Քաղաքական պատճառներով համաշխարհային ֆուտբոլի գլխավոր խաղերից մեկը կկայանա խիստ վտանգավոր պայմաններում

Թեժ ֆուտբոլային իրադարձություն, լարված քաղաքական իրավիճակ, անվտանգության աննախադեպ միջոցառումներ. համաշխարհային ֆուտբոլի կարեւոր խաղերից մեկը՝ Սուպերկլասիկոն, կարող է անկանխատեսելի ընթացք ունենալ, ու դա ոչ ֆուտբոլային պատճառներով: Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի 2019-20 մրցաշրջանի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» խաղը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին, սակայն դրա անցկացմանը խանգարեցին Կատալոնիայի ներքաղաքական զարգացումները:

Հոկտեմբերին Կատալոնիայում մարդիկ փողոց էին դուրս եկել՝ Իսպանիայից անջատվելու հանրաքվեի 2-րդ տարին նշելու, սակայն հայտնի դարձավ, որ Մադրիդն ազատազրկման է դատապարտել կատալոնցի քաղաքական մի շարք գործիչների, ինչը բորբոքել էր իրավիճակը: Այս թիմերի միջեւ խաղերն անգամ սովորական պայմաններում բարձր ռիսկայնության են, քանի որ ավանդաբար ոչ միայն 2 ուժեղ թիմերի սկզբունքային դիմակայություններ են, այլեւ Կատալոնիայի ու Մադրիդի միջեւ քաղաքական պայքարի դրսեւորման ձեւ: Հետեւաբար, անվտանգության նկատառումներով, ստեղծված պայմաններում հնարավոր չէր անցկացնել Էլ Կլասիկոն:

Ինչպես հաղորդում էին իսպանական լրատվամիջոցները, հարցի լուծման մի քանի տարբերակներ են քննարկվել: Թիմերին առաջարկել են փոխել առաջին ու 2-րդ շրջանի հանդիպումների տեղերը. առաջինը խաղալ Մադրիդում, 2-րդը՝ Բարսելոնայում: Ակումբները սա չեն ընդունել: Նրանց դուր չէր եկել նաեւ Լա  լիգայի ղեկավարության՝ դեկտեմբերի 4-ի տարբերակը ու որոշել էին խաղալ 18-ին:

Մինչեւ վերջին օրերը, սակայն, տարվա ֆուտբոլային գլխավոր իրադարձություններից մեկի անցկացումը հարցականի տակ էր: Թեեւ իրավիճակը հիմա համեմատաբար ավելի հանդարտ է, քան հոկտեմբերին, կատալոնական «Tsunami Democràtic» շարժումն օգտագործելու է առիթը՝ մարզական խոշորագույն իրադարձություններից մեկը, որն ուշադրության կենտրոնում է ողջ աշխարհում: Շարժման անդամները պատրաստվում են մեծաքանակ ցույցեր անել ֆուտբոլային հանդիպումից առաջ: Նրանք որոշել են 20 հազար հոգով շրջափակել «Կամպ Նոու» մարզադաշտը: Սա, սակայն, թիմերին հետ չի պահել խաղադաշտ դուրս գալու մտադրությունից: Նրանք վճռական են տրամադրված:

«Կլասիկոն այլեւս չի հետաձգվի: Խաղը կկայանա, այն անցկացնելը բոլորիս պարտականությունն է: Մենք բարդ իրավիճակում ենք, բայց այն համատեղելի է ֆուտբոլի հետ: Ով էլ որ գա՝ խաղաղ պահանջ ներկայացնելու, պետք է հանգստություն լինի»,- ասել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն՝ ընդգծելով, որ Կլասիկոն պետք է պահպանի սպորտային բնույթը:

Ամեն դեպքում, այս օրերին լրատվամիջոցները լցված են այս խաղին վերաբերող ոչ միայն մարզական տեղեկատվությամբ, օրինակ՝ վիճակագրությամբ, հարցազրույցներով, այլ անվտանգության աննախադեպ նախաձեռնությունների մասին մանրամասներով: Այս անգամ հանդիպմանը նախորդող օրակարգը տարբերվելու է նախորդներից: Անվտանգության նկատառումներով՝ 2 թիմերը խաղից առաջ մնալու են միեւնույն հյուրանոցում՝ տարբեր մասնաշենքերում: Հյուրանոցը մարզադաշտից ընդամենը 750մ հեռավորության վրա է: Այդ ճանապարհը 2 թիմերը վաղն անցնելու են միասին՝ առանձին ավտոբուսներով: Ավտոբուսների վրա, սակայն, նշված չի լինելու, թե որ թիմն է: Նրանց ուղեկցելու է ոստիկանության 12 մեքենա: Անվտանգության հետ կապված միջոցառումներին մասնակցելու է ընդհանուր առմամբ 3000 ոստիկան: Իսպանական մամուլը գրում է, որ Բարսելոնայում առանց վերահսկողության ոչ մի անկյուն չի լինելու:

Մարզական առումով Կլասիկոն նույնպես խոստանում է լարված լինել: 2 թիմերն էլ, բնականաբար, պայքարում են չեմպիոնության համար, ու բացի այն, որ կողմերից յուրաքանչյուրի համար սա խաղ է ոխերիմ մրցակցի դեմ, շատ կարեւոր են նաեւ խաղարկվող միավորները: 16 տուրերից հետո թիմերն ունեն հավասար՝ 35-ական միավոր: «Բարսելոնան» մրցակցին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով ու առաջինն է, «Ռեալը» 2-րդն է: Մոտակա մրցակցին՝ 3-րդ տեղում ընթացող «Սեւիլիային», նրանք գերազանցում են 4 միավորով:

Վաղը խաղն սկսվելու է, Երեւանի ժամանակով, 23:00-ին: Ցուցադրվելու է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:

Տպել
2932 դիտում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից