Երկրի հակառակ կողմը (2008-08-06)

04/10/2010 schedule13:06

Սկիզբը` նախորդ համարներում 56. մի տնից չենք, մի հալի ենք Վարդանը, իրոք, աշխատում էր կորեացիների հետ։ Չոն, իրոք, նրանց ղեկավարն էր։ Յոմը նույնպես իրական կերպար էր։ Նրանք, իրոք, հասկանում էին իրար, հասկանում էին այնքան, որքան անհրաժեշտ էր համակեցության եւ համատեղ աշխատանքի համար։ Վարդանը, Չոն ու Յոմը այս շինարարական բրիգադի երեք մշտական անդամներն էին։ Կախված գործի ծավալներից, նրանք նոր աշխատողներ էին վերցնում կամ երեքով էին անում գործը։ Մեր ծանոթության պահին նրանք աշխատում էին մի բավականին մեծ տարածքում, որը, ըստ ամենայնի, գիշերային ակումբ էր լինելու կամ բար. եւս երեք կորեացիներ ներգրավված էին գործի մեջ։ Վարդանը Չոյի հետ հեռախոսով խոսել էր զուգարանի հատակի սալիկների մասին, մի տասը քառակուսի մետր տարածք։ Զուգարանի պատերը ինքը` Վարդանն էր սալիկապատել։ Մնում էր հատակը, որ Վարդանը խոստանում էր այդ օրը ավարտել. դժվար հասցներ։ Ես անելիք չունեի եւ, հետաքրքրությունից դրդված, Վարդանին խնդրեցի ինձ իր հետ տանել, մանավանդ որ իմացա, որ տվյալ տարածքը հիմա իրենց տրամադրության տակ է եւ գտնվում է մեր «McDonalds»-ից ոչ հեռու։ Չոն ու Յոմը ինձ դիմավորեցին քաղաքավարի եւ արագ անցան իրենց գործերին։ Ես էլ մի արկղ վերցրի ու դրա վրա նստած նայում էի, թե ինչպես է Վարդանը գործ անում։ Վարդանը ծանր էր խոսում, նրա ամեն խոսքի մեջ ինչ-որ մտահոգվածություն կար, ինչ-որ ծանրություն։ Ինձ թվում էր, թե խոսելու պահին նա բոլորովին ուրիշ բաների մասին է մտածում. իր տան, ընտանիքի, Երեւանի մասին։ Հայաստանից հեռացել էր չորս տարի առաջ` այնտեղ թողնելով կնոջը, որդուն եւ դստերը։ Մի մեքենա էր ունեցել, վաճառել էր ու ճամփա ընկել։ Նախ` Շվեդիա, այնտեղից` Գերմանիա, այնտեղից` Ֆրանսիա, այնտեղից էլ` Ճապոնիա. - Ասի` պըտի էթամ մի տեղ, որ հայի էրես չտենամ,- Ճապոնիա գալը բացատրում էր Վարդանը եւ ասում էր, թե բախտը բերել էր, որ Չոյի նման պարկեշտ մարդու է հանդիպել։ Վերջինս, որքան հասկացա, Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա, այնտեղից էլ Ճապոնիա էր եկել` պատշաճ վաստակելու հույսով։ Այս տարածքը, նկատի ունեմ աշխատանքի ծավալը, վկայում էր, որ նրանց գործերը սկսում են կարգավորվել, չնայած այդպես էլ լավ չհասկացա` նրանք լեգա՞լ էին գործում, թե՞ անլեգալ. ըստ ամենայնի, միջին մի բան։ Վարդանի փաստաթղթերի հարցերը Չոն էր լուծում։ Նրանք երեքով ապրում էին իրար հետ, մի թոշակառու զույգից սենյակ էին վարձում եւ գիշերում էին նրանց հետ` նույն հարկի տակ։ - Էդ պառավներն էլ խուլ են, ախպեր. մինչեւ գիշերվա հազարը տելեվիզրը զլում են վերջին խազի վրա` չենք կարըմ նորմալ քնենք,- բողոքում էր Վարդանը։ Եւ, այնուամենայնիվ, ի՞նչն է նրան բերել հասցրել Ճապոնիա. Վարդանը հիասթափված էր Եվրոպայի հայության ներքին հարաբերությունների ձեւից. - Իրար ատըմ են, ախպեր. նրանք, որ կոտորածի վախտ են գաղթել, ատըմ են նրանց, ովքեր Սովետի վախտ են գաղթել, նրանք, որ Սովետի վախտ են գաղթել, ատըմ են նրանց, որ կոտորածի վախտ են գաղթել։ Բայց ամենաշատը ատըմ են նրանց, ովքեր Ղարաբաղի պատերազմի վախտ են գաղթել։ Նրանք, որ պատերազմի վախտ են գաղթել, առաջվա էկածներին էլ են ատըմ, բայց ամենաշատը ատըմ են նրանց, ովքեր պատերազմից հետո են գաղթել։ Պատերազմից հետո գաղթածներն էլ ատըմ են նրանց, ովքեր իրանցից հետո են գաղթել։ Վոբշըմ, երեկ գաղթածը, եթե մի օր քնում վեր ա կենում Եվրոպայում, հաջորդ օրը էկողին ատըմ ա,- իր դիտարկումներն էր ներկայացնում Վարդանը։ - Բայց խի՞ ա ըտենց, Վարդան,- հետաքրքրվում էի ես։ Վարդանը բացատրում էր, առանց գործից կտրվելու. - Մի անեկդոտ կա, է՞, լսած կլնես։ Սամալյոտով թռնելիս են ըլնըմ, մեկ էլ ստյուարդեսան գալիս ասըմ ա` ախպեր, վոբշըմ իրեք հոգի ավել են նստել, սամալյոտը գռուզի տակ ա մնացել։ Եթե իրեք հոգով պասաժիրների թիվը չպակասցնենք, վոբշըմ սաղով վարի ենք։ Ասըմ ա` կամանդիրը խնդրում ա, որ իրեք հոգի կամավոր սամալյոտից թռնեն։ Սաղ սուս են մընըմ, մեկ էլ մի հնդիկ վեր ա կենում, ասում` կեցցե՛ Հնդկաստանը, ու թռչըմ ա։ Հետո էլ մի իսպանացի ա վեր կանըմ, ասըմ ա` կեցցե՛ Իսպանիան, ու թռչըմ ա։ Սաղ սպասըմ են, թե երրորդը ով պըդի ըլնի. շա~րժ չկա։ Ստյուարդեսան ասըմ ա` ախպեր, մի բան արեք, վարի ենք էթըմ։ Ստե, ախպեր, հայը վեր ա կենըմ, ախպեր, թռչըմ ա կողքին նստած նեգրի դեմքին ու ասըմ` անասուն, քեզ հայրենիք չունե՞ս, ու սամալյոտից դուրս ա շպրտըմ էս հարիֆին։ Մենք ծիծաղեցինք. - Բայց դա ի՞նչ կապ ունի հայերի ատելության հետ,- հարցրի ես։ - Ո՞նց, ախպեր. խոսքի, Գերմանիայի հայերին թվում ա, թե իրանք էդ սամալյոտի մեջ են, ու երբ որ Վարդանը Էրեւանից գնաց Դրեզդեն, վսյո, ախպեր, Դրեզդենը սկսըմ ա սկել, որովհետեւ Վարդանը հենց էդ ավելորդ պասաժիրն ա, ու իրանք էլ սրա պատճառով վարի են էթըմ։ Ու սրանք, ախպեր, Վարդանին սկսըմ են բացատրել, որ` ախպեր, քեզ հայրենիք չունե՞ս, որ բոմժի նման էկել ես ստեղ ընգել, մեզ էլ վարի ես տալիս։ Վարդանը սկսեց ծիծաղել, վայ, ոնց է ծիծաղում։ - Խի՞ ես ծիծաղում, Վարդան ջան։ - Բա իրանք հայրենիք չունե՞ն, ախպեր, այսինքն` հայրենիքը մենակ նեգրերի համար ա՞։ Բա էդ Կարպիսները, ախպեր, էդ ախպարները` նրանք հայրենիք չեն ունեցե՞լ, խի՞ են թողել իրենց հայրենիքը։ Հայրենիքի դավաճանը, փաստորեն, Վարդանն ա, էլի,- ծիծաղը բերանին նեղսրտում էր Վարդանը ու մի դիտարկում անում,- հետո գիտե՞ս ինչ կա, զարմանըմ եմ, որ ազգուտակով Եվրոպայում ապրողները Հայաստանին հայրենիք են ասըմ։ - Ի՞նչ կա զարմանալու,- հետաքրքրվում եմ ես։ - Ախպեր, հայրենիքը ո՞րն ա,- հարցնում էր Վարդանը ու ինքն էլ պատասխանում,- հայրենիքը էրեխեդ ա, հայրենիքը կնիկդ ա, եթե ընկերուհի ունես, հայրենիքը ընկերուհիդ ա, ընգերներդ են։ Եթե կնիկ, էրեխա, հեր, մեր հավաքել գնացել ես Ֆրանսիա, էլ Հայաստան քո ինչի՞ հայրենիքն ա։ Եթե ընգերոջդ հետ էլ տարին մեկ-երկու անգամ մի կտոր հաց չուտես, էլ նա քո ինչի՞ ընգերն ա։ ճիշտ չե՞մ ասըմ, Բորիկ ջան։ - Երեւի ճիշտ ես ասում, երեւի. բա հետո՞, ո՞նց հասար Ճապոնիա,- շարունակեցի ես։ - Ապե, սկզբից գնացի Շվեցիա. տեսա` չէ, ախպեր, Շվեցիան սկում ա իմ գրուզի տակ։ Հետո հելա Գերմանիա, տեսա ստեղ էլ տեղ չկա Վարդանի համար։ Հետո գնացի Փարիզ, ախպեր ջան, Փարիզն էլ սկսավ սկե~լ։ Ասի` հոպ, ախպեր, պըտի էթաս մի ընենց տեղ, որ հայի սֆաթ չտենաս։ Քցի-բռնի, ասի` էդ Ճապոնիան կլնի, էլի։ Չնայած, ախպեր, Վլադիվաստոկ հայ տղեքը պաձերժկա արին, որ հասա ստեղ. ավտոյի գործ անող տղերք կային, էլի,- պատմեց Վարդանը։ Մոտ տարիուկես ոչ մի կոպեկ չէր կարողացել տուն ուղարկել, վերջին երկու տարին, ինչ Չոյի հետ աշխատում էր, գոհ էր, ահագին փող էր ուղարկել տուն, տնեցիների պարտքերը փակել։ Վերջին տարիուկեսը սովորական բանվորություն անելով` հիմա արդեն Վարդանը վարպետ էր դարձել, ու վաստակը ավելացել էր։ Բայց ասում էր, որ Երեւան հասնելու համար անհրաժեշտ անձեռնմխելի գումար է միշտ պահում. - Չնայած, մինչեւ լավ ավտո առնելու հնարավորություն չունենամ, հետ չեմ էթա. ավտո եմ ծախել, որ գամ, ուրեմն պըտի ավելի լավ ավտոյով հետ գնամ` ամենաքիչը,- բացատրում էր Վարդանը։ Հետաքրքիրն այն է, որ նա չէր մտածում ընտանիքը Ճապոնիա տեղափոխելու մասին։ Դրա համար երկու պատճառ կար. չնայած երեխեքը դեռ դպրոցական են, բայց, մեկ է, չեն հասցնի ճապոներեն սովորել, որ իրենց այստեղ լիարժեք զգան։ Եւ հետո, մի ուրիշ գաղտնիք բացեց Վարդանը. - Ապե, էս երկիր չի, ստեղ սաղ իրար շինըմ են, ո՛չ ներում կա, ո՛չ բեկում։ Խոսելով իր ու կորեացիների հարաբերությունների մասին` Վարդանը մի բան ասաց, որ ուղղակի հուզիչ էր. - Ո՞նց կարանք իրար չհասկանանք, ախպեր. մի տնից չենք, մի հալի ենք։ (շարունակելի)

Տպել
865 դիտում

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել