Բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ. Գրիգորյան

«Պայքարը հենց պատճառի դեմ է, ոչ թե հետեւանքի, որովհետեւ քրեական ենթամշակույթը այն պարարտ հողն է, որի վրա ծնվում է եւ որի առկայության պարագայում չեն կարող չլինել տարբեր հանցագործություններ»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ խոսելով քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու օրինագծի մասին:

Լրագրողի դիտարկմանը, թե միայն այս օրինագծով չի լուծվի հարցը, Գրիգորյանն արձագանքեց, որ նման պնդում չի էլ եղել: Մինչդեռ կրթական էլեմենտի կարեւորությունը այս խնդրի լուծման տեսանկյունից, ըստ պատգամավորի, հնարավոր է՝ շատ ավելի բարձր է, քան երեւույթը քրեականացնելը եւ այս օրենքն ունենալը:

Գրիգորյանը, խոսելով պատճառների մասին, նշեց, որ տարբեր պետական անձինք հաճախ հանդիպում էին քրեական հեղինակությունների հետ ընդհանուր խնջույքների ժամանակ, եւ երբ պետությունը թույլ է եւ նման վարքագիծ է դրսեւորում, պետք չէ զարմանալ, որ նման երեւույթներ կարող են առաջ գալ: Հարցին, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը, Գրիգորյանն ասաց․

«Օրինակ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Առնվազն մի տեսանյութը ես եմ հիշում»:

Լրագրողները հիշեցրին, որ որոշ ժամանակ առաջ նույն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երաշխավորություն էր ներկայացրել քրեական հեղինակություններից մեկի՝ Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի ազատ արձակման համար, սա ինչպե՞ս է մեկնաբանում՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց.

«Ոչ վաղ անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Արսեն Բաբայանի կալանքի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ, դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից ենթադրաբար կատարված արարքներին, թացը չորից պետք է տարբերել»:

Հարցին, որ Նորատուսցի Ալիկին ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին իրար հե՞տ է համեմատում, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց.

«Ես չեմ ասում՝ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է: Ցանկացած անձ, անկախ նրանից՝ քրեական հեղինակություն է, թե ոչ, մարդ է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով նախատեսված դեպքերում ու օրենքի չափանիշներով: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, անձնական երաշխավորագիր է ներկայացրել, սա երբեք պետք չէ դիտարկել, որ ուրեմն ինքը խրախուսում է այն երեւույթները։ Վաղը անձը կարող է մեղադրվել խարդախության մեջ, ես անձնական երաշխավորագիր ներկայացնեմ, դուք դրանից չեք կարող եզրակացնել, որ ես արդարացնում եմ խարդախությունն ու կողմ եմ այդ երեւույթներին»:

Գրիգորյանի պնդմամբ՝ քրեական ենթամշակույթի առկայության պատճառներից է նաեւ այն, որ երբ մարդն իր խնդիրների լուծումը չի տեսնում պետական ինստիտուտների մեջ, այսպես թե այնպես փնտրում է խնդիրներ լուծող ալտերնատիվ ինստիտուտներ: «Մենք ասում ենք՝ դա այլեւս ակտուալ չէ: Մարդու խնդիրները լուծելու է պետությունը՝ ի դեմս իր ինստիտուտների»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորների քվեարկություններին՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ նրանք չեն ուզում «ճշտով տղերքի», հարց լուծողների հետ «թարսվել», թե՞ իսկապես օրենքում կա իրավական բաց, եւ դա կարող է ծառայեցվել որպես անմեղ մարդկանց բանտերը լցնելու գործիք:

«Այն պարագայում, երբ հայտարարվում է, որ կոնցեպտին մենք կողմ ենք, սակայն կա շտկումների անհրաժեշտություն, որի վերաբերյալ չի ներկայացվել առաջարկներ, եւ այդ պարագայում քվեարկվում է դեմ, իմ կարծիքով՝ այդքան էլ տրամաբանական չէ»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի ձեռնպահ քվեարկությանը, Գրիգորյանի կարծիքով՝ սա ավելի հասկանալի է, քանի որ դեռ չեն լուծվել խնդիրները, կողմ կամ դեմ լինել հնարավոր չէ:

Նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ավելի սուր գնահատական հնչեցրեց։ Նրա համար անհասկանալի է, թե ԼՀԿ-ն ինչու ձեռնպահ մնաց, քանի որ եթե խնդիրներ էր տեսնում նախագծում, որոնք կարող էին շտկվել, կարող էր կողմ քվեարկել եւ հանրությանն ազդակ ուղարկել, որ իրենք դեմ են քրեական ենթամշակույթին, ապա եթե բացերը չլրացվեին, իհարկե, կարող էին դեմ քվեարկել։

Լրագրողի հարցին, թե արդյոք ներկայիս իշխանությունում չկա՞ն անձինք, որոնք կապ ունեն քրեական հեղինակությունների հետ, Սուրեն Գրիգորյանը բացասական պատասխան տվեց:

«Ես բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ՝ որպես քրեական հեղինակություն եւ այդ հարաբերությունների շրջանակներում»,-ասաց Գրիգորյանը՝ բացառելով դեպքը, որ եթե կա անձնական բնույթի երկար տարիների հարաբերություն, չի կարելի մարդուն ասել՝ իրար փողոցում տեսնելիս ճանապարհը փոխեք:

Ժաննա Ջեյրանյան 

Տպել
1867 դիտում

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից