Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի և այդ վեցնյակի համար, շատ մեծ շռայլություն կլինի. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծին, սկզբում ցուցադրեց մի շարք կիսակառույց դպրոցների լուսանկարներ՝ Հայաստանի տարբեր մարզերում ու հավելեց, որ ՀՀ կառավարությունն այդ դպրոցների վերանորոգման համար գումարներ չի գտել:

Ըստ պատգամավորի՝ բերվել է մի նախագիծ, որը բացարձակապես քաղաքական է, և դրա մասին բաց և հրապարակային ասել է նաև առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր իշխանությանը դուր չի գալիս Սահմանադրական դատարանի այս կազմը և հատկապես նրա նախագահը: Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի և այդ վեցնյակի համար, շատ մեծ շռայլություն կլինի. դա այդպես չէ: Բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և, որևէ քաղաքական «պրեսինգներ» չլինեն»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա համոզմամբ՝ առաջարկվում է, որ բոլորիս հարկերից 630 մլն դրամ տրամադրվի Հրայր Թովմասյանին և 6 դատավորի, որպեսզի նրանք գնան տուն, նստեն թախտին և ամսական ստանան մեծ գումարներ: Հրայր Թովմասյանին հատկացվել է 1 մլն 375 հազար 712 դրամ, իսկ 6 դատավորներից յուրաքանչյուրին՝ 1 մլն 31 հազար 784 դրամ:

«Ինչո՞ւ, էդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ կանտորան, և դուք ուզում եք այդ կանտորայի դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով, մենք՝ հարկատուներս, չպիտի լուծենք այս դպրոցների խնդիրները, որտեղ սովորում են մեր և ձեր երեխաները, այլ տանք գումարը մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության, նստելու են իրենց տանը և ստանալու են աշխատավարձ»,- ասաց Զոհրաբյանը:

Որպես վերջաբան՝ պատգամավորն ասաց, թե այն դատավորները, ովքեր կգայթակղվեն այս նախագծով, պետք է հիշեն, որ որևէ իշխանություն հավերժ չէ, և իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու են այս գումարները, այլ նաև ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
2224 դիտում

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է