Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի ծրագրերից մեկը՝ սպառնալով չընդունել այն, քանի դեռ կառույցն իր պահանջը չի կատարել

Թուրքիան հրաժարվել է աջակցել ՆԱՏՕ-ի ծրագրին, որը նպատակ ունի պաշտպանել Բալթյան երկրները եւ Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից: ՆԱՏՕ-ի այս ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է կառույցի անդամ 29 երկրների համաձայնությունը:

«Reuters» գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին գրում է, որ Թուրքիան հրաժարվել է աջակցել այդ ծրագրին:

Ծրագիրն իր երկրի կողմից ընդունելու համար Թուրքիայի ղեկավարությունը  պահանջում է, որ ՆԱՏՕ-ն ավելի լայն քաղաքական աջակցություն ցուցաբերի Սիրիայի հյուսիսում ընդդեմ քրդական ուժերի ծավալած իր ռազմական գործողությանը:

ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին պետական մակարդակով կարգադրվել է չստորագրել փաստաթուղթը այնքան ժամանակ, մինչեւ ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներին» կճանաչի  որպես ահաբեկչական կազմակերպություն:

Նշվում է, որ Թուրքիան այս քայլով կարող է տապալել Լեհաստանում ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու գործընթացը:

«Reuters»-ի փոխանցմամբ, Թուրքիան այսպիսով գրեթե «պատանդ է վերցնում» արևելյան Եվրոպայի երկրների բնակիչներին:

Մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ Թուրքիայի այս քաղաքականությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի համար:

Չնայած այս ամենին, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հանդես է եկել Թուրքիայի պաշտպանությամբ՝ նշելով, որ կառույցն ունի Թուրքիայի պես գործընկերոջ կարիք:

 Բունդեսթագում այսօրվա ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլերը կարծիք է հայտնել, որ Եվրոպական միությունն ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունն առանց ՆԱՏՕ-ի, ու նաեւ Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը: 

Մերկելի խոսքերով, պաշտոնական Բեռլինը պետք է ջանք ու եռանդ չխնայի՝ կառույցի միասնականության համար. «Այո, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան պետք է պահել ՆԱՏՕ-ում արդեն միայն համառազմավարական պատճառներով»,-ասել է կանցլերը:

Մերկելը հաստատել է նաեւ պաշտպանական ոլորտում ծախսերի ավելացման վերաբերյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունների մտադրությունը: Նա ակնկալում է կառույցի պաշտպանական բյուջեի 1,5 տոկոսի չափով ավելացում մինչեւ 2024 թվականը:

Թուրքիայի կողմից Բալթյան երկրները եւ Լեհաստանը Ռուսաստանի հնարավոր հարձակումից պաշտպանելու մասին ծրագիրը արգելափակելուն արձագանքել են նաեւ Ռուսաստանից:

«Ռուսաստանը կանչում է» ֆորումի ժամանակ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով ՆԱՏՕ-ի ծրագրին, ասել է, որ բոլորն էլ հրաշալի գիտակցում են՝ Ռուսաստանը ոչ ոքի վրա հարձակվել չի պատրաստվում, փոխանցում է TACC-ը:

Նա հիշեցրել է, որ նախկինում ԱՄՆ-ը հայտարարել է, թե պաշտպանում է  Եվրոպական երկրներին Խորհրդային Միության երկրների հարձակումներից եւ այդպիսով ստիպել վճարել իրեն:

«Այսօր այդ նույն ծրագրերն այդքան էլ չեն աշխատում: Չնայած, որ այս պահին կան խնդիրներ Ուկրաինայի հետ, խառը իրավիճակ է Ղրիմի եւ Դոնբասի շուրջ, սակայն բոլորն էլ լավ գիտեն՝ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մեկի վրա հարձակվել չի պատրաստվում: Դա ուղղակի հիմարություն է, զառանցանք: Ռուսաստանից սպառնալիք տեսնելը այն մարդկանց հորինվածքն է, որոնք ուզում են բոնուսներ շահել  եւ Եվրոպայի առաջատար երկրները սա հրաշալի գիտակցում են», -ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի իր դաշնակիների հետ հարաբերությունները փոխելու համար, քանի որ պնդելը, թե «Մենք ձեզ պաշտպանում ենք՝ վճարեք», շատ քիչ է:

Տպել
2799 դիտում

Երևանում բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ