ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

17/11/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի համարում

Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը հիրավի կարող է համարվել սենսացիոն: ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ պարբերությունը: Հիշեցնենք, որ նշված գործը ՍԴ-ն քննում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի եւ քաղաքացի Սոֆիկ Գասպարյանի դիմումների հիման վրա: Հակասահմանադրական ճանաչված դրույթում ասվում է. «Դատարանի քննության ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցի որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է»:

Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետը սահմանում է, որ ՍԴ-ն որոշում է օրենքների, ԱԺ որոշումների, հանրապետության նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Արդյունքում, ՀՀ դատական համակարգում գրեթե ութ տարի շարունակ ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի` դատարանները հրաժարվել են վարույթ ընդունել բոլոր այն հայցերը, որոնք եղել են այս կամ այն պետական մարմնի ընդունած իրավական ակտերը անվավեր ճանաչելու մասին:

Այս դիմումի քննարկման մասին մեր նախորդ հրապարակման մեջ մենք կանխատեսել էինք, որ ՍԴ-ն կբավարարի Զեյնալյանի եւ Գասպարյանի դիմումները: Սակայն բավարարումը կարող էր լինել տարբեր կերպ: Ուստի, երբ երեկ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը սկսեց ընթերցել որոշումը, դժվար թե որեւէ մեկի մտքով անցներ, թե այդ փաստաթղթում ինչպիսի սենսացիոն ձեւակերպումներ կարող են տեղ գտած լինել: Առաջ անցնելով` միանգամից նշենք, որ ՍԴ-ն իր այս որոշմամբ պետական մարմինների, հատկապես ԱԺ-ի, ՀՀ կառավարության եւ հանրապետության նախագահի ընդունած իրավական ակտերը զրկեց նախկինում ունեցած իրավական անձեռնմխելիությունից:

ՍԴ-ի որոշման պատճառաբանական մասում քննարկվող խնդիրը ներկայացված է հնարավորինս պարզ եւ կոնկրետ: Ասենք, ՍԴ-ն նախ ընդգծում է, որ վիճարկվող դրույթը ձեւակերպված է ոչ հստակ, այնուհետեւ պարզաբանում. «Դատավարական նորմերը պետք է ապահովեն դատարանների լիազորությունների իրացումը, այլ ոչ թե խոչընդոտեն դրանց իրականացումը` ստեղծելով իրավաբանական վակուում»: ՍԴ-ն ուղղակի արձանագրել է, որ ստեղծված իրավիճակում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք փաստացի զրկված են եղել իրենց խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքից:

«Իրավական պետությանն անհարիր է այն իրավիճակը, երբ օրենքով ու իրավակիրառական պրակտիկայով բացառվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա առանձին իրավական ակտերի` օրենքի համապատասխանության հարցի դատական վերահսկողությունը»,- նշված է ՍԴ-ի որոշման մեջ: Այլ կերպ ասած, ոչ մի պետական մարմին կամ պաշտոնյա վերջնական ճշմարտության կրողը չէ, եւ քաղաքացիները հնարավորություն պետք է ունենան նրանց ընդունած իրավական ակտերը բողոքարկել, երբ գտնում են, որ դրանք խախտել են իրենց իրավունքները: Բայց ՍԴ-ի որոշման մեջ տեղ գտած, մեր կարծիքով, ամենակարեւոր միտքը հետեւյալ պարբերությունն է.

«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ ՀՀ ԱԺ որոշումների, ՀՀ նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության, վարչապետի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների` օրենքի համապատասխանության հարցի որոշումը ներկայումս վերապահված է ընդհանուր իրավասության դատարաններին»: Այսինքն, ՍԴ-ն ուղղակի մատնացույց է անում, որ դատարանները պարտավոր են քննության առնել եւ, ըստ էության, քննարկել վերը նշված պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի օրինականությունը բողոքարկող հայցերը:  Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ երեկ ՀՀ իրավական դաշտում տեղի ունեցավ լուրջ փոփոխություն, որի հետեւանքները անհնար է ամբողջությամբ կանխատեսել:

Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ փորձել են բողոքարկել կառավարության կամ այլ պետական մարմինների ընդունած իրավական ակտերը, որոնցով խախտվել են իրենց իրավունքները: Սակայն բոլոր նման փորձերն անցել են ապարդյուն, քանի որ դատարաններն անգամ վարույթ չեն ընդունել համապատասխան հայցերը եւ դիմումները: Այսօր արդեն դատարանները չեն կարող նման դիմումները վարույթ չընդունել: Դատարանները ստիպված կլինեն դրանք վարույթ ընդունել եւ քննել: Եթե դատավորը ամեն կերպ ցանկանում է պահպանել այս կամ այն պետական մարմնի իրավական ակտը, ապա նա այդ պետք է անի արդեն իր պատասխանատվությամբ:

Բոլոր այն դեպքերում, երբ իրավական ակտի հակաօրինականությունն ակնհայտ է, դրանք ուժի մեջ թողնելու համար դատավորները ստիպված են լինելու իրենք եւս խախտել ՀՀ օրենսդրությունը եւ կայացնել ապօրինի որոշում: Դատարանները եւ դատավորները, կարող ենք ասել, այսուհետ բավական բարդ կացության մեջ են հայտնվել: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ դատավորները ստիպված լինեն կիսել կառավարության որեւէ որոշման պատասխանատվությունը կամ կարողանան իրենց մեջ ուժ գտնել եւ անվավեր ճանաչել համապատասխան իրավական ակտը:  Մի խոսքով, վերացավ այն իրավական վակուումը, որը դատարաններին հնարավորություն էր տալիս խուսափել ՀՀ նախագահի, կառավարության եւ ԱԺ-ի ընդունած իրավական ակտերին գնահատականներ տալուց:

Վահագն Հովակիմյան

Տպել
3126 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը