Երկրի հակառակ կողմը (2008-08-07)

04/10/2010 schedule13:59

Սկիզբը` նախորդ համարներում 57. ազատություն եւ կրքեր Ուզում էի Վարդանին ու նրա ընկերներին գարեջուր հյուրասիրել, բայց պարզվեց` դա հնարավոր չէ. սուպերմարկետ գնալ-գալու գործընթացը շատ երկար կտեւեր։ Ստիպված էի նրանց հրաժեշտ տալ առանց գարեջուր հյուրասիրելու։ Վերադարձա հյուրանոց, պատվիրեցի ընթրիք բերել սենյակ, ընթրելուց հետո մի քիչ հանգստացա. նախապես որոշել էի, որ կեսգիշերին կգնամ այն մեծ գովազդային ցուցանակով ստրիպտիզ-սրահ, որ գտնվում էր մեր հյուրանոցից մի քանի շենք այնկողմ։ Սա Տոկիոյից ստացած տպավորությունը հաղթահարելու միակ միջոցն էր այդ պահին թվում։ Դեռ չէի որոշել իմ հետագա երթուղին, ուստի ստիպված էի մեկ-երկու օր մնալ այս շնչակտուր քաղաքում։ Ստրիպտիզ-սրահում, իսկապես, շտապողականություն չկար. ընդհակառակը, ճապոնացի եւ սեւամորթ պարուհիները անշտապ պտտվում էին նիկելած խողովակի շուրջ` կրծքները իրար հպած եւ իրար կոնքերից խոսուն ձեռքերով բռնած։ Ես նստեցի միտեղանոց սեղաններից մեկի շուրջ։ Սրահում արդեն բավական շատ այցելու կար, եւ նրանք շարունակում էին գալ։ Շուտով արդեն իմ շրջակայքում ազատ տեղեր չկային։ Պարզվեց նաեւ, որ բեմի վրա ոչ թե սովորական ստրիպտիզ է լինելու, այլ մի յուրօրինակ ներկայացում, որը կոչվում էր «Սեքսը փոքրիկ մոլորակում»։ Այս խոսուն վերնագրի ներքո բեմահարթակի վրա էին հայտնվում աշխարհի տարբեր մասերի բնակիչներ, որոնք բռնկվում էին մարմնական կրքերով ու այլասերությամբ։ Ներկայացումը բազմազան էր եւ համարձակ, եւ անկախ նրանից` հանդիսականները ինչ կարծիք կունենային նրա մասին, այն երկար էր մնալու նրանց հիշողության մեջ։ Ահա, ավանդական կիմոնոյով ու հուշիկ քայլերով հարթակ է մտնում մի ճապոնուհի. առաջին բանը, որ մտածում ես, հետեւյալն է` ի՞նչ գործ ունի այս բարեպաշտ տիկինը նման կասկածելի միջավայրում. բայց ահա նա դառնում է սեռական կրքով վարակված մի մոլագար, իր վրայից նետում զգեստները, դառնում ստրիպտիզի աստղ` պարի մեջ օրհներգում իր մարմինը ու տիրանում, տիրանում իրեն հանդիպած բոլոր տղամարդկանց ու հոշոտում նրանց սիրային գազանի նման։ Նրան տրված տղամարդկանց բազմությունը տենչում է նրան, փափագում սիրային խոշտանգման կրկնություն։ Բայց` ոչ, նա մերժում է նրանց ու շարունակում տիրել այլ, բոլորովին ուրիշ զոհերի, նոր ու անծանոթ տղամարդկանց։ Եւ բեմի վրա տեսնում ենք հուսահատված սամուրայների զանգվածային սիպուկույի տեսարաններ։ Մեկ այլ դրվագ. սամուրայները մահացու մենամարտ են մղում։ Նրանց սրերից կայծեր են թափվում. հաղթողը այդպես էլ ի հայտ չի գալիս, մարտը շարունակվում է, հաղթողը դարձյալ ի հայտ չի գալիս. բայց նրանց հագուստը սրերի հարվածների տակ գետնին է թափվել` մանր կտորներով, ու նրանք մերկ են, համարյա մերկ։ Եւ ահա, մարտից հոգնած ու հաղթանակի հույսը կորցրած` նրանք սկսում են սիրել իրար` քնքուշ սիրով։ Ամենամեծ աշխուժությունը, սակայն, առաջացրեց հարթակին հայտնված չադրայով աղջիկը։ Նրա ողջ մարմնից մերկ են միայն ձեռքերը, եւ լուսարձակները բոլորի ուշադրությունը հրավիրում են նրա վեր պարզած ձեռքերի վրա. եւ սա ստրիպտիզ է ցուցադրում մատներով, առայժմ միայն մատներով։ Ապա հորիզոնական պտույտ է կատարում ուղղահայաց պտտաձողի շուրջ, որից պարզ է դառնում, որ բացի չադրայից նրա հագին այլեւս ոչինչ չկա։ Ահա, ուրեմն, այս պարսկուհի կամ արաբ գեղեցկուհին դեն է շպրտում չադրան ու խմբային խրախճանք ստեղծում իր շուրջ, բայց շուտով հորիզոնում տեսնում է իրեն փնտրող հայրիկին (կամ ամուսնուն), նորից հագնում է չադրան, այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել, եւ հնազանդ քայլերով հետեւում նրան։ Այս տեսարանը ինձ անհանգստացրեց։ Իսկ երբ հարթակ մտան կիսամերկ ռաբիններ, քահանաներ (նրանց ով լինելը մատնում էին գլխարկները) եւ երկարամիրուք տերօղորմյաավոր տղամարդիկ, որոնց հագին միայն սադոմազոխիստական սեքսի ատրիբուտներ կային, ես արդեն որոշակիորեն սպասում էի պայթյունի, բառիս բուն իմաստով` պայթյունի։ Բայց երբ պայթյուն չհնչեց, սկսեցի մտածել, որ հաստատ առաջիկա օրերին ծաղրանկարային սկանդալի պես մի բան է պայթելու։ Բայց, դե, նման բան մինչեւ հիմա տեղի չի ունեցել` թերեւս այն պատճառով, որ վերը նշված տեսարանների կադրեր մամուլում չեն հայտնվում, իսկ սկանդալ հարուցողները խնդիր պիտի ունենային բացատրելու, թե որտեղից են տեղյակ, որ Տոկիոյի ստրիպտիզներից մեկում նման ահավոր բաներ են կատարվում։ Ահա այսպիսի ներկայացում էր, որը ինձ օգնեց հաղթահարել Տոկիոյի հարուցած սթրեսը եւ ընկնել բոլորովին ուրիշ մտածումների մեջ։ Սկզբում ես չգիտեի` ինչ մտածել տեղի ունեցողի մասին։ Ամեն ինչ պարզ էր թվում եւ հասկանալի. բայց չէի կարողանում կողմնորոշվել բեմադրության հեղինակի ասելիքի նրբերանգների մեջ։ Ի՞նչ էր նա ուզում ասել. որ մարդը կրքերի գերի՞ է, թե՞ կրքերը` մարդու ազատարար։ Թե՞ ուղղակի հանդիսատեսին էր նման երկընտրանք առաջարկում։ Համենայնդեպս, ես ինձ համար արձանագրեցի, որ երբեք այսպիսի դիլեմայի շուրջ չեմ մտածել, եւ ակնհայտ էր, որ այդ մտածումները չեմ կարողանալու վանել ինձնից։ Եւ ուրեմն` մարդը` կրքերի գերի՞, թե՞ կրքերը` մարդու ազատարար։ Ես չէի ուզում հարցին պատասխանել այնպես, ինչպես ինքս եմ ուզում, փորձում էի երդվյալ ատենակալի նման օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքները, հարցի բոլոր կողմերը։ Հետո հասկացա, որ այնքան էլ հեշտ գործ չէ օբյեկտիվ լինելը, որովհետեւ եթե պիտի ուսումնասիրենք մարդու եւ կրքերի հարաբերությունները, պետք է օբյեկտիվ ընտրություն կատարենք մարդու եւ կրքերի առաջացման երկու տեսությունների միջեւ. աստվածաշնչյան տեսության, ըստ որի` մարդուն ստեղծել է Աստված, իսկ մեղքի մեջ նրան գցել սատանան, եւ դարվինիզմի տեսության, ըստ որի` մարդը առաջացել է կապիկից, եւ կրքերն էլ օրգանիզմի հորմոնալ գործունեության արդյունք են։ Եթե մենք պետք է հենվենք այս տեսություններից մեկի ճշմարտացիության վրա, արդեն իսկ չենք կարող օբյեկտիվ լինել, նշանակում է` մենք կա՛մ այս կողմից ենք, կա՛մ այն։ Ու ճիշտն ասած, այս պարագայում չեմ էլ ուզում օբյեկտիվ լինել, հրաժարվում եմ օբյեկտիվ լինել, եթե օբյեկտիվ լինելու համար անհրաժեշտ է կասկածի տակ դնել այն, ինչին հավատում ես։ Չնայած դարվինիզմն ու մատերիալիզմը այս հարցում խայտառակ պարտություն են կրել, որովհետեւ այս տեսության հետեւորդները դժվար թե համաձայնեն խմբակային սեքսը կամ սեռական այլասերության զանազան տեսակները նորմալ ու բնականոն բան համարել։ Անգամ աստվածաշնչյան տեսության ամենամոլեռանդ հակառակորդը, ինչպիսին էր, օրինակ, Խորհրդային Միությունը, բարոյականության արժեքներ էր քարոզում, եւ այդ կայսրության գոյության ընթացքում հոգեւոր, մշակութային արժեքների մի աննկարագրելի շտեմարան գոյացավ` գրականության մեջ, կինոյում, արվեստի այլ ճյուղերում։ Սա անուրանալի է. բայց հենց այս արժեքների գոյացումը դարձավ այդ կայսրության փլուզման պատճառ։ Ինքներդ դատեք, երբ դուք ընդունում եք բարոյական բարձր արժեքները, մերձավորի նկատմամբ սիրո, հարգանքի, կարեկցության, հոգեւոր արժեքների «պրոպագանդա» եք իրականացնում, դրանով իսկ աննկատ նահանջում եք այն տեսությունից, որ մարդը ընդամենը կապիկի հետնորդն է։ Իսկ Խորհրդային կայսրությունը հենված էր հենց կապիկի տեսության վրա։ Մյուս կողմից` Խորհրդային գրողները, արվեստագետները ստեղծագործում էին Աստծո եւ Սատանայի մասին, հոգու եւ երկնայինի մասին, ու կոմունիստական իշխանությունները նրանց Լենինյան մրցանակ էին տալիս։ Հետո աքսորում էին Սիբիր կամ արտաքսում երկրից։ Հետո էլի Լենինյան մրցանակ տալիս, հետո հետապնդում այդ նույն արվեստագետներին։ Հետո արդեն ուշ էր։ Ես հիմա հասկանում եմ խորհրդային ղեկավարներին. Հրանտ Մաթեւոսյանը, Նոդար Դումբաձեն, Չինգիզ Այթմատովը, Վասիլի Շուկշինը, Վլադիմիր Վիսոցկին ջախջախում էին երկաթյա դեմքով պրոլետարին եւ հոգեւոր մարդ ստեղծում։ Դա մի կողմից լավ էր, որովհետեւ կարելի էր իմպերիալիստներին ցուցանել, թե ինչպիսի բարձր արվեստ է ստեղծվում սոցիալիզմի հայրենիքում, մյուս կողմից` այդ մարդիկ, ախր, խարխլում էին սոցիալիստական հայրենիքի հիմքերը, որովհետեւ հոգեւոր մարդու հայրենիքի անունը չի կարող Խորհրդային Միություն լինել։ Ու ԽՍՀՄ ղեկավարությունը չգիտեր ինչ անել, նա ի զորու չէր դիմակայել արվեստի ուժին, երբեմն նույնիսկ չէր էլ ուզում։ Արդյունքում, այդ կայսրությունը ինքն էլ խճճվեց իր քայլերում, եւ փլուզումը անխուսափելի դարձավ։ Ահա, իմ նախկին անծայրածիր «հայրենիքի» փլուզման պատմությունը օգնեց, որ ես հրաժարվեմ օբյեկտիվ լինելու մոլուցքից։ Բայց երկընտրանքը այսպիսով չի լուծվում, եւ պետք է իսկապես սեփական գիտակցության միջով անցկացնել այն եւ ի վերջո լուծում գտնել. մարդը` կրքերի գերի՞, թե՞ կրքերը` մարդու ազատարար։ Հիմա արդեն շատ ավելի հեշտ է լուծել այս երկընտրանքը, շատ ավելի հեշտ. չէ՞ որ սկզբից Ազատությունն է եղել, հետո նոր միայն կրքերը, եւ մարդը հենց ազատության շնորհիվ է ճաշակել կիրքը եւ դարձել կրքերի գերի։ Ուրեմն, կրքերը մարդուն ոչ թե ազատագրում են, այլ գերում։ Այս արձանագրումը, սակայն, առաջ է բերում շատ ավելի կարեւոր մի հարց, որի պատասխան գտնելը նույնքան դժվար է։ Ուրեմն ի՞նչ անել մարդկային կրքերի հետ։ Քարկոծե՞լ քեֆ քաշել սիրող կանանց, խարույկի վրա վառե՞լ իգացողներին ու արվամոլներին կամ խմբակային խրախճանքի երկրպագուներին։ Ոչ, միանշանակ` ոչ, որովհետեւ երկու իգացող ու արվամոլ իրենց առօրյա հարաբերություններում չեն բռնանում երրորդ անձի ազատության վրա, եւ որքան էլ տարօրինակ է հնչում, օգտվում են իրենց ազատությունից։ Ուրեմն, ի՞նչ` ողջունե՞լ իգացողներին ու արվամոլներին. ոչ, միանշանակ` ոչ։ Ի՞նչ անել, ուրեմն։ Թողնել, որ նրանք ապրեն իրենց կյանքով, որովհետեւ նրանք չեն ոտնահարում մեր ազատություններն ու իրավունքները, այլ օգտվում են իրենց ազատություններից եւ իրավունքներից։ Իսկ սա այն դեպքն է, որ չի մտնում հասարակության եւ անձանց պարզելիք հարաբերությունների ոլորտ, այլ պատկանում է Աստծո եւ անհատի հարաբերությունների ոլորտին։ Ուրեմն, արվամոլը պատասխանատու չէ հասարակության առաջ, նա պատասխանատու է Աստծո առաջ, իսկ մարդիկ լիազորված չեն իրականացնել Աստծո դատաստանը։ Ճիշտ եք, բռնվեցի. ես էի, չէ՞, ասում, որ հեղափոխականը պիտի նմանվի Աստվածային դատաստանի, իսկ հեղափոխությունը մարդիկ են անում։ Բայց մի շտապեք, չեմ բռնվել։ Այո, Աստված ասել է` մի շնացիր։ Ասել է նաեւ` մի գողացիր։ Ասել է նաեւ` մի սպանիր։ Ինչո՞ւ, ուրեմն, մենք դատում ենք գողին, մարդասպանին եւ ինչո՞ւ չպիտի դատենք շնացողին։ Փորձեմ բացատրել. եթե շնացողը շնացման ընթացքում բռնություն է գործել, մենք դատում ենք նրան, եւ դա կոչվում է բռնաբարություն։ Բայց եթե մարդիկ իրար նկատմամբ կիրք ունեն, եւ այդ կիրքը իրացնում են իրենց ազատության շրջանակներում, մենք չէ, որ պետք է դատենք նրանց. դա այդ մարդու եւ Աստծո հարաբերության խնդիրն է։ Այնպես, ինչպես որեւէ մեկին չենք դատում մերձավորին չսիրելու համար։ Իսկ մարդասպանին դատում ենք, որովհետեւ նա բռնացել է ուրիշի ազատության վրա։ Ավելի ճիշտ, ոչ թե դատում ենք, այլ նրան մեկուսացնում ենք հասարակությունից. ի վերջո, դարձյալ Աստված է նրա դատավորը։ Մեկուսացնում ենք նաեւ գողին, նույնը եւ կաշառակերին, իսկ ահա նախանձի համար որեւէ մեկին չենք դատում, չնայած դա էլ պակաս մեղք չէ, քան գողությունը։ Էսպիսի բաներ. ո՞վ կմտածեր, թե ստրիպտիզ գնալը նման հետեւանքներ է ունենում։ (շարունակելի)

Տպել
858 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը