Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի երեւանյան պրեմիերան։

Ֆիլմում ներկայացված է կոմպոզիտորի գլուխգործոցի՝ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթել է ռեժիսոր եւ սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը: Նա էլ նկարահանել է ֆիլմը:

Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորում է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանը: Ֆիլմի դիտումից հետո Յուսուպ Ռազիկովը եւ Համբարձում Քաբանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, թե ինչպես է կատարվել գլխավոր դերակատարի ընտրությունը: Ռազիկովը կատակով բացեց դերասանի գաղտնիքը՝ ասելով, որ նա անընդհատ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով գրել է իրեն եւ առաջարկել նկարահանվել:

Քասթինգի ավարտին ընտրությունը կանգ է առել երեք հայ դերասանների վրա՝ մեկը ԱՄՆ-ում ապրող, մյուս երկուսը՝ ՌԴ տարբեր քաղաքներում: Ի վերջո ընտրվել է Սոչիում բնակվող Համբարձում Քաբանյանը: Յուսուպ Ռազիկովը նկատեց, որ սկզբունքորեն նպատակադրված է եղել՝ Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորող դերասանը անպայման պետք է հայ լինի: «Ես հայերին տարբերում եմ՝ անկախ ամեն ինչից»,- կատակեց նա:

Դերասան Համբարձում Քաբանյանը նկատեց՝ ինչ-որ ներքին մղում է եղել՝ նկարահանվել այդ ֆիլմում: «Դերասանի համար չափազանց հետաքրքիր է մարմնավորել կենդանի մարդու, տաղանդի եւ իհարկե՝ միաժամանակ շատ դժվար է: Երբ ես գրեցի ռեժիսորին, մեծ վախ ունեի, մտածում էի՝ կկարողանա՞մ արդյոք, բայց ինչպես ասում են՝ մինչեւ չփորձես չես իմանա: Քանի որ ես շատ զբաղված էի նաեւ թատրոնում, կինս ինձ համար գնել էր Խաչատյանի մասին գրքեր: Շուտով հասկացա, որ գրեքերով ոչինչ էլ չի ստացվի, հարկավոր է խորանալ ֆիլմի սցենարի մեջ եւ հասկանալ, թե ինչ է ուզում ռեժիսորը»,- պատեմց Քաբանյանը:

Ռեժիսորը նկատեց, որ «Սուսերով պար» ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն երկու շաբաթ է, որոշ դրվագներ եւ անձինք մտացածին են: Դրանցից մեկն էլ ֆիլմում գլխավոր հերոսի կողքին գտնվող, սակայն կոմպոզիտորի կյանքում երբեւէ գոյություն չունեցած անձինք են: Այդպիսք էին օրինակ Թբիլիսիից Ռուսաստան գնացած Գեորգի անունով Խաչատրյանի անբաժան ընկերը, որն ամեն կերպ ջանում էր նվագել սովորել: Ի դեպ, սաքսոֆոն նվագող Գեորգիի կերպարում հանդես է գալիս Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը:

Ռեժիսորը ներկայացնում է «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ փորձել են տեղավորել այն խնդիրներն ու ԽՍՀՄ տարիների երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ «Շատ կարեւոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,- նկատեց Ռազիկովը։ Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրաման ստանալուց հետո։

Ֆիլմում ներկայացվում է 1942 թվականին Մոլոտովում (Պերմ) կատարվող իրադարձությունները, ուր էլ տարհանվել էր Լենինգրադի «Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը»: Ցուցադրվում է այն իրավիճակը, երբ «Գայանե» բալետը ստեղծելու ջանքերը համընկնում են 2-րդ սիմֆոնիայի հետ: Վերջին փորձից առաջ Խաչատրյանը տնօրինությունից հրաման է ստանում ստեղծել եւս մեկ պար բալետի վերջին հատվածում եւ ընդամենը ութ ժամ անց ծնվում է «Սուսերով պար»-ը:

««Պար»-ը պլանավորված չէր ո՛չ լիբրետիստի կողմից, ո՛չ բալետմեյստերի եւ ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերեւից»: Սկզբում Թատրոնի տնօրինության հրամանը զայրացնում է կոմպոզիտորին, ոը ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել եւս մեկ պար՝ թվով հինգերորդը, սակայն ծնվում է այն, ինչ այսօր ունենք եւ հպարտանում ենք»,- պատմեց ֆիլմի հեղինակը:

Ֆիլմում ակնհայտ ցույց է տրված, թե ինչպիսի բացասական գնահատանքի է արժանացնում կոմպոզիտորը մարդկային նման աննրբանկատ վերաբերմունքը երաժշտության հանդեպ: Այդ կերպ ճնշման տակ գրվում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը:

«Սուսերով պար»-ի նկարահանումներն իրականացվել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի եւ շուկայի բոլոր դեկորացիաները։ Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի եւ մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երեւանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դերերում հանդես են գալիս՝ Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը,  Վադիմ Սկվիրսկիյը: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը: 

Ֆիլմն այս տարի մասնակցել է Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության եւ կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում: «Սուսերով պար»-ը «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Տպել
5138 դիտում

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել