«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարեւան երկիրը չապահովեց նրա անվտանգությունը: Մխիթարյանն այս թեմայով խոսել է հեղինակավոր Four Four Two պարբերականի հետ: Հարցազրույցից մի հատված համացանցում տարածվել էր մի քանի օր առաջ, այժմ կան նաեւ այլ մանրամասներ: Ֆուտբոլիստը պատասխանել է նաեւ Անգլիայում անցկացրած իր ժամանակի, նախկին մարզիչների մասին հարցերին, պարզաբանել է՝ ինչու է հեռացել Լոնդոնից:

- Ինչպե՞ս եք զգում Հռոմում:

- Շատ լավ: Ակումբն ու քաղաքը մեծ պատմություն ունեն: Եղանակը նման է Հայաստանի եղանակին, այնտեղ մեզ մոտ տարվա ընթացքում 300 օր արեւ է: Մարդիկ էլ նման են իմ համերկրացիներին՝ զվարճալի են, հեգնանքով եւ նմանատիպ մենթալիտետ ունեն: Հետեւաբար ես ինձ լավ եմ զգում, սակայն այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ եկել: Այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին արդյունքների հասնել:

- 7 լեզվով եք խոսում: Ինչպե՞ս է ընթանում 8-րդը սովորելը:

- Կանգ առա վնասվածք ստանալուց հետո, որպեսզի կենտրոնանամ եւ ավելի արագ ապաքինվեմ, սակայն ազատ ժամանակ փորձում եմ լավացնել իտալերենս: Դժվար է, բայց չպետք է անհարմար զգաս սխալներ անելիս, առանց սխալների հաջողության չես հասնի:

- Ինչպե՞ս սկսվեցին բանակցությունները «Ռոմա»-ի հետ:

- Գործակալս տրանսֆերի մասին ինձ պատմեց սեպտեմբերի 1-ին: Քանի որ կորցնելու բան չունեի «Արսենալ»-ը թողնելով, ասացի՝ այո՛: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:

- Ինչպե՞ս կգնահատեք Անգլիայում անցկացրած ժամանակը:

- Պրեմիեր լիգայում խաղալն իմ երազանքն էր, եւ ես իրականացրի այն: Ես անցկացրեցի որոշ լավ եւ որոշ ոչ այնքան լավ խաղեր, եւ դա նորմալ է: Դժվար է կայուն խաղ ցուցադրել, երբ երբեմն խաղում ես, երբեմն՝ ոչ, քանի որ այդպես այնքան էլ լավ չես հասկանում՝ ինչ է կատարվում: «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ մենք հաղթեցինք Եվրոպա լիգայում: Այնտեղ բարդ էր, որովհետեւ 25 խաղացող կար, եւ բոլորը ցանկանում էին խաղալ: Հիանալի ժամանակաշրջան էր, բայց ես ցանկանում էի ավելի շատ խաղալ, հետեւաբար տեղափոխվեցի «Արսենալ»:

- Նկարագրեք Արսեն Վենգերի մոտեցումները:

- Նրա ղեկավարությամբ խաղալը հաճույք էր: Նա բոլոր խաղացողներին ասում էր. «Ֆուտբոլ խաղացեք եւ հաճույք ստացեք. եթե ինչ-որ բան եք անում եւ հաճույք եք ստանում դրանից, ուրեմն ճիշտ եք անում»: Նրա հետ 6 ամիս անցկացրի «Արսենալ»-ում: Իր հրաժարականը շոկ էր բոլորի համար, իսկ ես էլ այն տղան էի, որն «Արսենալ» էր գնացել, քանի որ Վենգերն էր ցանկացել: Ամեն դեպքում, սա ֆուտբոլ է, պետք է պատրաստ լինես ամեն ինչի:

- Ինչպե՞ս էր Ունաի Էմերիի ղեկավարությամբ խաղալը, երբ նա փոխարինեց Վենգերին:

- Նա ավելի մեծ ուշադրություն էր դարձնում տակտիկային, եւ հետեւաբար իմ դերը փոխվեց: Այդ պատճառով էլ չէի կարողանում շատ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել: Ես սիրում եմ ավելի ազատ լինել խաղադաշտում եւ շարժվել այնտեղ, որտեղ ազատ տարածություններ կան, սակայն դու պետք է անես այն, ինչ մարզիչն է ասում. թիմի հաղթանակն ավելի կարեւոր է, քան քո անձնական նախասիրությունները: Նրա հետ աշխատելը մեծ փորձ էր, քանի որ իմ կարիերայի առաջին իսպանացի մարզիչն էր, իսկ իսպանական ֆուտբոլում տեխնիկան մեծ տեղ ունի:

- Որքանո՞վ էր բարդ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելը:

- Դա իմ 2-րդ եզրափակիչն էր Եվրոպա լիգայում: Պատկերացրեք, որ խաղացողը երբեք չի խաղացել եզրափակչում ու չի կարողանում գնալ քաղաքական պատճառներով: Շատ ցավալի է: Չեմ կարող ասել, որ կարող էի փոխել հաշիվը, որը 4:1 էր, բայց շատ վատ էի զգում: Տանը նայում էի հանդիպումը ու չէի կարող օգնել: Չեմ ցանկանա, որ ուրիշ ֆուտբոլիստների հետ նման բան լինի:

- Կարո՞ղ էր ՈՒԵՖԱ-ն ավելին անել, օրինակ՝ փոխել մրցավայրը:

- Միակ միջոցը, որով կարող էին օգնել ինձ, եզրափակչի վայրը փոխելն էր: Եթե խաղացողը կամ թիմը փոքր շանս ունի մեկնելու երկիր, որի հետ քաղաքական լավ հարաբերություններ չկան, երեւի ավելի լավ է՝ չմեկնի: Օրինակ՝ եթե ռուսական թիմը հայտնվեր Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ եզրափակիչը նախատեսված լիներ Ուկրաինայում, դա բավական բարդ կլիներ: Ես ստիպված էի բաց թողնել կյանքիս ամենակարեւոր իրադարձություններից մեկը, քանի որ որոշ մարդիկ չգնահատեցին իրավիճակը:

- Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում էին, որ այնտեղ ապահով էր եւ կարող էիք խաղալ:

- Դե, դա այդպես չէր առաջին անգամ, երբ իմ թիմը խաղաց ադրբեջանական թիմի դեմ: Մի անգամ Դորտմունդի «Բորուսիա»-ն խաղաց «Գաբալա»-ի դեմ, եւս մեկ խաղ էլ տեղի ունեցավ «Արսենալ»-ի ու «Քարաբա»-ի միջեւ: Այդ 2 խաղերի համար ես Ադրբեջան գնալու թույլտվություն չստացա, հետո չգիտես ինչպես՝ նրանք ասացին, որ Եվրոպա լիգայի եզրափակչի համար թույլատրում են: Բայց ես չեմ ցանկանում խոսել այս մասին, քանի որ շատ բաներ կան, որոնք մարդիկ չեն հասկանա: Ինձ, իսկապես, ցավ պատճառեց այն, որ զրկվեցի ֆուտբոլ խաղալու հնարավորությունից:

- Մյուս խաղերի համար էլ թույլ չտվեցի՞ն Ադրբեջան գնալ:

- Եկեք չխոսենք այդ մասին:

- Ինչո՞ւ հեռացաք «Արսենալ»-ից:

- Ես գիտեմ իմ որակները եւ այն, թե ինչ կարող եմ անել: Գուցե ես չէի կարող ընդունել այն, որ շատ խաղերի ընթացքում պետք է մնայի պահեստայինների նստարանին: Ես 30 տարեկան եմ եւ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ոչ թե կողքից նայել ու ժամանակ վատնել: Էմերին ու մարզական տնօրենն ինձ վստահեցնում էին, որ ես անհրաժեշտ եմ «Արսենալ»-ին, սակայն ես պայմանագիր կնքեցի «Ռոմա»-ի հետ, քանի որ նրանք ինձ ավելի շատ էին հավատում:

- Մտածե՞լ եք «Ռոմա»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

- Վարձակալության այս պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար, սակայն ամեն ինչ էլ հնարավոր է, եւ ես չեմ փակում դռները: Հիմա ես երջանիկ եմ Հռոմում: Մրցաշրջանի վերջում մենք կարող ենք քննարկել ու որոշել՝ ինչ անել:

Տպել
3686 դիտում

Մարզական հերթական մեծ միջոցառումը Երևանում․ մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները