Քանի գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք․ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանը «բանավիճեցին»

Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա խորհրդարանական՝ երբեւէ ԱԺ-ն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ իր ելույթում, հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի այն ելույթին, որտեղ վերջինս ասել էր, որ ուշադիր լսում են Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները, բայց ահագին բաներ չեն հասկանում, որովհետեւ հիմնական խոսքն ուղեկցվում է տարբեր բառերով, եւ ընդհանուր միտքը հասկանալի չէ՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․

«Ուղղակի անհարմար է, ես հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, որ հիմնական խնդիրներից շեղելու համար ասում եք՝ էս թուղթը էսպես, էն թուղթը՝ էնպես: Նախ՝ դուք իրավունք չունեք վիրավորելու պարոն Ծառուկյանին, տիկի՛ն Դավոյան, եւ որեւէ մեկը որեւէ մեկին վիրավորելու իրավունք չունի: Եթե չեք հասկացել իր որեւէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Երկրորդ՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ տեղի է ունեցել շատ պարզ բան. Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որեւէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղն «Ազիզյաններն» են։ Ի՞նչ անենք, չի կարողացել էդ մարդը բարենպաստ պայմաններ ստեղծել, որ այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան: Սա է խնդիրը: Սրա մասին է խոսել պարոն Ծառուկյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորների հիշեցումներին, որ ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ, Զոհրաբյանն ասաց, թե իրեն երբեւէ թույլ չի տվել որեւէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված է․

«Եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, եւ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք եւ որտեղ կհայտնվեիք»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Զոհրաբյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե՝ քանի գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք։ Զոհրաբյանն էլ տեղից արձագանքեց, սակայն մնացած ռեպլիկները լսելի չեղան, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել իրավիճակը։

Տպել
5251 դիտում

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել