Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
Պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր:
Բողոքը ներկայացնելով՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդեց, որ վիճարկվող դատական ակտը կամայական է եւ խախտում է անձի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները:
Հայկ Ալումյանը մատնանշեց Եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ կանխավարկածը միշտ ազատ արձակման օգտին է, բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է ներկայացնել վերաբերելի եւ բավարար հիմքեր՝ շարունակական կալանավորումը հիմնավորելու համար. «Մենք ոչ թե ձեր քննարկմանն ենք ներկայացնում՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը առհասարակ պիտի գրավով ազատ արձակվի, թե ոչ, կամ առհասարակ առկա են խոչընդոտող հանգամանքներ, թե ոչ, այլ արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումն առկա ձեւակերպումներով կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշներին»:
Ալումյանը նշեց, թե կոնկրետ ինչ ձեւակերպումներով է դատարանը մերժել իրենց միջնորդությունը. «Իր որոշման պատճառաբանական մասում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախ, Քոչարյանի ազատությունն սահմանափակելու հիմքը չի վերացել եւ շարունակում է առկա լինել, եւ երկրորդ, մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դատարանը գտել է, որ Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգը չի կարող չեզոքացվել գրավ կիրառելու պայմաններում, ուստի գրավի կիրառումը ճանաչվում է անթույլատրելի»:
Առաջին փաստարկը, ըստ պաշտպանի, անվերաբերելի է. «Ինքնըստինքյան ենթադրվում է, որ գրավը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե դատարանը գտնում է, որ առկա է խոչընդոտելու հավանականություն: Այս տեսանկյունից նման հիմքի առկայությունը ոչ թե խոչընդոտում է, այլ որեւէ խափանման միջոց կիրառելու պարտադիր պայման է, այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը գրավ կիրառելու պարտադիր պայմանը դիտել է գրավ կիրառելը խոչընդոտելու պայման, ինչով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-ի հոդվածի կոպիտ խախտում»,- նշեց Ալումյանը:
Երկրորդ փաստարկը, ըստ նրա, չպատճառաբանված է. «Դատարանը գրավի կիրառումը մերժել է՝ չպատճառաբանելով, թե ինչու տվյալ իրավիճակում չի կարող խոչընդոտելու ռիսկը չեզոքացվել գրավի կիրառմամբ: Դատարանը պարզապես արձանագրել է՝ չբերելով առհասարակ որեւէ փաստարկ, սա ոչ թե փաստարկ է, այլ արձանագրում»:
Հայկ Ալումյանը հիշեցրեց՝ 2019 թ. սեպտեմբերի 20-ին Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ մերժել էր գրավ կիրառելու վերաբերյալ իրենց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ գոյություն չունի քննությունից թաքնվելու հավանականություն, իսկ քննությանը խոչընդոտելու հավանականությունը թեեւ գոյություն ունի, սակայն նվազել է. «Հետագայում հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումը եւ դիտելով այն որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ նորից դիմել էինք դատարան, եւ նոյեմբերի 7-ին մեր միջնորդությունը մերժվել էր»:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշմամբ ՍԴ-ն, ի թիվս այլնի, արձանագրել էր, որ գրավը ճանաչվել է որպես ինքնուրույն խափանման միջոց՝ դադարելով լինել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, ուստի այն կարող է կիրառվել ոչ միայն անձի թաքնվելու, այլ նաեւ խոչընդոտելու ռիսկը զսպելու պարագայում: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Հայկ Ալումյանն ասաց. «Եթե դատարանի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ազատ արձակվելու խոչընդոտ էր հանդիսանում այն, որ գրավն ի զորու չէ կանխել հնարավոր ազդեցությունը, ապա ՍԴ որոշումից հետո այդ կարգավորումը բացակայում է, նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի»:
Այս պահին միջնորդության դեմ առարկում է մեղադրող կողմը՝ այն որակելով անհիմն:
Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին
Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է
ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
ԱԺ նախագահը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
3 կրակված մարմին. շների սպանդ իրականացրած տղամարդը ներկայացել է ոստիկանություն, հայտնել՝ որտեղից իրեն հրացանը
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը
Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը
Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին
Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը
Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն
Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի
Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ
ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է
Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան
Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել
Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին
Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել
Այս պահից սկսած՝ Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին
Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ
Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա
Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT