Արեն Մկրտչյանը չի բացառում, որ կարող է դրվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հրաժարականի հարցը

ՀՖՖ գործկոմի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը չի բացառում, որ ապագայում կարող է դրվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը: Այս մասին երեկ՝ նոյեմբերի 18-ին՝ դեռ մինչեւ Եվրո 2020-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ ՀՀ հավաքականի արտագնա հանդիպումը, որում հայերը պարտվեցին 1:9 հաշվով, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Մկրտչյանը:

«Եթե լինի նման հարց մեր օրակարգում կամ երբ լինի նման հարց մեր օրակարգում, մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ արդյոք դա բացառվո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում»:

Արեն Մկրտչյանը նշեց, որ Վանեցյանի աշխատանքում մի շարք թերացումներ կան: Վերջին շրջանում մի շարք բացահայտումներ են արվել նախկինում ՀՖՖ-ում եղած ֆինանսական չարաշահումների վերաբերյալ: Մկրտչյանը կարծում է, որ բացահայտումները պետք է ավելի շուտ լինեին, բայց մինչեւ վերջերս այդ ուղղությամբ ոչինչ չէր արվել: Նա նաեւ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Վանեցյանը, առանց գործկոմի հավանության, ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել, այնինչ այդ իրավասությունը պատկանում է գործկոմին:

Այսօր Ազգային ժողովում Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է հայկական ֆուտբոլին: Ասել է, որ ինչ ՀՖՖ-ում տեղի է ունենում վերջին շրջանում, անընդունելի է իրենց համար, եւ որ այդ մասին խոսել են ՀՖՖ գործկոմի փակ նիստի ընթացքում: Նա նշել է, որ 1:9 հաշվով պարտության համար պատասխանատու են բոլորը, իսկ գլխավոր պատասխանատուն Վանեցյանն է:

«Բնականաբար, առաջին պատասխանատուն, թիվ 1 պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Աբրահամ Խաշմանյանն ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է հավաքականը: Մեղավոր են բացառապես բոլորը, եւ թիվ 1 պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, պետք է 9:1 հաշվով պարտությանը տան բացատրություն»,- ասել է նա ու ավելացրել, որ առայժմ իրենց օրակարգում Վանեցյանի հրաժարականի հարց չկա, երբ լինի, կտեղեկացնեն, ինչպես նաեւ ընդգծելել է, որ սա ողջ գործկոմի կարծիքն է:

Վանեցյանը ՀՖՖ նախագահ է ընտրվել 2018 թ. սեպտեմբերին:

Տպել
2243 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել