Գեւորգ Կոստանյանը մեկ տարի առաջ Մարտի 1-ի գործով հարցաքննվել էր. պաշտպան

«Չկար որեէ հիմք՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, մեր կարծիքով՝ առաջադրված մեղադրանքը եւս անհիմն է, որովհետեւ չունի իրավական հիմք, նրա դեմ ոչ ցուցմունք կա, ոչ էլ գործով ձեռք բերված ապացույց, միայն ՀՔԾ ենթադրություններ են»:

Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտարարեց Գեւորգ Կոստանյանի պաշտպան Համբարձում Մելիք-Սարգսյան:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ այսօր որոշեց կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեւորգ Կոստանյանին՝ բավարարելով ՀՔԾ միջնորդությունը:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգքրի մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար:

Դատարանի որոշման հրապարակումից հետո Կոստանյանի պաշտպան Համբարձում Մելիք- Սարգսյանը լրագրողների հետ զրույցում թե որոշումը եւ թե Կոստանյանի մեղադրանքները անհիմն որակեց: «Չկար որեէ հիմք՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, մեր կարծիքով՝ առաջադրված մեղադրանքը եւս անհիմն է, որովհետեւ չունի իրավական հիմք, նրա դեմ ոչ ցուցմունք կա, ոչ էլ գործով ձեռք բերված ապացույց, միայն ՀՔԾ ենթադրություններ են»:

Պաշտպանը հայտնեց, որ բողոքարկելու են ինչպես կալանավորման, այնպես էլ հետախուզման որոշումը: Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքում նշված այն հայտարարությանը, թե Գեւորգ Կոստանյանը ՀՀ նախկի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հետ միասին 25 հարցից բաղկացած հարցաշար է տարել Ոստիկանություն՝ հորդորելով կազմել ետին թվով փաստաթուղթ՝ պաշտպանն ասաց. «Մենք պետք է կարողանանք տարբերակել հարցաշաը կեղծ փաստաթղթեր կազմելուց: Դա վերաբերում է Ոստիկանության առնչությանը՝ մարտի 1-2-ի դեպքերին, նրան, թե դրանից առաջ ինչ օպերատիվ միջոցառումներ են կատարել, ինչ հիմքեր են ունեցել դրանց կատարման համար, կեղծ փաստաթղթերը, ըստ նախաքննական մարմնի, կազմվել են կոծկելու համար կատարված այն իրողությունը, թե ոստիկանությունը որեւէ նախնական տվյալ չի ունեցել, թե հավաքված ամբոխի մոտ զենք կամ զինամթերք է եղել, ես չգիտեմ՝ ոստիկանությունը նման բան կատարել է թե ոչ, բայց պարոն Կոստանյանի առնչությունը դեպքին որեւէ աղերս չունի»:

Համբարձում Մելիք-Սարգսյանի խոսքով՝ Կոստանյանին մեղադրելը նույնն է, ինչ հետագայում իրեն քրեական պատասխանատվության ենթարկեն այս քրեական գործով Կոստանյանի շահերը պաշտպանելով՝ առարկություն կազմելու եւ ներկայացնելու համար. «Եվրոպական դատարանում նա, ըստ էության, եղել է ՀՀ փաստաբանը, ներկայացրել է ՀՀ շահերը այն փաստաթղթերի հիման վրա, որոնք նրան տրամադրել են տարբեր մարմիններ, միայն Ոստիկանությունը չէ»:

Հարցին, թե ինչ իրավական ընթացակարգով պիտի առաջնորդվի ՌԴ-ն այս պարագայում, երբ հետախուզում է հայտարարվել, սակայն գտնվելու վայրը հայտնի է, Մելիք-Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող է անել ՌԴ-ն, որպեսզի ինչ-որ իրավական հետեւանք առաջացնի, պետք է՝ այս որոշումը օրինական ուժի մեջ մտնի, իսկ մենք պայքարում ենք օրինական որոշումներ ունենալու համար, եւ այս որոշումն էլ, բնականաբար, պետք է բողոքարկենք, եւ այդ ժամանակ նոր միայն կարող ենք խոսել այս որոշման կիրառման, հետեւանքների մասին»:

Դիտարկմանը, թե Կոստանյանն ասել է, որ ամեն ինչ անում են, որ նա չվերադառնա, պաշտպանն ասաց, որ այս որոշումն էլ դրա ապացույցն է. «Գեւորգ Կոստանյանի հարցաքննությունից հետո անցել է 1 տարի, եւ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, այս ամենը սկսվել է այն ժամանակ, երբ նա մեկնել է ՌԴ՝ դասավանդման, մենք իհարկե չենք կարող ենթատեքստի հետ կապված ենթադրություն անել, բայց եթե կային անելու գործողություններ, պետք է այդ մեկ տարվա ընթացքում արվեին»:

Պաշտպանը նշեց, որ Կոստանյանի հարցաքննությունից հետ չի եղել որեւէ հանգամանք, որը կարող էր փոխել իրականությունը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն նախկինում իր պաշտպանյալն այս գործով հարցաքննվե՞լ է, Համբարձում Մելիք-Սարգսյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Կոստանյանը հարցաքննվել է մեկ տարի առաջ՝ վկայի կարգավիճակով:

Հարցին՝ հնարավո՞ր է Կոստանյանը դիմի ՌԴ քաղաքացիություն ստանալու համար, պաշտպանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի. «Համոզված եմ, որ նման բան չի կարող լինել, նա ՀՀ քաղաքացի է, եւ նրան ճանաչելով՝ կարող եմ ասել, որ իր քաղաքացիությունը չի փոխի»:

Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը գտնվում է ՌԴ-ում եւ դասավանդում դատախազության համալսարանում: Պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ռեկտորի հետ համաձայնեցրել է արագացնել իր դասաժամերը, որպեսզի կարողանա շուտ վերադառնալ ՀՀ: Նրա խոսքով՝ դա կլինի դեկտեմբեր ամսին:  

Միլենա Խաչիկյան

Տպել
2098 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին