Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

ՀՀ Կառավարությունը մի քանի օր առաջ հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին նախագծին եւ այն ուղարկեց ԱԺ՝ քննարկման: 

Այս նախագծով, ըստ էության, ՍԴ անդամներին, այդ թվում՝ գործող նախագահ Հրայր Թովմասյանին, առաջարկվում է մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տալ, փոխարենը՝ մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալ աշխատավարձի եւ հավելավճարի չափով կենսաթոշակ: Եթե ելնեինք այն կանխավարկածից, որ ՍԴ անդամները կգնային այս քայլին՝ կարելի էր համարել, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը նշմարվում է: Սակայն շատ մասնագետներ թերահավատ են՝ գրեթե վստահ լինելով, որ ՍԴ անդամները չեն գնա այդ քայլին:

Մյուս կողմից, օրինակ փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, պետք է մտածել՝ արժե՞ պետբյուջեի միջոցները վատնել՝ տարիներ շարունակ բարձր կենսաթոշակ վճարելով մարդկանց, որոնք խաթարեցին Սահմանադրության էությունն ու բնույթը, իրենց գործողություններով հասան նրան, որ մինչեւ 2035 թ. գործող ՍԴ-ն չվերափոխվի:

- Պարոն Նորիկյան, Կառավարությունը ԱԺ ուղարկվեց «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերը, որոնց համաձայն ՍԴ դատավորները կամավորության սկզբունքով կարող են մինչեւ 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական տալ եւ մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ: Սա ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման հնարավո՞ր տարբերակ է:

- Տարբերակ համարել կարելի է, բայց այդ օրենքի տրամաբանությունից բխում է, որ բոլոր դեպքերում կամավորության սկզբունքն է հնարավորություն տալիս ՍԴ անդամին մինչեւ 2020-ի հունվարի 31-ը իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել: Իսկ եթե այդ մարդիկ դիմում չտա՞ն մինչեւ հունվարի 31-ը, արդյո՞ք մենք կհամարենք, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը լուծվում է: Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի խնդիրը ավելի գլոբալ եւ ավելի մեծ փոփոխությունների համատեքստում պետք է լուծվի, որպեսզի հաղթահարվի ճգնաժամը եւ պայմանավորված չլինի անձերով: Իսկ էս օրենքի նախագիծը ուղղակի հնարավորություն է՝ որոշակի պայմաններում ՍԴ կազմը նորացնելու համար, բայց ես չեմ կարծում, որ մենք կունենանք այն արդյունքը, որի համար ընդունվել է այս օրենքը: Այսինքն պարզ ասեմ, ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի գործող անդամները կգնան այս քայլին:

- Որոշակի քննադատություններ կան նաեւ աշխատավարձի պահպանման մասով: Մեկնաբանություններ կան, որ Սահմանադրությունը միտումնավոր իր օգտին փոխած անձանց Կառավարությունը պատժելու փոխարեն խրախուսում է:

- Տեսեք, այստեղ խնդիր կա: Աշխատավարձը պետական բյուջեի միջոց է: Մենք ուզո՞ւմ ենք մեր հարկատուների հաշվին ինչ-որ մարդկանց տարիներ շարունակ ապահովել բարձր կարգի թոշակով: Ճիշտ հակառակը, գործող Սահմանադրության  հեղինակները, որոնք խաթարեցին Սահմանադրության բուն էությունն ու բնույթը, իրենց գործողություններով ըստ էության հասան նրան, որ ինչպես վարչապետն էր ասում, մինչեւ 2035 թվականը ստեղծեն հնարավորություն, որ գործող Սահմանդրական դատարանը չվերափախվի՝ այդ կոնտինգենտի համար արժի՞ այսքան միջոցներ վատնել: Պետք է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի լուծման ավելի արմատական միջոց գտնվի, որ ամբողջ ՍԴ կազմը փոփոխվի՝ սկսած ՍԴ նախագահից, վերջացրած բոլոր անդամներով: Իմ համոզմամբ միակ լեգիտիմ միջոցը սահմանադրական փոփոխությունների միջոցով նոր սահմանադրական դատարանի վերակազմավորմանը հասնելն է: Իսկ այս միջոցներով մենք ուղղակի շահարկման պատուհան ենք բացելու որոշակի շրջանակների համար, որովհետեւ սա վատ նախադեպ է լինելու. վաղը մյուս օրը վճռական դատարանի անդամները կարող են այսպիսի հավակնություններ ունենալ, պետական կառավարման համակարգի այլ աշխատակիցներ կարող են այսպիսի խնդիր բարձրացնել, ժամկետից շուտ թոշակի գնալու եւ որոշակի շատ լավ պայմաններով թոշակ ստանալու հնարավորություն պահանջել:

Անդրադառնալով վերը նշված փաստարկներին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Կառավարության առաջարկածը շատ եվրոպական երկրներում կիրառելի պրակտիկա է, եւ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հարցին՝ արդյոք նորմա՞լ է թոշակ տալ այն մարդկանց, որոնք համարվում են ոչ լեգիտիմ՝ Վարդանյանը պատասխանեց. «Առաջինը՝ մենք գործ ունենք կամավոր կենսաթոշակի ինստիտուտի հետ, երկրորդ՝ դա ոչ թե միայն ինչ-որ ճգնաժամի լուծում է, դա նաեւ Սահմանադրության մեջ ամրագրված ՍԴ նոր կարգով ձեւավորման արագացմանն ուղղված միջոց է: Երրոդ, սա տարածված պրակտիկա է եվրոպական երկրներում: Քննադատությունը կարող է լինել, ցանկացած պարագայում կարող է իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինել, բայց մենք մի քանի արժեքների հետ գործ ունենք. մի պարագայում անհրաժեշտ է արագ ձեւավորել այն մարմինները, որոնք անհրաժեշտ են, որ մեր երկիրը ժողովրդավարական հունով ընթանա, երկրորդ խնդիրը քաղաքացիների կողմից բյուջեի հատկացումների արդյունավետ օգտագործումն է: Վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը ինչ-որ առումով կարող է նաեւ արդյունավետ դարձնել բյուջեի օգտագործումը, որովհետեւ եթե դատավորի աշխատանքի արդյունավետությունը այնքան բարձր չէ եւ նա պատրաստ է հրաժարական տալ կամովին, սա հնարավորություն կտա ավելի բարձր արդյունավետություն ունեցող դատավոր հրավիրել եւ շարունակել աշխատանքը: Բայց, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ խոսքը կամավոր կենսաթոշակի մասին է, խոսքը վերաբերում է կոնկրետ ժամանակահատվածին: Ինչ  վերաբերում է՝ լեգիտիմ են, լեգիտիմ չեն, մենք այստեղ փորձում ենք չառաջնորդվել այն սկզբունքով, թե ով է մեղավոր, այլ  փորձում ենք հասկանալ, թե ինչ է պետք անել, որ լուծում գտնվի»:

Փորձեցինք ՍԴ դատավորներից պարզել՝ արդյո՞ք պատրաստ են հրաժարական տալ, օգտվել քննարկվող օրինագծի ընձեռած հնարավորությունից: ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի օգնականը մեզ փոխանցեց, որ նա այլ լրատվամիջոցների հետ պայմանավորված է եւ նպատակահարմար չի համարում մեր հարցերին պատասխանել: Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի եւ Արեւիկ Պետրոսյանի հետ խոսել եւս չհաջողվեց: Հրայր Թովմասյանն, ինչպես տեղեկացրել ենք, արձակուրդում է:

Իսկ ահա Վահե Գրիգորյանին եւ Արման Դիլանյանին Կառավարության ընդունած նախագիծը չի վերաբերում: Ըստ նախագծի՝ վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված ՍԴ դատավորները: Պարզ ասած՝ վաղ կենսաթոշակի ինստիտուտից չեն կարող օգտվել միայն այն դատավորները, որոնք ընտրվել են նոր Սահմանադրության սահմանած նորմերով՝ 12 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի:

Այնուամենայնիվ, փորձեցինք զրուցել նաեւ նրանց հետ: Արման Դիլանյանն ասաց, որ իր մասնակցությամբ ՍԴ-ում այդ թեմայով քննարկում տեղի չի ունեցել. «Ես չեմ  կարող որեւէ դիրքորոշում կամ մեկնաբանություն տալ, որովհետեւ «Սահմանադրական դատարանի մասին օրենքը» արգելում է ինձ որեւէ նախնական կարծիք հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ, որը ապագայում կարող է Սահմանադրական դատարանի քննարկման առարկա դառնալ»:

Տպել
3614 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել