Ամերիկացի ոչ մի զինվորական չի տուժել, ռազմաբազան չի վնասվել. Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել

Ամերիկացի զինվորականներից ոչ ոք չի տուժել, ռազմաբազաններն աննշան վնաս են կրել:

Այս մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ քիչ առաջ  հանդիպելով  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա հանդես է եկել հայտարարությամբ՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման թեմայով:

Թրամփը հայտարարել է, որ Իրանն իրենց աննշան վնաս է հասցրել, ռազմաբազաները թեթեւակի վնասվել են, հարվածների արդյունքում ոչ մի զինվորական չի տուժել:

«Երեւում է, Իրանը նահանջում է, սա լավ է բոլորի համար »,-հայտարարել է Թրամփը:

Նա նշել է, որ  զոհերից հաջողվել է խուսափել հրթիռների մոտենալու մասին հատուկ նախազգուշացնող ազդանշանի միանալու արդյունքում:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստում է նոր տնտեսական պատժամիջոցներ Թեհրանի համար:

Հավելել է, որ քանի դեռ ինքն ԱՄՆ նախագահ է, Իրանը միջուկային զենք չի ունենալու:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ ուժերը պատրաստ են ամեն ինչի, սակայն այս պահին Իրանը նահանջում է, որը լավ է բոլոր կողմերի համար էլ:

 «ԱՄՆ-ն ամիջապես լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանելու Իրանի վարչակարգի դեմ», – ասել է նա՝ ավելացնելով, որ շարունակում են այլ տարբերակներ էլ դիտարկել Իրանի հրթիռային հարձակմանը պատասխանելու համար:

Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Գերմանիային, Ֆրանսիային ու ՌԴ-ին աշխատել Iրանի հետ նոր գործարքի ուղղությամբ, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ իսկ ՆԱՏՕ-ին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձություններին:

Դիմելով իրանի իշխանություններին ու ժողովրդին, Թրամփն ասել է. «Մենք ուզում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, որին արժանի եք Մենք գրկաբաց ենք ընդունում բոլոր նրանց, ովքեր խաղաղություն են ուզում»:

Այս մասին Թրամփն ասել է իր հայտարարության վերջում եւ խոսքն ավարտելով, հեռացել՝ հրաժարվելով պատասխանել լրատվամիջոցների հարցերին:

Հիշեցնենք, իրանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետեւանքով 80 զոհ կա:

Հիշեցնենք՝ Իրաքի արեւմուտքում տեղակայված Այն ալ-Ասադ ռազմաբազան, որտեղ կենտրոնացած են ամերիկյան զինվորականները, Իրանի կողմից ենթարկվել է հրթիռային հարվածների:

Տպել
4354 դիտում

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ