Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց՝ խտրականությունը վերացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին:
Իր միջնորդության սկզբում Կարեն Մեժլումյանը նշեց. «2018 թվականի գարնանը հայ ժողովուրդն իրականացրեց ոչ բռնի, թավշյա հեղափոխություն նաեւ այն պատճառով, որ Հայաստանը, որպես իրավական պետություն, չէր կայանում, եւ իրավունքը գործում էր ոչ թե բոլորի համար եւ համատարած, այլ խտրական կերպով, իշխանությունների քմահաճություններից ելնելով, ինչի արդյունքում դատական իշխանությունը դառնում էր գործադիր իշխանության կամակատարը»:
Նրա խոսքով՝ իրավունքների խարխլման այդ իրավիճակն ակնհայտ էր հատկապես դատարաններում, որոնցից մարդիկ ակնկալում էին արդարադատություն, սակայն հանդիպում էին շինծու վճիռների, իրավունքի չեղարկման. «Իրավունքի չեղարկման դրսեւորումներից է խտրականությունը, որը արգելված է թե՛ ՀՀ օրենսդրությամբ, թե՛ ՄԻԵԴ-ով»:
Մեժլումյանը հարց բարձրացրեց՝ արդյոք հեղափոխությունից հետո ՀՀ-ն ի վերջո կայանալո՞ւ է որպես իրավական պետություն, թե՞ ոչ. «Քաղաքական ու գործադիր իշխանության մասով նշեմ, որ այս գործով լսել եմ դատավորին ուղղված զանգի, դատավորից զանգի մասին, ճնշումների մասին, դատարանների մուտքերի արգելափակման, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Մինչդեռ Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր իսկ կողմից բարձրացված հարցին, ասել էր, որ մենք պետք է ունենանք իրավական պետություն, որն արդարության հասնելու լավագույն գործիքն է»:
Պաշտպանի խոսքով՝ ՀՀ ողջ հանրության ուշադրությունը այս գործի շուրջ է. «Դատարանի որոշումներից եւ գործողություններից, եւ նաեւ հենց այս միջնորդության լուծման որոշումից է պարզ դառնալու՝ ՀՀ-ում արդարության հասնելու համար իրավո՞ւնքն է գործում, թե՞ չակերտավոր արդարության հասնելու համար դատարանը իրականացնելու է ապօրինություն եւ խտրականություն»:
Պաշտպանը դարձյալ վիճարկեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի՝ 300.1 հոդվածի կիրառման հարցը. «Այս գործով հիմնական մեղադրանքը 300.1 հոդվածով նախատեսված գործողությունները կատարելն է կամ օժանդակելը: Իրադարձությունները, որոնց մասնակից լինելու համար մեղադրվում է պրն Օհանյանը, տեղի են ունեցել 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին, մինչդեռ հիշյալ հոդվածը ուժի մեջ է մտել մեկ տարի անց՝ 2009 թվականի մարտին, երբ գործել է 300-րդ հոդվածը՝ իշխանությունը յուրացնելու մասին»:
Ըստ պաշտպանի՝ սույն գործով վարույթը ենթակա է կարճման, քանի որ, ինչպես օրենքն է սահմանում, ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողությունների համար, որոնք կատարման պահին հանցագործություն չեն եղել: Պաշտպանը շեշտեց նաեւ, որ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքը՝ ոչ. «Սույն գործով նոյեմբերի 12-ի նիստին մեղադրողները հայտարարեցին, որ կիրառել են նաեւ հին օրենքը: Հարգելի՛ դատարան, հին օրենքը ո՛չ կիրառվել է, ո՛չ էլ կարող էր կիրառվել, որովհետեւ ո՛չ մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներում, ո՛չ էլ 1125 էջ կազմող մեղադրականում որեւէ հղում չկա այդ հոդվածին, էլ չեմ ասում, որ չկան վերլուծություններ, որ նոր օրենքով մեղսագրվող արարքները համապատասխանում են հին օրենքին, որ հին ու նոր օրենքների հանցակազմերի միջեւ չկան տարբերություններ եւ այլն, եւ այլն: Միայն այդպիսի վերլուծությունների առկայության պարագայում կարելի կլիներ խոսել հին օրենքի կիրառման մասին»:
Պաշտպանը հիշեցրեց՝ իրենք բազմիցս հայտարարել են, որ մեղադրանքի էությունն իրենց պարզ չէ, հատկապես հենց այս հանգամանքը նկատի ունենալով, ներկայացրել են միջնորդություններ՝ դրանց պարզաբանման համար, սակայն պարզաբանում չի տրվել. «Մենք մեր միջնորդության մեջ խնդրել էինք պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ ե՞րբ է տապալվել սահմանադրական կարգ, մինչեւ ե՞րբ է տապալված մնացել, եւ ե՞րբ է վերականգնվել: Ի դեպ, այդ վերականգնման մասին այդպես էլ չլսեցինք:» Պաշտպանը նշեց, որ ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանի կողմից իրենց հարցերին, ըստ էության, պատասխան չի տրվել. «Քննիչը չի անդրադարձել նաեւ քրեաիրավական որակման հետ կապված իմ հարցին, իսկ մեղադրողների պնդումը, թե հին օրենքը կիրառվել է, պաշտպանական իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտում է, քանի որ այդ դեպքում մենք զրկվել ենք արդյունավետ պաշտպանության իրավունքից:
Կարեն Մեժլումյանի խոսքով՝ հին օրենքի կիրառման դեպքում պաշտպանական տակտիկան այլ է, նորի դեպքում՝ այլ:
Դիմելով դատարանին՝ Մեժլումյանը խնդրեց պատասխանել հարցերին՝ արդյոք հին օրենքը սույն գործով կիրառելի՞ է, թե՞ ոչ, եթե կիրառելի է, ապա համապատասխանո՞ւմ է արդյոք իրավական որոշակիության պահանջին, եւ նոր օրենքը նոր հանցակազմ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ»:
Նա կարեւորեց այն հանգամանքը, որ թե՛ հայտնի 7-ի գործը, թե՛ սույն գործն անջատված են նույն մայր գործից. «Երկու դեպքում էլ ամբաստանյալները ՀՀ քաղաքացիներ են, առաջադրված մեղադրանքը, ըստ մեղադրողների, հին օրենքով նույնն է, սակայն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 24-ից հետո՝ մարտի 31-ին, Դատախազությունը, ի դեմս մեղադրող դատախազների, որոշում է կայացնում հանցակազմի բացակայության հիմքով Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի նկատմամբ առաջադրված 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին»:
Մեժլումյանը հիշեցրեց՝ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ. «Սակայն 2009 թվականի մարտի 18-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով, ըստ էության, սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքների նոր հանցակազմեր, Դատախազությունը հստակ ասում է՝ նոր հանցակազմ, եւ նկատի ունենալով, որ անձի վիճակը վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի՝ նույն օրը Դատախազությունը, ի դեմս նույն դատախազների, համանման 6 որոշում է կայացրել՝ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի եւ Սուրեն Սիրունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Հետագայում էլ, քննելով այդ որոշումները, դատարանը որոշում է կայացրել գործը կարճելու մասին»:
Մեժլումյանի պնդմամբ՝ ե՛ւ օրենսդիր իշխանությունը, ե՛ւ դատախազությունը, ե՛ւ դատարանները համարել են, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է. «Նման պայմաններում, եթե Սեյրան Օհանյանին եւ մյուս ամբաստանյալներին մեղադրանք առաջադրված լիներ 300-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, իսկ վարույթը կկարճվեր նույն այդ հիմքով: Սակայն այս գործով Դատախազությունը դեռեւս չի հրաժարվել մեղադրանքից, դատարանն էլ չի որոշել կարճել գործը: Ինչո՞ւ, մի՞թե սա խտրական վերաբերմունք չէ»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
Նոր կադրեր Թայլանդում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից. երկնաքերները ցնցվում են. տեսանյութ
Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել
Ինչու են քաղաքացիները զեղծարարության զnh դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը
Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել. խափանման միջոցը հայտնի է
Արծվաբերդ գյուղում այրվել է «Զիլ» բեռնատար և խոտածածկույթ
ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT