Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ նշելով, որ նրա ազատումը որեւէ կերպ չի կաշկանդելու իրենց։

Հակոբյանի աշխատանքը, սակայն, Անդրանիկ Քոչարյանը որեւէ կերպ չգնահատեց։

Դիտարկմանը, որ Մովսես Հակոբյանն այն պաշտոնյաներից է, որ ասոցացվում է նախկին իշխանության հետ, Քոչարյանն արձագանքեց, որ ընդհանրապես մեր զինվորականությունն իր ծառայությունները մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ, այլ բան, որ տարբեր ժամանակներում զինվորականության նկատմամբ տարբեր վերաբերմունք է եղել, քանի որ եղել է իշխանություն, որը մեր բանակին հասցրել է մեծ վնաս՝ նրան օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպիսին Մարտի 1-ն էր․

«Մեր բանակը պետք է զերծ մնա նման բաներից, եւ փառք Աստծո, այսօրվա իշխանությունները ոչ միայն դա գիտակցում են, այլեւ բացառելու են երբեւիցե այդպիսի բաները, որովհետեւ բանակը, անընդհատ օգտագործելով իրենց ոչ ֆունկցիոնալ խնդիրների մեջ, մեծ վնաս են հասցնում»։

Հարցին՝ ինչի մասին է խոսում հանգամանքը, որ Մովսես Հակոբյանից բացի, ազատվել են նաեւ նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ սա խոսում է այդ ինստիտուտում առկա խնդիրների մասին․

«Վարչապետն իր իրավասությունների շրջանակում նման որոշում է կայացրել։ Կամո Քոչունցն էլ, Վաչագան Մովսիսյանն էլ ժամանակին մեր ԶՈՒ-երում ծառայություն մատուցած զինվորականներ են, ինչպես Մովսես Հակոբյանը։ Վերջին հաշվով, մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանը եղել է մեր լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի շտաբի պետը, Մարտունու պաշտպանական շրջանում։ Մոնթեն այդ ժամանակ հավաքել էր պրոֆեսիոնալ, կայացած տղաների, հենք էր ստեղծել, երբ մենք ամենաբարդ ուղղության վրա էինք. այդտեղ մասնակցություն ուներ նաեւ Մովսես Հակոբյանը։ Դա երբեք չպիտի մոռանանք, այլ բան, թե հետագայում մեր իշխանություններն ինչ արեցին զինվորականների հետ, նրանք բացարձակ իրավունք չունեին բանակը ներքաշել այլ խնդիրների մեջ՝ իրենց հիմնական խնդրից զատ։ Կլինեն զինվորականներ, որ կազատվեն, թոշակի կգնան, նրանց տեղը կգան այլ մարդիկ, այլ ձեւաչափերով, այլ խնդիրների շրջանակում, պետք է գնահատենք բոլոր այն զինվորականներին, որոնք իրենց ապրած կյանքով, նաեւ 90-ականներին իրենց բանակային կառույցների ձեւավորման մեջ հետք են թողել»։

Հարցին՝ հնարավո՞ր է ազատումը հենց այդ պաշտոնյաների քաղաքականացված լինելու հետեւանքն է, հանձնաժողովի նախագահն ասաց, որ քանի տեղյակ չէ՝ ինչ հիմքով է ազատումը, որեւէ գնահատական տալ չի կարող։

Քոչարյանը չպատասխանեց նաեւ այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Մովսես Հակոբյանը թաթախված է եղել ինչ-որ կոռուպցիոն կամ այլ գործարքների մեջ։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քննիչ հանձնաժողովում արդեն Արցախից հրավիրյալներ եղե՞լ են, Քոչարյանը պատասխանեց, որ եթե հրավիրյալներ լինեն, այդ մասին կիմանան: Այնուհետեւ Քոչարյանն ընդգծեց, որ մեր երկու երկրների անվտանգության համակարգը միասնական է, եւ ոչ թե համագործակցում են Արցախի պաշտոնյաների հետ, այլ ուղղակի չեն կարող այդ համակարգից անջատ ինչ-որ բաներ անել․ «Մենք միասնական ենք, եւ դրանով է պայմանավորված, որ մենք պետք է բացառենք մեր միասնականության դեմ ամեն մի քայլ, սա վերաբերում է մեր անվտանգային ամբողջ գործիքակազմին»։

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է Քոչունցի ազատումը կապ ուներ Մարտի 1-ի հետ, (2008-ին եղել է Երեւանի կայազորի պետի առաջին տեղակալը) ինքը Փաստահավաք խմբում հարցաքննվե՞լ է, Քոչարյանը պատասխանեց, որ Փաստահավաք խմբում չի հարցաքննվել, սակայն ընդգծեց, որ այն ժամանակ, երբ ինքը պաշտոնավարել է Զինված ուժերում, Քոչունցը շատ լավ զինվորական է եղել․

«Չեմ կարող չհիշատակել նաեւ այն զինվորականներին, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել մեր բանակաշինության գործում, այդ թվում՝ Քոչունցը»։

Դիտարկմանը, որ Քոչունցը հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում, ի՞նչ կարեւոր տեղեկություններ կարող էր հաղորդել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե Սերժ Սարգսյանը Փաստահավաք խումբը չլուծարեր, իրենք հնարավոր է՝ էլի մարդկանց լսեին, այդ թվում՝ Քոչունցին․

«Բայց ինքներդ գիտեք, որ առաջին զեկույցից հետո վախեր առաջացան նախկին իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների մոտ: Առաջին հերթին կարծում եմ՝ Դավիթ Հարությունյանի, հետո էդ վախերը տեղափոխվեցին նաեւ որոշում կայացնող Սերժ Սարգսյանի մոտ, եւ անհիմն մեկնաբանությամբ փաստահավաք խումբը լուծարվեց։ Բայց խնդիրը դրա մեջ չէր, Մարտի 1-ի գործը հիմա է ամբողջ ծավալով աշխատում եւ պարտադիր չէ, որ բավարարվենք հենց դատաքննության փուլով: Տեսնում եք, որ Քոչարյանի պաշտպանական թիմն ամեն ինչ անում է, որպեսզի դատաքննությունը չսկսվի։ Եվ հետո, իրենց ազդեցության տակ գտնվող ինչ-որ կայքեր անընդհատ ասում են՝ բա ինչի՞ չի սկսվում դատաքննությունը։ Հարցրեք փաստաբաններին՝ ինչո՞ւ չեն թողնում, որ սկսվի դատաքննությունը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու շուրջ անընդհատ «տեղապտույտը» դատաքննությունը գոնե մի օր էլ հետաձգելու համար է․

«Բայց բոլոր հարցերի պատասխանը մեր հանրությունը պետք է դատաքննության միջոցով իմանա, իմանա՝ ի վերջո դա որակյալ գործ է, թե ոչ։ Ասում են՝ ջուր է, բա որ ջուր է, թողեք՝ հոսի, տեսնենք՝ ուր է հոսում։ Փաստահավաք խմբի լուծարումից առաջ մենք տեղեկացված չէինք 0038 հրամանի մասին, բայց աշխատանք տանում էինք, որովհետեւ ունեինք նյութեր, որ բանակն օգտագործվել է։ Բայց դա հաստատվեց, երբ 2018-ին Մարտի 1-ի վերաբերյալ լսումներ եղան, որովհետեւ 0038 հրամանի վերաբերյալ փաստահավաք խումբը զեկույց ուներ 2010 թվականին, բայց միշտ հերքվում էր նույն Գեւորգ Կոստանյանի, մյուսների կողմից։ Հենց երկրում քաղաքական իշխանությունը փոխվեց, հաստատեցին, որ այո՛, այդ հրամանը գոյություն ունի, հիմա էլ ասում են՝ բանակը ոնց որ առավոտն էր, թե ինչ․․․թողեք դատաքննությունը սկսվի, ամեն ինչ պարզ կլինի»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Տպել
2841 դիտում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց