Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ Փաստաբանական պալատը կարգապահական վարույթ է հարուցել:

Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը:

Ըստ այդմ, Հայկ Ալումյանի մասով Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել: Պալատը գտել է, որ Ալումյանը դատավորի հետ կապված իր խոսքը կառուցել է վարչապետի հայտարարության հիման վրա, ուստի երբ վարչապետի հայտարարության մեջ ներկայացվող խոսքերը չեն համարվել վիրավորական դատական իշխանության կողմից, ապա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից այդ խոսքերի կրկնությունը, ընդ որում՝ աղբյուրի հղումով, առերևույթ չի կարող համարվել կարգապահական վարույթ հարուցելու հիմք:

Ինչ վերաբերում է Ռուբեն Սահակյանին, նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նախորդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում դատավոր Աննա Դանիբեկյանի մասին արված արտահայտությունների համար: «Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծն ստուգելու նպատակով»,- ասաց խոսնակը:

Նշենք, որ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նշել էր հետեւյալը. «Նա (նկատի ունի Աննա Դանիբեկյանին,-խմբ.) չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… Եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց… Դե, նա շատ կատուներ է պահում»:

Փաստաբանների պալատն ընդգծել է, որ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

Պալատը նաեւ հարկ է համարել արձանագրել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում, և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` Պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռուբեն Սահակյանը նշեց, որ ինքը վարույթի հարուցման մասին տեղեկություն չունի, եւ դա իրեն չի հետաքրքրում. «Ես հո չեմ հրաժարվում, ես այդ բառերն ասել եմ եւ նորից կկրկնեմ»: Հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ այդ խոսքերն ինչ-որ չափով վիրավորական կարող էին լինել, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Իսկ վիրավորական չէ՞ այն, որ նա ինձ թույլ չի տալիս խոսել, երբ ես հրապարակում եմ իմ ելույթը, փորձում եմ կարդալ իմ տեքստը, նա ինձ ասում է՝ խոսեք թեմայից, ես նրան ասում եմ՝ լսեք, որ իմանաք՝ ես թեմայի մեջ եմ, թե ոչ, իսկ նա առանց լսելու ինձ շարունակ ընդհատեց եւ այդպես էլ չլսեց»:

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ եթե դատավորն իրենց միջնորդությունը մերժում է առանց պատճառաբանելու, ուրեմն՝ չի կարող դատավոր լինել. «Իր որոշման մեջ դատավոր Աննա Դանիբեկյանն արտագրել էր իմ ներկայացրած տեքստը, սակայն ոչ մի հարցի չէր պատասխանել: Ես տեքստի մեջ երկու տարբեր տեղերում գրել էի, որ դատարանը պարտավոր է պատճառաբանել իր որոշումը, բայց պատճառաբանություն չկա: Հիմա սա դատարա՞ն է, դատարանի վարքագի՞ծ է. չէ՞ որ դու պարտավոր ես պատճառաբանել քո որոշումը, իսկ դու ընդամենը գրում ես՝ գրավն ի զորու չէ: Հիմա եթե գրեր, որ գրավն ի զորու է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, դատախազները բողոք կբերեին եւ կասեին, որ դատավոր Դանիբեկյանը չի պատճառաբանել որոշումը, որովհետեւ դա պատճառաբանություն չէ, դա կարծրատիպային ձեւակերպում է, ինչի համար Հայաստանի Հանրապետությունը տասնյակ անգամներ, չեմ կասկածում, արդեն մոտ 150.000 եվրոյի գումարներ է վճարել քաղաքացիներին, որովհետեւ մեր դատարանները խախտել են նրանց իրավունքները: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք դեռ չէինք կարողանում դիմել Եվրոպական դատարան, բայց 2002 թվականից արդեն կարողանում ենք, եւ այդպես եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, այդպես եւ շատ ավելի վատ ձեւերով շարունակվում է Նիկոլ Փաշինյանի օրոք: Ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ: Տարեցտարի ավելանում է այս անտարբեր վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ»,- մեր զրույցում եզրափակեց փաստաբան Ռուբեն Սահակյանը:

 

Տպել
6672 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)