Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը. նա հրաժարվել է ցուցմունք տալ

«Այս ամենը միայն քաղաքական նպատակ է հետապնդում, եւ, եթե քաղաքական պրոցես է, անիմաստ է իրավունքի մասին խոսելը»:

ՍԴ բակում այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք՝ այսօր նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Անդրադառնալով մեղադրանքին՝ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի տրամադրությամբ մեղադրյալ չէր տեսել, ասաց՝ երեւի աշխարհում ոչ ոք չէր տեսել: Ինձ վեց ամիս առաջ զգուշացրել էին, որ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը չանելու համար ինձ մեղադրանք կառաջադրվի, եւ այդ «իքս», «իգրեկ», «զեթ» քայլերը հրաժարական տալն էր»:

ՍԴ նախագահի խոսքով՝ մեղադրանքն իր կյանքում ոչ մի բան չի փոխել եւ չի էլ կարող փոխել. «Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ, ես ասացի, որ գնահատում եմ իր պրոֆեսիոնալիզմը, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ»:

Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ. «Որեւէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո՝ հայհոյախառն, կոնկրետ բռնության տեսքով, բայց այդ ժամանակահատվածում ՍԴ-ն, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց խոչընդոտների եւ ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի համար»:

Թովմասյանի կարծիքով՝ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին. «Նրանք հայրենասեր, նվիրյալ մարդիկ են: Եթե խաղաղ ժամանակներում դուք հերոսներ եք ման գալիս, ապա նրանք այս շենքում նստած են, եւ ես չեմ վարանի նրանց անունները նշելուց: Նրանք են՝ Արեւիկ Պետրոսյանը, Ալվինա Գյուլումյանը, Արման Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը»: Հարցին՝ Վահե Գրիգորյանը նրանց թվում չէ՞, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, այդ ցուցակի մեջ նա չի մտնում»:

ՍԴ նախագահն ասաց՝ եթե որեւէ մեկը մտածում է, որ նշված մարդիկ կարող են կաշառքի որակում ստացած օրենքով գայթակղվել եւ գնալ վաղ կենսաթոշակի, ապա շատ վատ են ճանաչում նրանց. «Իմ թվարկած դատավորներից որեւէ մեկը դրան չի գնալու, եւ թող ոչ ոք չմտածի, թե անկախ դատական համակարգը սկուտեղի վրա բերելու են, մատուցեն իրենց: Այսօր պայքար է, թե մենք վաղը ինչպիսի դատական համակարգ, ինչպիսի պետություն ենք ունենալու, եւ անաշխատ եկամուտ ստանալն այդ մարդկանց համար չէ, իրենք չեն կարող նայել, որ ինչ-որ տեղ կա քանդված փողոց, իսկ իրենք գնան, տանը նստեն»:

ՍԴ նախագահը նշեց, որ իր փաստաբանի հորդորով իրավական մանրամասների չի անդրադառնա, բայց իրեն եւ ՍԴ դատավորներին ոչինչ չի խանգարելու վաղվա երկիրը կերտելու գործում: Հարցին՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել, Թովմասյանը պատասխանեց. «Բնականաբար՝ այո՛»:

Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»: Նա հրաժարավեց պատասխանել այլ հարցերի՝ նշելով, որ հնարավոր է՝ առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրեն:

 

 

Տպել
2749 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել