Երկրի հակառակ կողմը (2008-08-05)

04/10/2010 schedule12:00

Սկիզբը` նախորդ համարներում 55. մոսիկի տակի Պաուլայի հետ հանդիպումը լուրջ հանգրվան դարձավ իմ երկարատեւ ճանապարհորդության ընթացքում։ Առաջին անգամ գայթակղությունը այսպես շոշափելիորեն կանգնած էր իմ առաջ եւ փոթորկում էր հոգիս։ Ես հիշում էի նրա` իրար սեղմված ազդրերը, հյուսված ոտքերը, եւ իմ մեջ ծվարած ինչ-որ մեկը ձգտում էր, ձգտում էր դառնալ այդ ամենի հեղինակը։ Եւ որքան գեղեցիկ է այն, ինչ կոչվում է գայթակղություն։ Հակառակ դեպքում գայթակղություն չէր լինի, այլ մի ցուցանակ, որի վրա գրված է` չմոտենաք, վտանգավոր է։ Գլխիս մեջ դեռ հնչում էին արգենտինական տանգոյի ելեւէջները, այդ եղանակը չէր լքում ինձ, եւ նրա հնչյունների ներքո ընթանում էր մի մեծ ճակատամարտ, մեծ պատերազմ. մի ներքին մղում` վերցնել հեռախոսը եւ հավաքել նրա նավախցի համարը, եւ մի ներքին արգելք` մի արա նման բան։ Ինչ պարզ ու հեշտ է թվում ամեն բան, ուղղակի գնալ, ուղղակի ընկնել մոռացության գիրկը, շատ կարճ ժամանակով, շատ կարճ մի ժամանակով, ձեռք բերել անմոռանալի զգացողություններ, ու վերադառնալ, ու հեռանալ։ Բայց մի՞թե հնարավոր է վերադառնալ այնտեղից։ Ինչ-որ մի ձայն ասում էր ինձ` դու կմնաս այնտեղ, իսկ այնտեղից կվերադառնա ուրիշը։ Ինչ-որ մի ձայն ասում էր ինձ` դու կխոստովանես, որ այն արժեքները, որոնց դու հավատում ես, անպաշտպան են, սին։ Նա կարող է անգամ քո առաջ չբացել իր դուռը, եւ դու կլինես ընդամենը ողորմելի դավաճան։ Եթե անգամ նա գգվի քեզ, եթե անգամ իր մարմինն ու հոգին ձոնի քեզ, դու էլի նույնը կլինես. դու չես կարող վերադառնալ այնտեղից, դու կմնաս այնտեղ, իսկ քո փոխարեն կվերադառնա ուրիշը։ Քունը զինադադար բերեց իմ պատերազմին, եւ երբ առավոտյան արթնացա, մեր նավը արդեն մտել էր Տոկիոյի ծովածոց, որտեղ ծովը կորել էր նավերի բազմության տակ։ Մեր նավի բոլոր ուղեւորները դուրս էին եկել տախտակամած եւ հետեւում էին ծխի տակ կքած Տոկիոյի մոտեցմանը։ Ես ուզում էի մոռացության տալ Պաուլայի գոյությունը, բայց դա այնքան էլ հեշտ չէ. «Իսկ եթե նա ծայրից ծայր փչո՞ւմ է»,- մտածում էի ես` հիշելով Սեսիլի դավադրությունը։ Իսկ եթե Սեսիլն էր ծայրից ծայր փչում, եւ եթե ես նրա հետ նույն սենյակում հայտնվեի, գուցե ուրիշ բան տեղի կունենար, քան հայտարարվում էր։ Սա արդեն չես իմանա, ոչ ոք չի իմանա, գուցե ինքը Սեսիլն էլ չգիտի, գուցե Պաուլան ինքն էլ չգիտի, թե ինչ կլիներ հետո, եթե ես զանգեի իրեն։ Կառամատույցում ես պիտի լքեի նավը, բայց եւ մտածում էի` արժե՞ արդյոք դա անել։ Մի՞թե դա փախուստ չի լինի. ես ուզում էի նավը լքել այն զգացողությամբ, որ հաղթել եմ իմ մեջ մղվող պատերազմում։ Մյուս կողմից` ես չգիտեի` քանի օր է ինձ հարկավոր այսպիսի զգացողություն ձեռք բերելու համար, եւ ընդհանրապես` կհասնե՞մ այդ հանգրվանին։ Նավի վրա ճապոնացի ոստիկանների հայտնվելը վերջնական դարձրեց որոշումս. պետք է նավից հեռանամ եւ Տոկիոյի հյուրանոցում տեղավորվեմ հենց այսօր։ Իսկ ոստիկանները եկել էին արձանագրելու Բոբի սպանությունը եւ լուծելու Ֆելիպեի հետ կապված հարցեր։ Այս գործը, իհարկե, ընդդատյա չէր ճապոնական ոստիկանությանը, եւ այն պետք է քննեին Արգենտինայից ժամանած քննիչներ։ Բայց մինչ նրանց գալը ճապոնացիները նավապետի հետ համատեղ իրավիճակը պետք է պահեին վերահսկողության ներքո։ Ես նավը լքեցի առանց որեւէ մեկին հրաժեշտ տալու։ Տաքսի նստեցի եւ խնդրեցի ինձ տանել հյուրանոց, որտեղ համար էի պատվիրել ինտերնետով։ Տոկիոն մինչ այս իմ տեսած ամենամեծ քաղաքն էր, չնայած` երեւի նրանից մեծ քաղաքներ կա՛մ չկան, կա՛մ էլ քիչ են։ Տոկիոն սթրես է, Տոկիոն մի քաղաք է, որ փուլ է գալիս գլխիդ։ Իմ համարը գտնվում էր հյուրանոցի 20-րդ հարկում, որտեղ կուչ եկած` ես անընդհատ սպասում էի երկրաշարժի։ Բայց որոշ ժամանակ անց մի քիչ վիսկի խմելով հանգստացա ու ետ տարա վարագույրը. ահա քեզ քարե ջունգլիներ, ահա մի հսկայական քարե-ապակե-երկաթե կենդանի, որ կարծես խժռում է շենքերի արանքներից դուրս պրծնող կանաչը։ Քեզ թվում է, թե բնությունը խեղդվում է այստեղ եւ օգնություն է աղերսում։ Տոկիոյի փողոցներում հեղեղ է հոսում` ավտոմեքենաների հեղեղ երթեւեկելի մասերով եւ մարդկանց հեղեղ հետիոտն փողոցներում, մայթերում, մետրոպոլիտենում։ Տոկիոն կարծես մոռացել է մարդկային բոլոր հատկանիշները եւ շեշտը դրել դրանցից մեկի, հատկապես մեկի վրա` շտապողականության։ Մարդիկ ահավոր շտապում են, ուշանում են անընդհատ, ինչ-որ բան չեն հասցնում, չեն կարողանում հասցնել։ Նրանք տրված են հեղեղին, մարդկային հեղեղին, որը մի մեծ կոնվեեր օրգանիզմ է դարձել, որ յուրաքանչյուրին առաքում է իր համար նախանշված տեղը, առանց վերջինիս կամքը հարցնելու։ Այստեղ ամեն ինչ արված է մարդկային ընթացքը արագացնելու համար, անգամ մայթերի փոխարեն շարժասանդուղքներ են շատ տեղերում, որոնց վրա մարդիկ, այնուամենայնիվ, քայլում են, մարդիկ չեն հասցնում, մարդիկ շտապում են։ Միեւնույնն է, նրանք կուշանան, միեւնույնն է, նրանք չեն հասցնի, բայց միեւնույնն է` նրանք շտապում են, ահավոր շտապում են։ Նրանք չեն զգում, որ քաղաքը փուլ է գալիս իրենց վրա, որ գովազդային վահանակները ճնշում են իրենց, նրանք չեն զգում, որ երկինքը անհետացել է իրենց գլխավերեւում. նրանք շտապում են, անընդհատ շտապում։ Եւ ես` այս հսկա հորձանուտի մեջ մենակ ու անշտապ. ես այս հորձանուտի մեջ տեղ չունեմ գնալու, այսինքն` շտապելու առիթ չունեմ։ Բայց հոսանքը շնչահեղձ է անում ինձ, ես չեմ կարողանում ուղղակի կանգնել, որովհետեւ ինձ թվում է` հեղեղը կքշի նաեւ ինձ, ինձ թվում է, թե ավելի լավ է` ես կամավոր շտապեմ։ Ես զգում եմ, որ փակուղու մեջ եմ, չեմ կարող հեղեղի մեջ մտնել, չեմ էլ կարող կանգնել, ուղղակի կանգնել. - Ո՞ւր եք շտապում, մարդի~կ,- հանկարծ ասում եմ ես։ Իմ ձայնը ցածր է հնչում, ոչ ոք չի լսում ինձ։ - Ո՞ւր եք շտապում, մարդի~կ,- ավելի բարձր եմ ասում ես։ Հեղեղը հորձում է։ - Ո՞ւր եք շտապում, մարդի~կ,- բարձրաձայնում եմ ես։ Մարդիկ լսելու ժամանակ չունեն։ - Ո՞ւր եք շտապում, մարդի~կ,- գոռում եմ ես։ Հենց այդ պահին հեղեղի մեջ ընկած իմ կողքով անցնում է մերկ, բացարձակապես մերկ մի տղամարդ։ Մարդիկ շտապում են, ոչ ոքի չի զարմացնում նրա մերկությունը։ Եւ ես հասկանում եմ, որ իզուր եմ գոռում, ոչ մի արձագանքի չեմ արժանանա. սա Տոկիոյի գործարար թաղամասն է։ - Հայ ե՞ս, ապե,- հանկարծ թիկունքիս կողմից լսում եմ ես. սա ամենաանսպասելի եւ թերեւս տվյալ պահին ամենաանցանկալի արձագանքն է։ Հերքելը իմաստ չունի, որովհետեւ դժվար թե որեւէ ուրիշ ազգության ներկայացուցիչ այդքան հստակ կարողանա արտասանել «Ո՞ւր եք շտապում, մարդի~կ» արտահայտությունը։ - Հայ եմ,- բռնված գողի նման ասում եմ ես ու շրջվում դեպի հայցվորը։ Իմ առաջ կանգնած է մոտ 35 տարեկան մի երիտասարդ` մազերը կարճ կտրած, կլոր դեմքով, մի հինգ օրվա թրաշով, աչքերին ոսկեգույն շուրջակալով էժանագին մուգ ակնոցներ, հագին երկարաթեւ սեւ, անօձիք վերնաշապիկ է` ոսկեգույն կոճակներով, արհեստական մետաքսից սեւ տաբատ ու սեւ կտորե կոշիկներ. այնպիսի տպավորություն է, որ այս երիտասարդն ընդամենը 15 րոպե առաջ կանգնած է եղել Երեւանի Ցիրկի կանգառում։ Այնպիսի տպավորություն է, թե սա ինչ-որ սխալմունք է, սովորական թյուրիմացություն։ Ես նայում եմ նրան` վախենալով, թե ինձ կճանաչի։ Նա անվրդով նայում է ինձ ու ասում. - Հազար տարի հայի էրես չեմ տեսել. Վարդան ախպերջըն։ - Բորիկ, ապե,- ասում եմ ես։ - Հա, ախպեր. ստեղ սաղ վռազ են։ Ինչ մոմենտով ե՞ս ստե,- հարցնում է նա։ - Գործերով։ - Բիզնեսի-բանի մոմենտ ա՞։ - Հա։ - Հազար տարի հայի էրես չեմ տեսել` էթանք մի կտոր հաց ուտենք։ - Չէ,- ասում եմ,- սոված չեմ։ - Դու էլ կոֆե կխմես, ստե մի տեղ մի թեթեւ օբյեկտ կա։ Իսկ ինչո՞ւ ոչ, մտածում եմ ես։ Գնացինք։ «Օբյեկտը», պարզվում է, «McDonalds»-ն է։ Մտնում ենք, կանգնում հերթի։ - «Քուինբրգերի» պես տեղ ա, էլի, ախպեր։ - Հա,- ասում եմ ես։ Հասնում է մեր հերթը։ - Հաստատ սոված չե՞ս,- հարցնում է Վարդանը։ - Լավ, մի բան կուտեմ,- ասում եմ ես։ - Դաբլ դաբլ չիզբուրգե~ր, դաբլ դաբլ կոլա~, դաբլ դաբլ կոֆե~,- ասում է Վարդանը։ Նրան շատ լավ հասկանում են ու մեզ տալիս են երկու կրկնակի չիզբուրգեր, երկու կրկնակի կոլա, երկու կրկնակի սուրճ։ Մոտենում ենք մի սեղանի ու նստում. - Հետո՞, ախպեր,- դեռ չնստած` հարցնում է Վարդանը։ - Ի՞նչը հետո,- հարցնում եմ ես։ - Ի՞նչ կա~, ի՞նչ չկա~,- ալարկոտ հարցնում է նա։ - Դե, սենց, էլի,- ասում եմ ես։ - Ո՞նց ես էս ջանդամը հասել, ախպեր։ Գիտես, չէ՞, որ էսի աշխարհի վերջն ա,- նկատում է Վարդանը։ - Ո՞նց,- հարցնում եմ ես։ - Ապե, օրը ստեղ սկսում ա, ստեղ պրծնում։ Ջոկում ես, ասենք, էսօր ամսի 25-ն ա, ամսի 25-ը առաջինը ստեղ ա սկսում, ստեղ էլ պրծնում։ Վոբշըմ, սենց խառը-խշտիկ մոմենտներ կան, էլի։ - Քեզ ո՞վ է ասել,- հարցնում եմ ես` նկատելով, որ Վարդանը խոսում է իրեն անծանոթ թեմայից։ - Կորեացի տղերք կան, էլի, իրար հետ գործ ենք անում,- ասում է նա։ - Կորեացիների հետ ե՞ս գործ անում։ - Հա։ - Բա ո՞նց եք իրար հասկանում, Վարդան, ի՞նչ լեզվով եք խոսում։ - Լավ էլ հասկանըմ ենք, ախպեր. լեզուն որս ա, մարդը որ խոսում ա, ջոգողը ջոգում ա` ինչ ա ասում։ Ես ծիծաղում եմ, ինքն էլ։ Վարդանը զգում է, որ չեմ հավատում իր ասածին։ Գրպանից հանում է բջջային հեռախոսը ու զանգում. - Ալո, Յոմ, Վարդանն ա, ապե։ Չոյին ասա` ես մի ժամ, ժամուկես կուշանամ։ Մոմենտ կա, էլի. կգամ, կասեմ։ Դավայ, ապե։ Վարդանը անջատեց հեռախոսը ու դիմեց ինձ. - Բրիգադիրին խաբար արի, էլի, որ կուշանամ։ - Վարդան, էդ կորեացու հետ էիր խոսո՞ւմ։ - Հա, ապե~։ - Լավ, լուրջ։ - Գյոթ ըլնեմ, ապե։ - Ձեռ ե՞ս առնում, այ ախպեր,- չդիմացա ես։ - Ախպեր, քֆուր կերա, էլի չես հավատո՞ւմ,- իր հերթին նեղացավ Վարդանը ու շարունակեց,- երկու տարի իրար հետ ենք աշխատում, ուզում ես չհասկընա՞նք իրար։ - Հա, բայց գոնե ոչ հեռախոսով. ընենց գոնե ձեռով-ոտով կհասկանաք։ - Ախպեր, քեզ ասըմ եմ` ջոգողը կջոգի, դու էլի ասում ես` չգիտեմ ինչ,- էլի նեղսրտեց Վարդանը` իր չիզբուրգերից մի մեծ պատառ կծելով։ Մի մեծ պատառ էլ ես կծեցի իմ չիզբուրգերից։ Հեռախոսը զանգեց. Վարդանը նայեց մոնիտորին ու դիմեց ինձ. - Ըհը, ախպեր, Չոն ա` մեր բրիգադիրը։ Հըմի պըտի ասի` գործը մնաց, ի՞նչ եղար,- ասաց Վարդանը ու զանգին պատասխանեց։ - Հա, շեֆ ջան,- ինձ աչքով տալով` ասաց նա։ Ես կատարյալ շփոթմունքի մեջ էի։ Վեր կացա, անցա նրա կողմը, ականջս դրի հեռախոսին։ Վարդանը չընդդիմացավ. հեռախոսի մեջ, իրոք, ինչ-որ մեկը խոսում էր մի լեզվով, որը կարող էր կա՛մ ճապոներեն լինել, կա՛մ չինարեն, կա՛մ կորեերեն, կա՛մ այդ կարգի ինչ-որ բան։ Վարդանը ուշադիր լսում էր. - ?????????????,- ասում էր ձայնը։ - Չո ջան, մոմենտ կա, էլի, ախպեր. մարդ կա Հայաստանից, մի տեղ նստած ենք. ժամուկեսից ըտե եմ,- ասում է Վարդանը։ - ?????????????,- անհանգստանում էր ձայնը։ - Չո ջան, կհասցնեմ, ախպերս, էդ խնդիր չի, ցավը տանեմ, արխային կաց։ - ?????????????,- չէր նահանջում ձայնը։ - Չո, դե, չեղավ. ես ասըմ եմ` մոմենտ կա, մարդ ա էկել, դու էլի քոնն ես քըշըմ։ Վոբշըմ, էսօր մինչեւ էդ կտորը չպրծնեմ, չեմ քնի, ախպեր. պրծա՞նք,- վրդովվեց Վարդանը։ - ?????,- մեղմացավ ձայնը,- օքեյ, օքեյ։ - Դավայ, ախպեր,- ասաց Վարդանը ու անջատեց հեռախոսը,- վաղը չէ մյուս օր գործը պըդի հանձնենք, տղեն պանիկավատ ա անըմ, էլի,- բացատրեց նա։ Ես ամեն ինչ հասկացա։ (շարունակելի)

Տպել
980 դիտում

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները