Երևան
12 °C
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի գիտությանն ու գիտությունների ազգային ակադեմիային (ԳԱԱ) վերաբերող հատվածը նույնպես լուրջ դիմադրության է հանդիպել: Մտահոգություններ են հնչում, որ ԳԱԱ ինստիտուտները բուհական համակարգի մեջ տարրալուծելով կորցնելու ենք գիտությունը, իսկ համալսարանները դրանից առանձնապես չեն շահելու:
Օրենքի նախագծի ընդդիմախոսները վկայակոչում են նաեւ Վրաստանի ու Ղազախստանի փորձը՝ նկատելով, որ այդ երկրները գնացել են այս ճանապարհով ու արդեն ափսոսում են դրա համար: Հայաստանի ակադեմիայում քննարկել են օրենսդրական նոր նախաձեռնությունը եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) առաջարկել այն հետ կանչել եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ հիմնական հայեցակարգային սկզբունքային դրույթների վերաբերյալ:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից ԳԱԱ-ին ներկայացվել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որի վերաբերյալ ԳԱԱ-ն ԿԳՄՍ նախարարին ներկայացրել է ամփոփ գրավոր կարծիք՝ կցելով համակարգի գիտական կազմակերպությունների գրավոր կարծիքները: Օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում նշված չէ, թե ինչ խնդիր է լուծում այն, սակայն հստակ է մի բան, որ դրանում հիմնովին կազմաքանդված է ԳԱԱ համակարգը: Հետևաբար, այդպիսի մոտեցման հետևանքները խիստ բացասական են լինելու ՀՀ գիտության բնագավառի համար»,- կարծում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ եզրակացությունն, ըստ նրա, կազմվել է՝ հիմք ընդունելով համակարգի գիտական կազմակերպություններում, բաժանմունքներում քննարկումների և առանձին անդամների կարծիքները: «Նախագծի վերաբերյալ ներկայացրել ենք հայեցակարգային և սկզբունքային դիտողություններ: Ինչպես նաև արձանագրվել է, որ առկա իրավակարգավորումների պայմաններում ԳԱԱ համակարգի և ընդհանրապես ՀՀ գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտություններն արդիական և միջազգային բարձր մակարդակի են, ունեն գիտական ու գիտատեխնիկական կարևոր նշանակություն»,- հավելում է ակադեմիայի նախագահը :
Եզրակացության մեջ նաեւ նշել են, որ ներկայումս գործող օրենքների պայմաններում ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտները ունեն փոխկապակցվածության բարձր մակարդակ, միևնույն ժամանակ, այդ ոլորտները առանձին զարգացող և ինքնուրույն գործող ոլորտներ են: «Իսկ դրանց միավորումը մեկ օրենքում որևէ հիմնավորմամբ (այդպիսի հիմնավորում էլ չկա) արդարացված չէ»,- նկատում է Ռադիկ Մարտիրոսյանը:
Ընդգծում է, որ ԳԱԱ նախագահությունը 2006թ. սկսած իրականացրել է համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք ունեցել են կառուցվածքային և բովանդակային բնույթ: Հետագա տարիներին իրականացվել է համակարգի գիտական կազմակերպությունների՝ 2012-2016 թթ. գործունեության արդյունավետության գնահատում, իսկ դրան հետեւել է ոլորտի հետագա զարգացմանը միտված առաջարկների ձեւակերպումը : «Մշակվել են այդ առաջարկներից բխող միջոցառումներ, որոնք արդեն իրականցվում են: Այնպես, որ բարեփոխումների իրականացում միշտ էլ ցանկալի է: Սակայն դրա համար պետք է ունենալ ոլորտում գոյություն ունեցող փաստարկված հիմնախնդիրների լուծումների վերաբերյալ հայեցակարգ, որը չկա»,- ասում է Ռադիկ Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինքը ե՞ւս իր բացասական կարծիքը հիմնավորում է Վրաստանի ու Ղազախստանի չհաջողված փորձով, եւ եթե այո, ինչն է հիմք տալիս մտածելու, որ Հայաստանում անխուսափելիորեն պետք է տեղի ունենա նույնը ու հնարավոր չլինի հաջողության հասնել՝ առանց կրկնելու նշված երկրների թույլ տված սխալները, մանավանդ որ հաջող փորձ ևս աշխարհին հայտնի է: «Նախ պետք է հասկանալ, թե որն է ԿԳՄՍ նախարարության հիմնավորումը՝ միավորելու ԳԱԱ ինստիտուտները բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ: Եթե դա այն է, ինչ որ մինչև հիմա ասվել է, թե իբր բուհերում գիտություն չկա կամ ցածր մակարդակի է, ապա դա ուղղակի ևս մի փաստ է, որ չպետք է գործող գիտական համակարգը քանդել»,- պատասխանում է Մարտիրոսյանը:
«ԳԱԱ համակարգի ինստիտուտների միացումը բուհերին նշանակում է նրանց զրկել միջազգային ակադեմիական գիտական լայն համագործակցության բազմաթիվ ծրագրերից, որը հանդիսանում է նրանց ֆինանսավորման աղբյուրներից մեկը: Նշված միջոցառումը, բացի ֆինանսական հարցերից գիտական կազմակերպություններին դուրս կհանի մեծ դժվարություններով ձևավորվող եվրոպական գիտական ընդհանուր տարածքից, կընդհատվեն ստեղծված գիտատեխնիկական կապերը»- կանխատեսում է ԳԱԱ նախագահը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը մշակելիս արդյոք հաշվի է առնվել Վրաստանի և Ղազախստանի չհաջողված փորձը եւ ինչ երաշխիք կա, որ Հայաստանը խուսափելու է այդ փորձի կրկնությունից: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը պատասխանեց. «Ելնելով այն բանից, որ հղում է կատարվում Վրաստանի և Ղազախստանի փորձին, կարող եմ ենթադրել, որ խոսքն այստեղ ոչ թե գիտական համակարգի, այլ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին է, որի կառավարման ներքո գործող 34 գիտական կազմակերպությունները ընդամենը մի մասն են գիտության ընդհանուր համակարգի։ Այնպես որ, որքան հասկանում եմ, հարցը վերաբերում է ավելի շուտ ոչ թե գիտությանը, որին վերաբերող իրավահարաբերությունները բավարար չափով կարգավորված են օրենքի նախագծով, այլ ներկայիս Գիտությունների ազգային ակադեմիայի հետագա կարգավիճակին և կառուցվածքին։ Այդ առումով կարող եմ ասել հետևյալը. օրենքի նախագիծը որևէ կերպ չի կանխորոշում Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունների հետագա կարգավիճակը և ենթակայությանն առնչվող խնդիրները։ Օրինագիծը նախատեսում է, որ գիտական կազմակերպությունները (իսկ Ակադեմիայի կազմում գործող այդպիսիններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ) կունենան, ինչպես և պահանջվում է նման կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների համար, կառավարման խորհուրդներ: Այսինքն կունենան ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ: Իսկ թե ինչպես դրանք կկառուցեն իրենց հարաբերությունները Ակադեմիայի նախագահության հետ կորոշեն ինքնուրույն»։
Սամվել Կարաբեկյանը նկատում է, որ գիտության ոլորտում դեռ պահպանվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական (ԳԱԱ կազմում իրականացվող) և գերատեսչական (տարբեր գերատեսչությունների ներքո գործող), մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ դրանով իսկ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում և գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը։
«Այդ երկու հատվածների ինտեգրումն ապահովելու նպատակով օրենքի նախագծում անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբեր աստիճանների համագործակցության, ինչպես նաև ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։ Կցանկանայի կրկին շեշտել, որ ԳԱԱ գիտական ինստիտուտները բուհերի ֆակուլտետների հետ պարտադիր միավորելու որևէ իրավակարգավորում օրենքի նախագծում առկա չէ, այնպես որ նման խոսակցությունները կարող են վերագրվել լավագույն դեպքում թյուրըմբռնմանը»,- եզրափակում է նախարարի խորհրդականը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԸնդգծվել է ՀՀ-ի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը. Ղազարյանն ընդունել է Իլզե Յակոբսենին
Վիլեն Գաբրիելյանը դիմել է Ազգային ժողովի պատգամավորներին
Հանրապետության հրապարակից տեսանյութ տարածած թnւրք բլոգերի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Մուտքի թույլտվություն, լեզվի թեստավորում, և ոչ միայն. փոփոխություններ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան
Մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ընդամենը 8437 անձ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
2024-ին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը. այրվում են նաև տներ ու տաճարներ
Հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը. նախագիծ
Հայտնի է՝ ով կիրականացնի արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում անձրև կտեղա
Ինչ խափանման միջոց է կիրառվել «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի՝ «Չոոռնի Անո»-ի նկատմամբ
20 հազար 192 նոր ծառ՝ վերջին 3 տարում. շուտով կհայտարարենք մեծ ծառատունկի մասին. Տիգրան Ավինյան
Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Հանձնառու ենք աջակցել տարածաշրջանում խաղաղությանը. ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է 5000-րդ պարեկությունը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել. հայտարարություն
Հավատում եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, մենք չպետք է բաց թողնենք այս պահը. Գերմանիայի նախագահ
Այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավական մոտ են. Ալիև
Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում. Արշակյանն ու Չան Թան Մանը ելույթներ են ունեցել
Նման սուտասան ու ցինիկ գյումրեցի չէի տեսել. Պետրոս Ղազարյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
25 ժամ 4 րոպե. ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սահմանել
Նոր նշանակում. վարչապետը որոշում է ստորագրել
2024 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 40.6%-ով ավելի քրեական վարույթ. դատախազություն
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը հարվածել է նաև սյանը. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է
Պետբյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ. ՊԵԿ-ը ստվերային շրջանառության նոր դեպք է բացահայտել
Մեկնարկել է Ադրբեջանի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ
Երևանի փողոցներից մեկում անվադողեր են այրվել
Թերևս անցյալի մուռն էր պատճառը, որ Մարտունը իրեն չզսպեց և Ղուկասյանին անվանեց իշխանության ...-ը. Սաֆարյան
Արալեզի գերեզմանատանը ավտոմեքենա է հրդեհվել
Խաչմերուկում վիճաբանել են. 26-ամյա աղջիկը նյութ է փչել տղայի աչքերին, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2800-ի սահմանը. կան հարյուրավոր անհետ կորածներ
«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Իսրայելը կընդլայնի գործողությունները Գազայում․ Կաց
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներին
Հոբելյանական ծաղկեփնջեր և պատվոգիր. մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանը 100 տարեկան է. լուսանկարներ
ՄԻՊ-ն ու պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, հանդիպել կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ
Կյանքից հեռացել է Բեթմենի հայտնի դերակատար Վել Քիլմերը
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտանգ ճանապարհահատվածներում աղմկոտ գոտիներ են տեղադրվում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT