«Պրիչո՞մ ստեղ Մանվել Գրիգորյանի ընտանիքը. կենդանիները իրենց շատ լավ են զգում, մարդկանցից լավ»

2018 թվականի ամռանը, երբ հարուցված քրգործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում, պարզվեց, որ ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաեւ սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, ձիեր, հավեր, շներ:

ԱԱԾ-ի հրապարակած տեղեկություններից պարզ դարձավ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Ավելի ուշ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները որոշ կենդանիների տեղափոխեցին Երեւանի կենդանաբանական այգի: Մասնագետները հայտարարում էին, որ կենդանիների մի մասը եղել են թերսնված, հյուծված, դեֆորմացված: Մամուլում հրապարակում եղավ նաեւ, որ տարածքում Կարմիր գրքում գրանցված սապսան (բազեների կարգի գիշատիչ թռչուն) է հայտնաբերվել՝ սատկած վիճակում:

Կենդանիների վիճակի մասին եւս մեկ հրապարակում եղավ այդ իրադարձություններից օրեր անց: «Դինգո Թիմ» ՀԿ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորվելուց հետո նրա շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: ՀԿ-ն չէր կարողացել կենդանիների մասին տեղեկություն ստանալ ո՛չ Էջմիածնի քաղաքապետարանից, ո՛չ էլ՝ ԱԱԾ-ից, ոստիկանությունից ու ՀՔԾ-ից:

Այս ամենից ավելի քան 1 տարի է անցել: ՀԺ-ն փորձեց պարզել, թե որտե՞ղ են, ի՞նչ վիճակում են այդ կենդանիները: Էջմիածնի քաղաքապետարանից եւ Արշալույսի գյուղապետարանից տեղեկություն ճշտել չհաջողվեց, ասացին՝ տեղյակ չեն:

Մեր հարցերին պատասխանեց կենդանիների խնամքով զբաղվող Արմենը, որն իրեն ներկայացրեց՝ որպես «վստահված անձ»՝ հրաժարվելով հայտնել ազգանունը: Արմենն ասաց, որ կենդանիներին տեսնելու համար պետք է ստանալ ղեկավարության համաձայնությունը, որի համար ժամանակ է պետք: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը.

- Արմեն, ավելի քան մեկ տարի առաջ իրավապահ մարմինները, լրատվամիջոցները նկարեցին այս տարածքը, մեծ աղմուկ բարձրացավ: Հետո չիմացանք, թե ինչ եղան այստեղի կենդանիները:

- Մեր մոտի կենդանիները էնքան լավ են իրենց զգում, էնքան լավ են ապրում, որ նույնիսկ դրսի վայրի թռչուններին էլ հետն ենք պահում՝ ագռավ, կաչաղակ: Կենդանիները իրենց շատ լավ են զգում, մարդկանցից լավ: Նույնիսկ դրսից վայրի շներ ենք բերել:

- Իսկ ի՞նչ են ուտում:

- Մարդիկ էսօր ի՞նչ են ուտում: Շներն ուտում են միս, ոսկոր՝ ըստ պահանջի, ջայլամներն ուտում են գարի՝ ըստ պահանջի:

- Ջայլամ կա՞:

- Անպայման, խի՞ պիտի չլինի որ:

- Ասացին՝ տարել են գազանանոց:

- Ո՞վ է ասում տարել են, տարել են արջերին, ու վերջ:

- Վագրին էլ էին տարել:

- Մեկ էլ վագրին, ու վերջ: Եթե ինչ-որ մեկը կարա մեր պես կենդանի պահի տարածքում, էտի մենք ենք: Եթե կենդանաբանական այգում սաղ օրը միտինգ ա, սոված անասունները սատկում են, էտի մեր խնդիրը չի:

- Այդտեղ իրականացված խուզարկությունից հետո հայտարարվեց, որ կենդանիները կերակրվել են բանակի համար նախատեսված տուշոնկաներով…

- Սաղ սուտ ա:

- Ո՞վ է ապահովում կենդանիների կերը, ձեր աշխատավարձը. Մանվել Գրիգորյանի ընտանիքը շարունակո՞ւմ է զբաղվել այս տարածքով:

- Պրիչո՞մ ստեղ Մանվել Գրիգորյանի ընտանիքը: Եթե կենդանի ես պահում, չի նշանակում, որ կարելի ա… մի սխալի, թյուրիմացության պատճառով հո կենդանիները չե՞ն սատկելու:

- Չասացիք՝ ո՞վ է զբաղվում:

- Տերերը. տիկին Ամիրյանն ա (Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կինը-խմբ.), գեներալ Մանվելն ա, մեր շեֆն ա, ունենք օֆիս, կարաք դիմեք օֆիս:

- Ի՞նչ օֆիս:

- Մենք հո անտեր չե՞նք: Մենք հո չե՞նք գնացել էդ մարդկանց մոտ օրականով աշխատում: Կա օֆիս, կա գրասենյակ, դիրեկտոր ունենք, ամեն ինչ ունենք:

- Ի՞նչ կենդանիներ կան:

- Ունենք ջայլամ, ունենք քարայծեր, ունենք բադեր, ունենք շներ, ձիեր:

- Ձիերը տեսանյութերում շատ գեղեցիկ էին: Ի՞նչ տեսակի են:

- Էլի կան, ավելի շատացրել են, ավելի լավ են զգում, մրցույթների են մասնակցում: Հենց հիմա ձիերի կողքը կանգնած եմ, արածում են իրենց համար ծառերի տակը:

- Ինչ որ հատուկ ցեղատեսակների՞ են պատկանում:

- Անպայման, մեզ մոտ հասարակ ձի չի լինում: Ես ձիերից մի քիչ հեռու եմ, ունենք ձիերի տնօրեն, սպորտսմեն տղերք են, իրենք են դրանով զբաղվում:

- Արմեն, Ակնալիճի տարածքում նաեւ մեքենաներ կային, ավելի ճիշտ՝ մեքենաների հավաքածու: Այդտե՞ղ են դրանք:

- Արդեն ուրիշ տեղ ենք տանում, հա՞, խոսակցությունը: Ոչ մի բան ստեղից դուրս չի եկել, ինչ կար, կա:

Այնուհետեւ նա հայտարարեց, որ իրեն զանգահարում են եւ էլ չի ցանկանում շարունակել զրույցը:

ՀԺ-ն դիմեց նաեւ Երեւանի կենդանաբանական այգի՝ պարզելու այնտեղ տեղափոխված կենդանիների ճակատագիրը: Ի պատասխան այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին ուղղված մեր գրավոր հարցման՝ այնտեղից պատասխանեցին, որ 2018 թ. հունիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Ակնալիճ գյուղից «Երեւանի կենդանաբանական այգի» են տեղափոխվել 1 վագր (էգ), 2 գորշ արջ (1 էգ, 1 արու), 1 եվրոպական եղնիկ (էգ):

Հարցին, թե ի՞նչ վիճակով են դրանք տեղափոխվել եւ հիմա ի՞նչ վիճակում են, այգուց պատասխանեցին, որ աչքաչափական եղանակով դատելով վագրի մարմնի անհամաչափությունից եւ ողնաշարի դեֆորմացումից՝ ենթադրվում է, որ կենդանին կա՛մ տարիների ընթացքում ստացել է չբալանսավորված սնունդ եւ ոչ պատշաճ խնամք, կա՛մ ծնվել է միջտեսակային խաչասերման արդյունքում (հիբրիդ)։

Կենդանին ներկայումս գտնվում է Այգու վագրերի համար նախատեսված ազատավանդակում, աշխույժ է, տարիքին համապատասխան մարմնի նորմալ զանգվածով, տվյալ պահին՝ կլինիկապես առողջ:

«Ատամնաշարից ենթադրելով՝ արու արջը 15 և/կամ ավելի տարեկան է։ Հետազոտման պահին կենդանու մարմնի զանգվածը չէր համապատասխանում տվյալ տեսակի քաշային նորմային (մոտ 80 կգ 150–200 կգ փոխարեն)։ Դիտվում էր ստերիոտիպային պահվածք։

Էգ արջի ատամնաշարից դատելով՝ կենդանին 5 և/կամ ավելի տարեկան է։ Հետազոտման պահին կենդանու մարմնի զանգվածը չէր համապատասխանում տվյալ տեսակի նորմային (մոտ 50 կգ էր)։ Նկատվում էր ստերիոտիպային պահվածք։ Մինչ օրս ցուցաբերում է ագրեսիվություն, չի ինտեգրվում ազատավանդակի մյուս արջերի հետ։ Տվյալ պահին վերջիններս կլինիկապես առողջ են»,- ասվում է մեզ փոխանցված տեղեկատվությունում։

Ինչ վերաբերում է եղնիկին, ապա, ըստ մեզ տրամադրված տեղեկատվության, այն 3-4 տարեկան է, ներկայումս պահվում է եվրոպական եղնիկների ազատավանդակում, աշխույժ է եւ կլինիկապես առողջ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Ակնալճի ամառանոցը Մանվել Գրիգորյանի համար ծառայել է «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:

Տպել
6213 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել