Ժապավենը Քոչարյանն էր կտրել. կխլե՞ն ակադեմիան ՕԵԿ նախագահից

28/11/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 28-ի համարում

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն անցյալ շաբաթ հայտարարեց, թե Արթուր Բաղդասարյանի «Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը պարզապես փուչիկ է, իսկ Բաղդասարյանը, ստացվեց, որ մեծ շուլեր է, որը հաջողացրել է խաբել բոլորին` սկսած ամենաբարձր իշխանությունից: Հիշեցնենք, որ նախարարը, ձեռքի տակ ունենալով մի քանի պաշտոնական փաստաթղթեր, հայտարարեց, թե սույն ակադեմիան, որը շատ լուրջ հեղինակություն ուներ, եւ որտեղ միլիոնավոր դոլարներ են շրջանառվել, ստեղծվել է լրիվ կեղծ հիմքերի վրա: Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր ներկայացված են իբրեւ հիմնադիրներ, շատ կոպիտ ձեւով հրաժարվում են իրենց՝ որպես այդպիսին ճանաչելուց, եւ ԿԳՆ-ն չգիտի, թե ինչ նմուշի դիպլոմ պետք է տա ակադեմիայի այս տարվա շրջանավարտներին:

Նախարարը հայտնեց նաեւ, որ ԿԳՆ-ն դիմել է դատարան` վիճարկելով ակադեմիայի ստեղծման հիմքերը, ու դատական պրոցեսի ժամանակ էլ փորձելու է պարզել, թե ինչպես են ծախսվել ակադեմիա մտած միլիոնավոր դոլարները: Դատական պրոցեսը սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ արված սույն հայտարարությունները, սակայն, ակադեմիայի ղեկավարության կողմից դիտվում են իբրեւ ճնշում դատարանի վրա, իսկ կրթության նախարարը, ըստ էության, մեղադրվում է դիլետանտության մեջ, որն օդից վերցրած հայտարարություններ է անում` ապակողմնորոշելով անգամ ամենաբարձր իշխանություններին, եւ ակադեմիան սուտ տեղեկություններ տարածելու համար դիմելու է դատարան, քանի որ այս գործընթացները վնասել են ակադեմիայի բարի համբավը:

Դատական նիստին մնացել է ընդամենը 2 օր: Իսկ մինչ այդ երեկ իր հերթին ասուլիս էր հրավիրել Եվրոպական ակադեմիայի նորանշանակ ռեկտոր, ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանը` փորձելով հակափաստարկներ բերել ԿԳ նախարարի ասածներին: Պարոն Մարտիրոսյանը կրկին վկայակոչեց, թե ինչպիսի մարդկանց ներկայությամբ է բացվել ակադեմիան (հիշեցնենք, որ կարմիր ժապավենը կտրել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը), այնուհետեւ հիշեցրեց, որ ակադեմիան բացվել է կառավարության որոշմամբ, որտեղ հիմք են ընդունվել 3 միջպետական համաձայնագրեր, եւ բացի այդ, եղել են միջգերատեսչական համաձայնագրեր:

«Խոսել, թե ակադեմիայի ստեղծման հիմքերը բացակայում են, եւ կառավարությունը որոշում է կայացրել առանց հիմքերի, թե՛ մասնագիտական եւ թե՛ վարչական կառավարման առումով հիմնավոր չէ այն պարզ պատճառաբանությամբ, որ այստեղ ոչ օրինական որոշում կայացնելու մեջ ներքաշվում է ինքը` կառավարությունը»,- երեկ ասում էր ակադեմիայի ռեկտորը: Մեր այն հարցին, թե այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է բացատրել Ավստրիայի Մասնագիտական աջակցության ինստիտուտի աշխատակից Ռոյթինգերի եւ որպես հիմնադիր հանդիսացող մյուս համալսարանների շատ կոպիտ նամակները, որտեղ նրանք պահանջում են այլեւս չհիշատակել իրենց անունները, եւ կարո՞ղ է արդյոք ակադեմիայի ռեկտորը թվել հիմնադիրների անունները, Վիկտոր Մարտիրոսյանը պատասխանեց.

«Նույն այդ Ռոյթինգերը, նրա տնօրենը բազմաթիվ նամակներ ունեն գրած իրենց հետ բանակցություններ վարած Արթուր Բաղդասարյանին եւ բուհի պրոռեկտորին: Այդ նամակագրությունն ամբողջությամբ կներկայացվի դատարան»: Ըստ ռեկտորի, մեր երիտասարդությունը պետք է շնորհակալություն ասի Ա. Բաղդասարյանին, որ նա իր ներդրումը կատարել է ոչ թե կասկածելի կամ անորոշ բիզնեսներ զարգացնելով, այլ կրթական հաստատություններ հիմնադրելով: «Եւ պարտավոր ենք պահել էթիկայի կանոնները եւ պարտավոր ենք այդ ամենը գնահատել»,- երեկ ասում էր պրն Մարտիրոսյանը` թերեւս ակնարկելով ԿԳ նախարարին պատկանող «Վալեմ» հաստատությունը:

Ակադեմիայի ղեկավարության համար խիստ տարօրինակ է, որ ԿԳՆ-ն, որն այնտեղ իսկապես վերահսկողություն իրականացնելու իրավունք ունի, շատ հանկարծակի խիստ ակտիվացել է միայն այսօր, այն դեպքում, երբ ակադեմիան ստեղծվել է 2001-ին, եւ հայտնի է, թե ովքեր են այդ ընթացքում նախարարներ եղել: Բացի այս, աշխատանքային որեւէ թերացում նկատելու պարագայում, նախ, դրանք վերացնելու առաջարկություն է ներկայացվում, եւ եթե դա չի կատարվում, ապա նոր կարող է առաջ գալ դատարան դիմելու խնդիրը: Ակադեմիան, սակայն, իր գործունեության ողջ ընթացքում որեւէ դիտողություն կամ առաջարկություն չի ստացել:

«Բայց ակադեմիային չդիմած նախարարը միանգամից դատական հայցով մտնում է դատարան»,- երեկ նկատում էր Վիկտոր Մարտիրոսյանը: Այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ Ֆրանսիական համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը եւս Արթուր Բաղդասարյանն է, որեւէ խնդիրներ չեն ստեղծվում, իսկ Եվրոպականում` հակառակը, Վիկտոր Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, դա արդյունք է մեր մենթալիտետի մեջ նստած մի հիվանդության. մենք սիրում ենք ուրիշներին հաշվետու լինել: Ֆրանսիական համալսարանի հետեւում ուղիղ կանգնած է ֆրանսիական հանրապետությունն իր դեսպանով, սլավոնականի հետեւում` ՌԴ-ն: Այս բուհերի հետ հարցերը քննարկվում են ավելի պատասխանատու մակարդակով: Դա չպետք է լինի կրթական հաստատությունը գնահատելու չափանիշ»:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
3565 դիտում

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)