Մուլտիմիլիոնատեր քաղհալածյալները․ նրանց առկայությանը որեւէ մեկը չի հավատում

30/11/2019 schedule19:30

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, թե հարուցված 10 քրեական գործերի շրջանակներում  (որոնք, «ռեժիմի կարծիքով», առնչություն ունեն իր հետ) իրավապահներն արդեն 25 խուզարկություն են իրականացրել եւ մոտ 400 հոգու հարցաքննել: Փաստորեն, ըստ պրն Մինասյանի, իշխանություններն իր նկատմամբ ռեպրեսիաներ են իրականացնում, որովհետեւ ինքը «ռեժիմի մրցունակ ընդդիմախոս է», բայց իշխանությունները չեն հասկանում, որ կան մարդիկ, ովքեր գործել եւ գործում են օրենքի շրջանակներում: Ըստ նրա՝ «այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետեւ, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ»:

Հայտնի խոսք կա՝ «իմ լեզուն իմ թշնամին է»: Միքայել Մինասյանն ըստ էության ասում է, որ «ռեժիմն» իր դեմ որեւէ փաստ չի կարողանում հայտնաբերել, որովհետեւ ինքը հեղափոխության առաջին իսկ օրվանից գիտեր «գլխին գալիքը» (ի տարբերություն շատ շատերի, ովքեր չգիտեին եւ չհասցրեցին թաքցնել իրենց «տնտեսական գործունեության» հետքերը): Բայց ամենազավեշտալին նրա այն խոսքերն են, թե ինքը գործել եւ գործում է օրենքի շրջանակներում: Դե իհարկե: Ինքը, որպես փայլուն կրթություն ստացած երիտասարդ (ինչպես հարյուրավոր այլ երիտասարդներ) ինչ-որ ժամանակ զբաղվել է բիզնեսով, հետո պետական պաշտոններ է զբաղեցրել, բայց ինչքան աներոջ պաշտոնը բարձրացել է՝ այնքան իր հարստությունն ավելացել է, իսկ աներոջ՝ նախագահ դառնալուց հետո «օրենքի շրջանակներում» դարձել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Հասկանալի է՝ զուտ պատահաբար, աներոջ գործոնը կապ չունի: Իսկ ահա հարուցված քրեական գործերի դեպքում՝ լավ էլ ունի: Ինքը նախկին նախագահի եւ ՀՀԿ առաջնորդի փեսան է, հետեւաբար՝ կարող է այդ քրեական գործերը գնահատել որպես քաղաքական հետապնդում:

Հիմա՝ որպես «ռեժիմի ընդդիմախոս» մրցունակ լինելու մասին: Իսկ ինչո՞վ է մրցունակ Միքայել Մինասյանը: Գուցե փայլուն ճանապարհ անցած քաղաքական գործի՞չ է, կամ գուցե ինչ-որ ազդեցիկ քաղաքական կուսակցությո՞ւն է ղեկավարում: Թե՞ Հայաստանի զարգացման այնպիսի ռազմավարություն է մշակել, որը միայն ինքը կարող է իրականացնել, եւ որը վայելում է հասարակության առնվազն մի ստվար հատվածի աջակցությունը: Նման բան, իհարկե, չկա: Միքայել Մինասյանի մրցունակությունն արտահայտվում է միայն գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներով, որոնց շնորհիվ նա մի ամբողջ մեդիա-կայսրություն է ստեղծել (կամ «էժանով» գնել): Մի պահ պատկերացրեք՝ Միքայել Մինասյանը ֆինանսական ռեսուրսներ չունի: Ի՞նչ կմնա տակը: Բացարձակապես ոչինչ, քաղաքական «մրցունակության» առումով՝ զրո: Իսկ այդ ֆինանսական ռեսուրսները, մեծ հավանականությամբ, ստեղծվել են հենց հովանավորչության եւ կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ (եթե անգամ հետքերն այնքան խնամքով են թաքցվել, որ, ինչպես աներն էր ասում, «թղթերով ամեն ինչ կարգին է»):

Փաստորեն շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Ով նախկինում ամենաշատն էր թաթախված կոռուպցիոն գործարքներում եւ ամենամեծ հարստությունն էր կուտակել, այսօր որպես «ռեժիմի ընդդիմախոս» ամենամրցունակն է: Իշխանությունները, բնականաբար, փորձում են բացահայտել նախկինում կատարված հանցագործությունները, եւ իհարկե՝ սկսում են ամենախոշորներից: Արդյունքում՝ ստացվում է, որ իրավապահների թիրախում հայտնվում են «ռեժիմի ամենամրցունակ ընդդիմախոսները»: Իսկ ինչո՞ւ է այդպես:

Որովհետեւ չի կարելի քաղաքականություն մտնել կեղտոտ կամ առնվազն կասկածելի փողերով ու փորձել դրանց շնորհիվ «մրցունակ դառնալ»: Մուլտիմիլիոնատեր քաղհալածյալների առկայությանը որեւէ մեկը չի հավատում, առավել եւս՝ Հայաստանում:

Տպել
6018 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է