Դատախազ Կարեն Բիշարյանը չի հեռացվի վարույթից. դատարանը հրապարակեց որոշումը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը չի հեռացվի վարույթից:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ այդպիսով մերժելով Քոչարյանի պաշտպանների՝ ավելի վաղ ներկայացված բացարկի միջնորդությունը: Դանիբեկյանը հայտնեց, որ սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին՝ ժ. 13:00-ին:

Որոշման հրապարակումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ իր կարծիքով՝ այսպիսի որոշումն արդեն սպասելի է բոլորի համար. «Նախորդ դատական նիստին ներկայացված դատախազ Պետրոսյանի հետ կապված միջնորդություը պարունակում էր նաեւ մասնագիտական, դատավարական մի շարք խախտումներ, այս պարագայում հանրությունն էր տեղեկացված ԱԺ լսումներից, պրն Բիշարյանի հայտնած հրապարակային կարծիքներից, որոնք կտրուկ, անհասկանալի, կողմնակալությանը հարիր ձեւով փոխվեցին: Բայց դե, դատարանը կրկին մերժեց»:

Վարդեւանյանն ընդգծեց, որ այս փուլը կոչվում է հենց իջնորդությունների փուլ. «Այս փուլում է, որ քննարկվում են հնարավոր բոլոր միջնորդությունները, եւ եթե դատախազը բացարկի ենթակա է, դա չանել հնարավոր չէ, դա ինքնին խախտում է»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին, որն այս դատավորի նախագահությամբ ընթացող նիստերին ներկայացել էր առաջին անգամ: Միջնորդության հիմքում պաշտպանները դրել էին այն հանգամանքը, որ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ԱԺ լսումների ժամանակ, Կարեն Բիշարյանը նշել է, որ վարույթում առկա չեն Քոչարյանին, գնդապետի կոչումներ ունեցող նախկին պաշտոնյաների մասով գործին ընթացք տալու հիմքեր եւ որ Քոչարյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու հարկ չկա: Այս եւ այլ հանգամանքներով պայմանավորված՝  պաշտպանական կողմը պնդեց, որ Բիշարյանը ունի կողմնակալ վերաբերմունք, եւ չնայած իր պրոֆեսիոնալիզմին՝ չի կարող այս գործով լինել պատշաճ մեղադրող:

Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացել էր միջնորդությանը, որին առարկել էին տուժող եւ մեղադրող կողմերը: Մասնավորապես, դատախազ Կարեն Բիշարյանը, անդրադառնալով բացարկի միջնորդությանը, ասել էր, որ ինքը երբեւէ կողմնակալ չի եղել, եւ որ իր դիրքորոշումը հիմնված է եղել գործով ձեռք բերված փաստական հանգամանքների վրա:

 

Տպել
6121 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը