Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մխիթար Պապոյանին

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել էր Քոչարյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նիստի սկսվելուն պես մեղադրող դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ 2019 թվականի մայիսի 20-ին Armlur կայքում հրապարակվել է մի հոդված՝ «Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել» վերնագրով: Դատախազը հիշեցրեց, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել այն մասին, թե ովքեր են գրել դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը (խոսքը Քոչարյանի գործի կասեցման եւ նրան ազատ արձակելու որոշումների մասին է,-խմբ.): Ըստ այդ հրապարակման՝ Դավիթ Գրիգորյանի այդ որոշումները գրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Ալեքսանդր Ազարյանի կողմից: Մխիթար Պապոյանը, սա ամբողջությամբ սուտ որակելով, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որի հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածով. «Սա վկայում է այն մասին, որ տեղեկությունները, որ դուք մասնակցել եք առաջին ատյանի դատարանում կայացրած որոշման կազմմանը, քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գորոծվ եւ շարունակվում են ստուգվել: Հաշվի առնելով, որ սա վերաբերում է սույն գործով ձեր՝ նախկինում ունեցած համոզմունքներին, բացառում է ձեր մասնակցությունը սույն բողոքի քննարկմանը»,- ասաց Բաղդասարյանը՝ միջնորդելով դատարանին ինքնաբացարկ հայտնել:

Բաղդասարյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը դատավորի անկախությունն ու անաչառությունն է. «Եվրոպական դատարանի իրավունքի վերլուծությունը թույլ է տալիս նշել, որ այդ անկախությունը գնահատելու 2 մոտեցում կա՝ ներքին կամ սուբյեկտիվ եւ արտաքին կամ օբյեկտիվ: Առավել կարեւոր է երկրորդ մոտեցումը, որի հիմքում արտաքին գործոններ են, այն, թե արդյոք կան բավարար երաշխիքներ, որ կարող են չեզոքացնել անաչառության վերաբերյալ կասկածները»:

Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ այս մոտեցումն ուղիղ կապ ունի կոնկրետ գործը քննող դատարանի վստահության հետ. «Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է բացառվեն այն հանգամանքները, որ ողջամիտ հիմք կարող են լինել դատարանի կողմից կայացված դատական ակտի արդարացիության հետ կապված: Այս մոտեցումները շատ կայուն են եւ ամրագրված են նաեւ Եվրոպական դատարանի որոշումներով»:

Մեղադրող դատախազն ընդգծեց՝ ցանկացած դատարան, ում արդարացիության նկատմամբ ողջամիտ կասկածներ կան, պետք է հեռանա վարույթից. «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք ողջամիտ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել: Սա վերաբերում է ոչ թե տվյալ գործով դատավորի անաչառությանը, այլ այնպիսի արտաքին գործոնների, որոնք կարող են կասկած առաջացնել, եւ չկան բավարար երաշխիքներ այդ կասկածը չեզոքացնելու համար»:

Տուժող կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը: Մասնավորապես տուժողների իրավահաջորդ Սեդա Սաֆարյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչպիսին է ձեր համոզմունքն այս առնչությամբ, ինչպիսի ապացույցներ են ձեռք բերվել այդ գործով, չխորանանք դրա մեջ, այնպես էլ չէ, որ ես տեղյակ էի այս քրեական գործից»: Սաֆարյանի խոսքով՝ նշված հանգամանքները, իր կարծիքով, եւս բացառում են դատավորի մասնակցությունը սույն քրեական գործին. «Դուք, պրն. Ազարյանը, պրն Ռշտունին ունեիք ուղղորդված համակրանք պրն Քոչարյանի նկատմամբ, եւ ոչ միայն գործընկերներ եք, այլ նաեւ ընկերներ»,- ընդգծեց նա:

Սրան ի պատասխան՝ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ, այո՛, իրենք ունեն ընկերական հարաբերություններ, սակայն դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել իրեն. «Մինչ պրն Ազարյանի Վերաքննիչ դատարան տեղափոխվելը՝ եղել է դեպք, երբ ես՝ որպես Վերաքննիչ դատարանի դատավոր, չհամաձայնելով նրա դատական ակտի հետ, կայացրել եմ այլ որոշում»,- որպես ի գիտություն շեշտեց դատավորը:

Այս պահին պաշտպանական կողմն առարկում է ներկայացված միջնորդության դեմ:

 

Տպել
5623 դիտում

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)