժողպատգամավոր» Ռաֆիկ Պետրոսյանը։

Իսկ ի՞նչ են մտածում այս հարցի վերաբերյալ դե յուրե ու դե ֆակտո հանրապետականները։ ««Ժողպատգամավոր» խմբի հարց չի կարող բարձրանալ, որովհետեւ դա քաղաքական համաձայնություն է, որը չպետք է խախտվի։ Իսկ ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանն ու արդեն թափուր մնացած դատավորների տեղին, ապա, որքան տեղյակ եմ, քննարկվում է, որ այդ թափուր տեղը հատկացվի դատարանների  աշխատակազմերի պատասխանատուներին։ Կարծում եմ` այդ հարցը հենց նման տարբերակով էլ կլուծվի»,- ասում է հանրապետական Գալուստ Սահակյանը։ Իսկ այն, որ ընդդիմությունն առաջարկելու է վերցնել «Ժողպատգամավորի» տեղը, ՀՀԿ-ին, պարզվեց, ընդդիմության ծրագրերը առանձնապես չեն հետաքրքրում։

Հանրապետականին չի հետաքրքրում նաեւ ՕԵԿ-ի առաջարկը՝ ընտրական հանձնաժողովներից հանել «Ժողպատգամավորին», հանձնաժողովի անդամների թիվը դարձնել 12՝ ԱԺ-ում ներկայացված վեց քաղաքական ուժերին տալով երկուական տեղ։ ՀՀԿ-ին կհետաքրքրեր հանձնաժողովների թափուր տեղերը «Գործարար» խմբին տալը, սակայն այդ կուսակցությունում հասկանում են, որ երեք երնեկ մի տեղ չի լինում։ Իրեն ջնջելու ծրագրին դեմ է նաեւ «Ժողպատգամավորը», որը չի պատրաստվում դառնալ Ընտրական օրենսգրքի քննարկման առարկա։ Ուստի, այդ խմբի անդամներն արդեն դիմել են իրենց հանրապետական շեֆերին՝ հարցը բնում խեղդելու համար։ Վերջիններս խոստացել են, որ 2005-ի մայիսին ձեռք բերված քաղաքական համաձայնությունը կպահպանվի, եւ ՀՀԿ-ն չի կորցնի ընտրական հանձնաժողովներում իր ունեցած երկրորդ տեղը։

Մինչդեռ, ամեն առիթով մեջբերվող համաձայնության ընդդիմախոսներն էլ պնդում են, որ երբ կնքվում էր քաղաքական այդ գործարքը, «Ժողպատգամավորի» անդամները դեռ չէին դարձել Հանրապետական կուսակցության անդամ, ու գործարքը կայացել է այն սկզբունքով, որ ընտրական հանձնաժողովներում սուբյեկտները պետք է ներկայացված լինեն հավասարաչափ։ Սակայն հուլիսի 22-ից հետո, երբ «Ժողպատգամավորը» սահուն կերպով լցվեց Հանրապետական կուսակցություն, քաղաքական այդ համաձայնությունը կորցրեց իր իրավական ու բարոյական ազդեցությունը։ Ինչեւէ, առաջիկա օրերին կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի մոտ քննարկելու է ընտրական հանձնաժողովների թափուր մնացած տեղերի հարցը։ Եւ միայն դրանից հետո պարզ կդառնա, թե իրականում ո՞ւմ համար էր ՍԴ-ն կայացնում իր խիստ սահմանադրական որոշումը։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3208 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը