Երկրի հակառակ կողմը (2008-08-08)

04/10/2010 schedule17:04

Սկիզբը` նախորդ համարներում 58. Ինստալյացիա Բայց, այնուամենայնիվ, հոգեւորն ու մարմնականը այնքան էլ անհաշտ ու հակոտնյա չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Հոգեւորի ու մարմնականի հաշտեցումը թերեւս մարդկային կեցության ամենամեծ հրաշքներից է, եւ այդ հրաշքը կոչվում է Սեր։ Եւ հետաքրքիր է, չէ՞. Աստված մարդկությանը տվել է մի փոքրիկ տարածք, որտեղ կարող են ծավալվել աննկարագրելի կրքեր, որտեղ մարդիկ կարող են տրվել ամենաանբռնազբոս մոռացման եւ միեւնույն ժամանակ չմեղանչել։ Ավելին, այդ փոքրիկ տարածքը, որտեղ կարող են ծավալվել էրոտիկ իրադարձություններ, սուրբ է համարվում, եւ այդ տարածքը կոչվում է ամուսնական մահիճ։ Եւ այստեղ է, որ մարդը կարող է ազատագրվել իրեն գերած կրքերից։ Անկեղծ ասած, ես միշտ զարմացել եմ գեյերի ու լեսբուհիների` ամուսնանալու ձգտման վրա։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի։ Ապա եւ փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից։ Տոկիոյում, միայն Տոկիոյում ես հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն, այդ արածը մեղք չհամարվի։ Երբ ես Հայաստանում էի, միասեռական ամուսնությունները ինձ լկտիության ցույց էին թվում, Հայաստանից հեռու հասկանում եմ, որ այդ մարդիկ գիտակցված թե ենթագիտակցորեն ուզում են ընդամենը, որ իրենց սերը մեղք չհամարվի։ Բայց սա էլ մարդկության որոշելիքը չէ, սա էլ Աստծուն ընդդատյա գործերի շարքին է պատկանում։ *** Տեսնես ինչպե՞ս են Պաուլան, Քվենտինն ու Իզաբելը, ի՞նչ եղան Շառլն ու Սեսիլը, եւ արդյո՞ք դեռ կենդանի է սեռական ակտի փոխարժեքի տեսությունը։ Հետաքրքիրն այն է, որ երբ ասում եմ Սեսիլ, հիշում եմ նրա երկնագույն ազդրերը։ Ես սկզբից իրոք շատ հետաքրքրված էի Սեսիլով, բայց Կուբայում շատ շոգ էր զուգագուլպա հագնելու համար, ու երբ նրա հագին այլեւս երկնագույն զուգագուլպաներ չկային, իմ հետաքրքրությունը երեւի թե մարեց։ Իսկ օդանավի մեջ, ես թաքցրել եմ քեզնից, սիրելի ընթերցող, օդանավի մեջ ես ժամերով նայում էի քնած Սեսիլի երկնագույն ազդրերին, արգելում էի ինձ դա անել, բայց, միեւնույն է, շարունակում է արհամարհել իմ իսկ կողմից սահմանված արգելքը։ Ես նայում էի այդ երկնագույն ազդրերին ու ափսոսում, որ նկարիչ չեմ։ Նա երեւի կհամաձայներ բնորդ դառնալ, եւ նրան կխնդրեի հանել կիսաշրջազգեստը եւ կանգնել սեղանին։ Ու կնկարեի նրա երկնագույն ազդրերը` ծնկից վերեւ։ Աճուկի մասից շատ բան չէի վերցնի, թերեւս միայն մի ակնարկ. բայց Սեսիլին պետք է խնդրեի զուգագուլպայի տակից ոչինչ չհագնել։ Ահա, ուրեմն, ես նոսր կարմիր ֆոն կտայի կտավին, մոտավորապես` լավ հասած ձմերուկի հյութի գույնի։ Ապա եւ կնկարեի Սեսիլի ազդրերը, որոնք երկնագույն կլինեին, ամառային Երեւանի երկնքի նման։ Ապա մի փոքրիկ ակնարկ աճուկի մասից` ցուցանելու համար, որ սրանք նույն մարդու ազդրերն են եւ ոչ թե տարբեր. բայց այս մոտիվը ես կվերցնեի Պաուլայից` «կռահիր, թե ինչ կա այստեղ» տարբերակով։ Ահա այսպես ես կնկարեի Սեսիլի ազդրերը։ Ամենակարեւորը` ես այս կտավի համար կպատվիրեի ռոկոկո ոճի շրջանակ, որը կլիներ ոսկեգույն, եւ որի վրա կլինեին ռոկոկո ոճի զարդաքանդակներ։ Բայց քանի որ նկարիչ չեմ, լավ չեմ պատկերացնում ստվերի ու լույսի ազդեցությունը կտավի վրա, ու դա ինձ անվստահություն է ներշնչում։ Բայց սա փակուղի չէ, թերեւս նման դեպքերի համար է ստեղծվել ավանգարդ կամ մոդեռն արվեստը։ Ես ոչ թե կնկարեմ Սեսիլի ազդրերը, այլ կցուցադրեմ դրանք ավանգարդ արվեստի մի որեւէ ցուցահանդեսում։ Եւ ահա թե ինչպես դա տեղի կունենա. մենք կպատրաստենք մի գիպսակարտոնե խցիկ` փակ, անթափանց պատերով։ Պատերից մեկի վրա մարդու հայացքի բարձրությամբ մի ուղղանկյուն անցք կբացենք` կտավի ձեւաչափով։ Այդ ուղղանկյուն անցքի ետեւում որպես ֆոն կկախենք հասած ձմերուկի հյութի գույնի կտոր կամ էլ ուղղակի այդ գույնով կներկենք խցիկի պատերը։ Այդ ֆոնը նաեւ կլուսավորենք։ Ապա Սեսիլին կխնդրենք հանել կիսաշրջազգեստը, դե, հասկանալի է, երկնագույն զուգագուլպաների տակից նա ոչինչ հագած չի լինի։ Հետո նրան կխնդրենք մտնել այդ խցիկի մեջ ու կանգնել պատվանդանին։ Պատվանդանը տեղադրված կլինի այնպես, որ խցիկի միակ բաց տեղից` մեր բացած պատուհանից, երեւան Սեսիլի ազդրերը` ծնկներից վերեւ, ու մի փոքրիկ ակնարկ աճուկից։ Ամենակարեւորը` այդ պատուհանը մենք կեզերենք ռոկոկո ոճի նույն շրջանակով։ Համոզված եմ, այս ցուցանմուշի, թե՞ կարծեմ սրան «ինստալյացիա» են ասում, Սեսիլի առաջ, կարճ ասած, հսկայական բազմություն կհավաքվի։ Սեսիլը, իհարկե, չի կարող անշարժ մնալ, եւ ազդրերի դիրքերը որոշակիորեն կփոխվեն, ինչպես փոխվում էին, երբ նա քնած էր օդանավի մեջ։ Բայց շատ ավելի լավ, դա ավելի հետաքրքիր կդարձնի մեր ինստալյացիան։ Ախ, երանի ինձ հրավիրեն որեւէ այսպիսի ինստալյացիայի, եւ ես կցուցադրեմ Սեսիլի երկնագույն ազդրերը, ինչո՞ւ չէ, նաեւ Պաուլայի դոնդողանման հետույքը եւ Իզաբելի կրծքերը։ Բայց այս երկուսն արդեն սեւ, բացարձակապես սեւ ֆոնի վրա։ Հա, չմոռանամ Սեսիլի ինստալյացիայի վերնագրի մասին։ Վերնագիրը շատ կարեւոր է, չափազանց կարեւոր, մանավանդ կերպարվեստի մեջ։ Մարտիրոս Սարյանը, օրինակ, մեծ նկարիչ է, շատ մեծ։ Բայց ունի մի կարեւոր թերություն. նրա կտավները վերնագրված են միօրինակ, համարյա ոչինչ չասող կամ չհիշվող վերնագրերով։ Փառահեղ կտավներ են, բայց մեկի հետ սրճարանում նստած նրա փայլուն կտավը քննարկելիս շատ հաճախ չես կարող ասել, թե որ մեկը նկատի ունես` վերնագիրը կա՛մ չի տպավորվել, կա՛մ էլ համանման վերնագրերով մի քանի կտավներ կան։ Ահա, ուրեմն, ցուցանմուշի վերնագիրը շատ կարեւոր է, եւ մեր ինստալյացիան մենք կվերնագրենք «Երկնագույն ազդրեր» կամ «Սեսիլի երկնագույն ազդրերը»։ Վերջին տարբերակը ավելի լավն է եւ համոզիչ։ Մնում է միայն համոզել Սեսիլին եւ որեւէ ցուցասրահի հետաքրքրությունը շարժել։ *** Չադրայով աղջկա համարը նույնպես «ինստալյացիոն» մտքեր հարուցեց. ես մտածեցի, որ աշխարհում ուրիշ ոչ մի ուրիշ զգեստ այսպես արագ հագնվելու հնարավորություն չի տալիս։ Եւ հետո` փակ է նաեւ դեմքը, ուստի այս հեշտասեր աղջկա հայացքը նույնպես ոչինչ չի դավաճանի։ Այնպես որ, չադրան կարելի է համարել նաեւ չարտոնված սեքսի համազգեստ։ Համենայնդեպս, ուրիշ ոչ մի զգեստ այդպես հարմար չէ այդպիսի գործունեության համար. թերեւս սա էր նկատի ունեցել ներկայացման հեղինակը։ (շարունակելի)

Տպել
713 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը