Առանց իրավական հետեւանքի հանրաքվեները պիտի արգելեն․ եթե ես անում եմ ընտրություն, այն պիտի ունենա իրավական ուժ․ Զոհրաբյան

Համայնքների խոշորացման ռեֆորմը նախորդ խորհրդարանում ՀՀԿ մեծամասնությունը կարողացավ «արմագեդոններով» անցկացնել, բայց այդպես էլ խոշորացման հաջողված պատմություն չներկայացվեց։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ քաղաքացիներին համայնքների խոշորացման հարցում հանրաքվեի իրավունք տալու նախագծի քննարկման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ հիմա էլ խոշորացված համայնքներում դժգոհություններ կան ենթակառուցվածքների, ճանապարհների մասին, շտապօգնությունը մի տեղից մյուսը չի կարողանում գնալ եւ այլն․

«Չկա գոնե մեկ հաջողված պատմություն, որ ասեք՝ այս ռեֆորմն արդյունավետ է»,- շեշտեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ խոշորացման դեպքում պիտի հաշվի առնել տեղանքի սպեցիֆիկան, մշակութային կապերը, լոգիստիկան, տրամաբանությունը։

Զոհրաբյանն ասաց, որ տեղական հանրաքվեները չունեն իրավական արժեք եւ օրինակ բերեց, որ Սյունիքում, երբ, իր խոսքով, «բդեշխության» կարգեր էին, ժողովուրդը դեմ արտահայտվեց խոշորացմանը, սակայն նրանց կարծիքը հաշվի չառան․

«Տեղական հանրաքվեներում այդտեղ ապրող բնակչությանը նվաստացնելու էլեմենտ կա, ասում են՝ քո կարծիքն ասա, մեկ ա, էսպես ա լուծվելու։ Տրամաբանություն չկա, առանց իրավական հետեւանքի հանրաքվեները, հարցումները պիտի արգելեն, դա կատեգորիկ հակասում է ընտրական տրամաբանության սիստեմին․ եթե ես անում եմ ընտրություն, հայտնում եմ կարծիք, ապա այն պետք է ունենա իրավական ուժ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը չցանկացավ շատ մանրամասն արձագանքել Զոհրաբյանին, սակայն նշեց, որ շտապօգնության գնալը խոշորացված-չխոշորացվածի հետ կապ չունի։

Դանիելյանը, սակայն, համաձայնեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը, որ մինչեւ խոշորացնելը՝ պետք է տեղանքի ուսումնասիրություն արվի․

«Ուսումնասիրություն անել արժե, որովհետեւ լավագույն լուծման համար լավագույն փաստերը պիտի ունենանք։ Համաձայն չեմ, թե սա իբրեւ բացասական է եւ ընտրական համակարգի աղճատում։ Դուք լավ գիտեք, որ շատ երկրներում կա խորհրդատվական բնույթ կրող հանրաքվե, եւ եթե քաղաքացիները չեն հասկանում դրա կարեւորությունը, մենք պետք է օգնենք հասկանալ, այդ թվում՝ ձեր օգնությամբ»։

Պատգամավորը, ամեն դեպքում, կարծում է, որ եթե նույնիսկ համայնքի խոշորացման առանձին հաջողված դեպք չի նշվում, սակայն մեխանիզմը շատ դեպքերում ցույց է տվել իր օգտակարությունը։

Տպել
1236 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ