Դատարանում քննվում է Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը:

Մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ դեկտեմբերի 7-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Հարությունյանի մեղադրանքը փոփոխելու եւ լրացնելու մասին. «Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասաց նա:

Մեր տեղեկություններով, սակայն, Վահագն Հարությունյանի մեղադրանքի հոդվածները չեն փոփոխվել. մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով: Նա շարունակվում է որպես մեղադրյալ ներգրավված լինել անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: 

Վահագն Հարությունյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելու եւ հետախուզում հայտարարելու մասին ՀՔԾ-ն հայտնեց 2018 թվականի հոկտեմբերի 31-ին՝ միաժամանակ միջնորդություն ներկայացնելով դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դեկտեմբերի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը, եւ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց: Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 13-ին, Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարեց Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը՝ վերացնելով այն: Դեկտեմբերի 26-ին Հարությունյանի մեղադրանքը լրացվեց, եւ ՀՔԾ-ն երկրորդ անգամ միջնորդություն ներկայացրեց՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչն էլ բավարարվեց 2019 թվականի հունվարի 8-ին: Դատարանի այս որոշումը պաշտպանական կողմը կրկին բողոքարկեց, եւ փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը կրկին բեկանեց կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության: Ամիսներ անց՝ արդեն հունիսի 3-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, մերժեց Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշումը բողոքարկվեց Դատախազության կողմից, սակայն Վերաքննիչ դատարանը բողոքը մերժեց:

Հաշվի առնելով, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ այլեւս խափանման միջոց ընտրված չէր, սակայն նա գտնվում է հետախուզման մեջ՝ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել տեխնիկական խնդիրները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Ավելի վաղ պաշտպանը մեզ հայտնել էր, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հարցը: Դեկտեմբերի 6-ին մեր հարցին ի պատասխան՝ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց, որ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2520 դիտում

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան

ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին

Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ

Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ

«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը

Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը

Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ

Ինչպիսին է լինելու ամբողջ հունիս ամսվա եղանակը

Լոռու մարզպետը հրաժարական է ներկայացրել

Ռուբինյանը ԳԴՀ ԱԳՆ վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգի տակ է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. նմուշներում շեղումներ են հայտնաբերվել

Շնորհակալություն բոլորիդ. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի ուղերձ է հրապարակել

Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մայիսի ցուցակներում ներառված հերթական համարները

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում

Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ. ԿԳՄՍ նախարար

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան