Ավանսակաշառքը հետաձգվում է. իսկ պաշտոնյաները առայժմ կգողանան

25/11/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 25-ի համարում

Ընդդիմությունը կոչ է արել ժողովրդին երկուշաբթի օրը շրջափակել խորհրդարանի շենքը եւ թույլ չտալ, որ երրորդ ընթերցմամբ քվեարկվի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը։ Սակայն պիկետի օրակարգում միայն այդ նախագիծը չէ. հասարակական մի շարք կազմակերպություններ արդեն պատրաստել են նոր ցուցապաստառներ՝ «Մի՛ բարձրացրեք կաշառակեր ու գող նախարարների աշխատավարձերը» եւ «Գողին աշխատավարձը չի փրկի» բովանդակությամբ։ Ուստի, խորհրդարանը շրջափակելու երկրորդ նպատակը կառավարության բերած օրենքի նախագիծն է, որով առաջարկվում է 2007-ի հուլիսի 1-ից բարձրացնել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։

Այս մեկը եւս ընդդիմության սիրած թեմաներից է, ուստի պատահական չէր, որ նախորդ քառօրյայի ժամանակ ընդդիմադիրների բոլոր ելույթների հիմնական գործող պերսոնաժները գող պաշտոնյաներն էին, որոնց աշխատավարձերը բարձրացվում են որպես նախընտրական ավանս՝ 2007-ի ընտրությունները բարեհաջող կեղծելու համար։ Ի դեպ, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման ընդդիմությունն արդեն ներառել է իր նախընտրական քարոզի մեջ, ու այս օրերին մարզեր գնացող տարբեր ընդդիմադիրներ ժողովրդին, որպես այս իշխանության հերթական այլանդակություն, ներկայացնում են նրանց աշխատավարձերի բարձրացման մասին կառավարության նախաձեռնությունը։

Այդուհանդերձ, «քլնգելու» նոր թեմայով ակնհայտորեն ոգեւորված ընդդիմադիրներին ու նրանց բերած ցուցարարներին երկուշաբթի օրը լուրջ հիասթափություն է սպասվում։ Բանն այն է, որ կառավարությունը որոշել է զրկել ընդդիմությանը պոպուլիզմով զբաղվելու շանսից եւ ետ է վերցրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրենքի նախագիծը։ Սակայն, որպեսզի ընդդիմության մանթրաշը երկուշաբթի օրը լիակատար լինի, իշխանական օղակներից հրահանգ է եկել մինչեւ երկուշաբթի նույնիսկ կոալիցիայի պատգամավորներին այդ մասին չասել։ Թույլ տալ, որ երկուշաբթի օրը ընդդիմությունը կրկին այդ թեմայով սրտակեղեք ելույթներ ունենա ու նոր միայն պաշտոնապես տեղեկացնել, որ կառավարությունը հրաժարվում է իր բերած նախագծից։

Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենք ետ են վերցնում այդ նախագիծը. «Կառավարությունը որոշեց ետ կանչել նախագիծը»,- առանց այլ հիմնավորման ասաց փոխնախարարը։ Մինչդեռ, կառավարության մեր այլ զրուցակիցները հաստատեցին, որ նման որոշումը իրենց գլխին ավելորդ պրոբլեմ չստեղծելու, ինչպես նաեւ՝ ընդդիմությանը հերթական պոպուլիստական ելույթներից զրկելու համար է արված:

«Ի սկզբանե մենք չէինք հաշվարկել, որ նախընտրական շրջանում բերելով նման նախագիծ` մենք մեր ընդդիմախոսներին հրաշալի առիթ ենք տալիս դա շահարկելու եւ իրենց նախընտրական նպատակների համար օգտագործելու համար։ Երբ հասկացանք, որ մեր ձեռքով ընդդիմությանը լավություն ենք արել, քաղաքական որոշում կայացվեց նախագիծը ետ վերցնել։ Բացի այդ, ակնհայտ դարձավ, որ այդ նախաձեռնությունը ժողովրդի մեջ բավականին վատ է ընկալվել, իսկ մեզ հիմա  լրացուցիչ պրոբլեմներ պետք չեն։ Տեսնենք` հիմա՞ ինչ է ասելու ընդդիմությունը, ինչպե՞ս է դուրս գալու իր այն հայտարարության տակից, որ պաշտոնյաներին ավանսով կաշառք ենք խոստանում՝ ընտրությունները իշխող կուսակցության օգտին կեղծելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Մասնավորապես ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համար խիստ հետաքրքիր է լինելու ընդդիմության արձագանքը: «Ընդդիմությունը արդեն որոշել էր, որ մենք այդ նախագծով նախընտրական կաշառքի հարցերը լուծել ենք, եւ ժողովրդին գցում էր թյուրիմացության մեջ։ Հիմա ինձ համար իսկապես հետաքրքիր է, թե նույն այդ ընդդիմությունը ի՞նչ կերպ է ժողովրդին բացատրելու, որ որեւէ մեկը պաշտոնյայի աշխատավարձ բարձրացնելու նախագծով ընտրակաշառքի հարց չէր ուզում լուծել։ Եւ քանի որ ընդդիմությունն իր համար մարտավարություն է ընտրել՝ անել ամեն ինչի հակառակը, ենթադրվում է, որ հիմա էլ նրանք պիտի պահանջեն, որ կառավարությունն այդ նախագիծը ետ չվերցնի»,- ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

Մինչդեռ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի համար կառավարության կայացրած քաղաքական որոշումը տհաճ անակնկալ էր: «Ես կարծում եմ, որ կառավարությունը սխալ որոշում է կայացրել՝ տեղի տալով ընդդիմության շանտաժներին, եւ ետ է վերցնում մի նախագիծ, որը բյուջեով լիովին հիմնավորված էր։ Եթե բյուջեն ուներ նման հնարավորություն՝ բարձրացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, չեմ կարծում, որ նախընտրական կրքերին ու շանտաժներին ենթարկվելը ճիշտ որոշում է»,- ասում է կառավարության որոշումից հիասթափված Ռաֆիկ Պետրոսյանը։

Այդուհանդերձ, ընդդիմությունը, պարզվում է, այնքան էլ մանթրաշ չի, որ զրկվել է «քլնգելու» համար բավականին լավ նյութից: «Ուրեմն, պետք է արձանագրենք, որ ընդդիմության բավականին գրագետ հիմնավորումներից հետո, որ առնվազն ծիծաղելի է կոռուպցիայի դեմ պայքար համարել ստվերային բիզնեսով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, կառավարությունը նման ծիծաղելի  հիմնավորումով բերած իր նախագիծը ետ է տանում»,- ասում է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

Սակայն դա չի խանգարելու Դալլաքյանին եւ մյուս ընդդիմադիրներին երկուշաբթի օրը կառավարության ներկայացուցչին հարցնել՝ նրանք այլեւս չե՞ն պայքարելու կոռուպցիայի դեմ, թե՞ հասկացել են, որ եթե անգամ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ամսական աշխատավարձերը բարձրացնեն ոչ թե 40, այլ 400 տոկոսով, նրանք, միեւնույն է, մնալու են նույն կաշառակերն ու գանձագողը։ Ինչ վերաբերում է 2007-ի բյուջեով 6 ամսվա համար հատկացված այն 710 միլիոն դրամին, որը պետք է ծախսվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վրա, ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, այդ գումարը կվերաբաշխվի այլ ոլորտների վրա։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
3341 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը