Մենք ոչ թե ձգտում ենք, այլ պարտավոր ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը. Հայկ Գեւորգյան

Մենք ոչ թե ձգտում ենք, այլ պարտավոր ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ՀՀ վիճակագրական կոմիտեի երեկ հրապարակած տվյալներին:

Նշենք, որ, ըստ այդ տվյալների, 2018-ին 2017-ի համեմատ Հայաստանում 2.2 տոկոսով նվազել է աղքատությունը, 0.4 տոկոսով նվազել է ծայրահեղ աղքատությունը, պակասել է նաեւ նպաստառուների թիվը շուրջ 6500-ով:

- Պարո՛ն Գեւորգյան, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018-ին Հայաստանում աղքատությունը նվազել է 2.2 տոկոսով: Ինչո՞վ եք սա պայմանավորում:

- Աղքատության նվազումը 2 հիմնական գործոնով է պայմանավորված. նախ եկամուտների աճ, ծախսերի փոփոխություն: 2018 թվականին բնակչության ծախսերը աճել են, բայց ոչ այնքան, որքան եկամուտները: Բնակչության ամենախոցելի խավի մոտ է դա նկատվել նաեւ, ինչը բերել է աղքատության նվազման: Աղքատության նվազման մակարդակի մեթոդոլոգիան դա է ասում: Այսինքն՝ մարդկանց եկամուտներն աճել են, բայց ընթացիկ ծախսերը, որ պետք է անեն պարենային ապրանքները, ծախսերն ավելի քիչ են աճել, քան եկամուտները:

- Կոնկրետ ի՞նչ ցուցանիշներ են հաշվի առնվել աղքատության նվազումն արձանագրելիս:

- Պարենային ապրանքների մեջ կոնկրետ հաշվարկ կա՝ ըստ սննդամթերքի, նրանց կշիռը օգտագործման ամբողջ ծավալում՝ հացը առանձին, կարտոֆիլը, միսը, շաքարը եւ այլն: Այդ ամբողջ ապրանքների գները ընդհանուր առմամբ անցած տարի ավելի քիչ են աճել, քան այն գումարը, որը մարդիկ որպես եկամուտ ստացել են:

- Հաշվի առնելով, որ խոսքը 2018-ի մասին է, իսկ նոր իշխանությունները, կարելի է ասել, տարվա կեսից ստանձնեցին իրենց աշխատանքը, այդ դեպքում կարելի՞ է ասել, որ մի քանի ամսվա ընթացքում հնարավոր եղավ նման արդյունքի հասնել, թե՞ տարեսկզբի մի քանի ամսում էլ է որոշակի աշխատանք իրականացվել:

- Աղքատության ցուցանիշը հրապարակվում է տարեկան կտրվածքով: Այստեղ մենք չենք կարող հստակ բան ասել: Բայց, օրինակ, ապրանքների գների անկումը տեղի ունեցավ հեղափոխությունից հետո՝ կախված մրցակցությունից, հովանավորչության դադարեցումից եւ այլն: Այսինքն՝ ինձ համար ակնհայտ է, որ դրա մեջ շատ մեծ դեր է խաղացել հեղափոխությունը: 2019-ը մոտենում է ավարտին, ու ես այսօրվանից կարող եմ կանխատեսել, որ երբ 2020-ի նոյեմբերի վերջին հրապարակվի 2019-ի աղքատության ցուցանիշը, այն է՛լ ավելի է նվազելու: Որովհետեւ այս տարի մենք ունենում ենք չափազանց ցածր գնաճի ցուցանիշ եւ ակնհայտ եկամուտների աճ: Ընդ որում, այդ եկամուտները ներառական են: Այնպես չէ, որ աճել են, օրինակ, միայն հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Ընդհանուր առմամբ է աճել մարդկանց եկամուտները:

- 0.4 տոկոսով էլ նվազել է ծայրահեղ աղքատությունը: Կկարողանա՞ն այս իշխանությունները հասնել ծայրահեղ աղքատության վերացմանը:

- Դա ամենաուրախալի ցուցանիշն է, քանի որ նրանք այն մարդիկ են, որոնք անհրաժեշտ սնունդը գնելու հետ կապված խնդիրներ ունեն: Մենք ոչ թե ձգտում ենք, այլ պարտավոր ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը: Թե ինչ կարժենա դա ֆինանսական առումով, դա երկրորդական, երրորդական հարց է: Բայց առաջին հարցն այն է, որ մենք պարտավոր ենք շատ կարճ ժամկետում այդ 1 տոկոս ցուցանիշը հասցնել 0-ի: Ծայրահեղ աղքատներ չպիտի լինեն, իսկ աղքատների թիվը պիտի բարձր տեմպերով նվազի:

- Ամեն դեպքում, ունենք 23.5 տոկոս աղքատություն, ինչը նորից բավականին մեծ է: Ձեր գնահատմամբ՝ 2019-ին մինչեւ ինչքա՞ն կարող է այն իջնել:

- Դա հաշվարկի շատ բարդ մեթոդոլոգիա է, եւ միմիայն արվում է առկա ցուցանիշների վրա: Ճշգրիտ կանխատեսումներ անել հնարավոր չէ: Բայց թույլ տվեք ենթադրել, որ ավելի ցածր ցուցանիշ չի լինի, քան 2.2 տոկոսը:

- 2018-ին դրան նախորդող տարվա համեմատ էականորեն նվազել է նաեւ նպաստառու ընտանիքների թիվը՝ 103 հազար 723-ից դառնալով 97 հազար 232: Նախորդ տարիների համեմատ նվազման թիվն ավելի էական է: Ձեր գնահատմամբ՝ առաջիկա տարիներին սա ավելի՞ կնվազի:

- Նպաստառուների ցուցակից հանվել են այն մարդիկ, ովքեր իրականում դրա կարիքը չունեն: Գնահատել, թե նրանցից որքանն է հատել այն սահմանագիծը, որից հետո կարելի է չհամարվել նպաստառու, դժվար է: Նպաստառուների ծրագիրը, մեղմ ասած, կատարյալ չէ, ու այսօր շատ-շատ մարդիկ կարողանում են ներառվել այդ ցուցակներում: Նրանք ունեն բավական բարձր վարձատրվող աշխատանք, բայց ստվերային են աշխատում: Այսինքն՝ մեխանիզմներն այնպիսին են, որ մարդու համար ավելի ձեռնտու է լինում մնալ նպաստառուների ցուցակում: Այ, երբ որ ավելի ձեռնտու կլինի աշխատելը, քան մնալը նպաստառուների ցուցակում, այդ թիվը կտրուկ կնվազի: Մենք պետք է ձեռնարկենք այդ մեխանիզմների մշակումը, որպեսզի մարդը գնա աշխատի, աշխատավարձ ստանա բարձր, քան նպաստ ստանա, ու այդ ցուցակներում է ներառվել, ինչը նրան արտոնություններ է տալիս:

Ես գիտեմ բազմաթիվ տնտեսվարողների, որոնք դժգոհում են: Մարդկանց են ուզում ընդունել աշխատանքի, բայց աշխատողն ասում է՝ չեմ կարող գրանցվել, քանի որ նպաստառու եմ: Եթե տնտեսվարողը ռիսկի է գնում եւ աշխատանքի է ընդունում նրանց, դա լավ չէ, քանի որ ստվեր է առաջանում: Սեզոնային աշխատանքների հետ կապված մի քանի խմբերի մենք ազատել ենք այդ խնդրից, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցներին:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս իշխանությունների ամենաառաջնային նպատակը աղքատության նվազումն ու նպաստառուների թվի պակասեցումն է:

- Այո՛, մեր նպատակն այն է, որ ՀՀ քաղաքացին լինի բարեկեցիկ, ստեղծագործ, աշխատող: Բայց, եթե մենք զուտ աղքատությունը նվազեցնելն առանձնացնենք ու դա առաջ տանենք, մենք դրանով հեռու չենք գնա: Օրինակ՝ մենք կարող ենք արտաքին պարտք ներգրավվել մի քանի միլիարդ դոլար, այդ տարի նրանք հաց կունենան ուտելու, մյուս տարի էլ կունենան, բայց նրանք մոտիվացված չեն լինի՝ աշխատելու, ստեղծագործելու: Այստեղ շատ զգույշ է պետք լինել: Մարդկանց աշխատելու մոտիվացիան պետք է անընդհատ խթանել:

Անցած տարիներին տարեկան 800 միլիոն դոլարից ավելի պարտքեր են ներգրավվել, ու դրանով փակել են բյուջեի դեֆիցիտները: Ու այդ բյուջեի դեֆիցիտը գոյանում էր նաեւ նպաստներ տալիս: Հիմա մենք դա չենք անում, մենք այդ նպատակով արտաքին պարտք չենք ներգրավվում: Մենք գտնում ենք՝ նրանց, որ խթանի աշխատանքը, խթանի սեփական ապրուստի միջոցը աշխատանքով վաստակելը: Մենք ոչ թե ուզում ենք ձուկը տալ, այլ կարթն ենք տալիս, որ ձուկ բռնեն:

- Սոցիալապես վատ ապրող քաղաքացին կառավարության քայլերին համարժեք արձագանքո՞ւմ է եւ գնում է աշխատելու, թե՞ ոչ:

- Տարիներ շարունակ այդ մարդկանց ասել են՝ մենք փողը կտանք, ամեն նոր տարուն ձեթ ու բրինձ կտանք, դուք միայն մեզ ընտրեք: Այն ժամանակ էլ կար ստվերային աշխատանք, հիմա էլ կա: Բայց մեսիջը, որը տրվում էր նախկինում, չէր խրախուսում աշխատանքը: Օրինակ՝ եթե գլոբալ նայենք, ինչո՞ւ պիտի աշխատունակ մարդը այլ հարկատուների հաշվին նպաստ ստանա, եթե նա աշխատունակ է: Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր սահմանափակ հնարավորություն ունեն: Այն կոպեկները, որը մենք այսօր կարողանում ենք տալ սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց նաեւ այն պատճառով է, որ այդ գումարը մենք բաժանում ենք նաեւ աշխատունակ մարդկանց: Աշխատունակ մարդիկ պետք է քայլ առ քայլ մոտենան այն իրավիճակին, որ աշխատեն եւ իրենք վաստակեն իրենց հացը: Իսկ պետության հոգածության տակ պիտի լինեն միայն սահմանափակ հնարավորություններով մարդիկ, բայց այդ օժանդակությունը, որը պետությունը տալիս է նրանց, պիտի լինի արժանապատիվ, բարձր, որպեսզի նրանք իրենց լիարժեք քաղաքացի զգան: Բայց դա երկար պրոցես է, մենք կգնանք դրան ու կարծում եմ կհասնենք դրան:

Տպել
5133 դիտում

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները