Երկրի հակառակ կողմը (2008-08-11)

06/10/2010 schedule12:14

59. նախագիծ «Կաեն-2» Երբ մարդը առօրյա պատկերացումներից ու մտահայեցումից դուրս ինչ-որ տեսարանի ականատես է դառնում, անպայման ուզում է կիսել տպավորությունները, ուզում է հասկանալ, թե արդյո՞ք ուրիշները տեսան այն, ինչ իր աչքին երեւաց, արդյո՞ք ուրիշները զգում են այն, ինչ ինքն է զգում։ Այդպես էլ ես «Սեքսը փոքրիկ մոլորակում» ներկայացումը նայելիս մեկ աջ, մեկ ձախ կողքիս նստած մարդկանց էի նայում` հայացքով կամ խոսքով ինչ-որ տպավորություն կիսելու համար։ Այդ երկուսից բացի ուրիշ դեմքեր ինձ համար հասանելի չէին, որովհետեւ դահլիճը կիսամութ էր, դիմացի նստածների գլուխներն էի տեսնում, դե, ետ շրջվելն էլ, հասկանալի է, գեղեցիկ չէր լինի։ Ինձնից ձախ նստածը` սուր դեմքով մի մարդ, հավանաբար չինացի, ներկայացմանը հետեւում էր վիզը երկարացրած` ուրախ սարսափ արտահայտող դեմքով։ Այս մարդը ակնհայտորեն առաջին անգամ էր նման միջավայրում հայտնվել։ Համենայնդեպս, դա էր վկայում նրա ձգված վիզը։ Նա այդպիսի դիրքը հարթակի վրա տեղի ունեցողը լավ տեսնելու համար չէր ընդունել։ Սրահը կառուցված էր ամֆիթատրոնի սկզբունքով, հարթակը ներքեւում էր, իսկ հանդիսատեսը նրա շուրջ աստիճանաձեւ շարքերում էր նստած. այնպես որ, տեսանելիության խնդիր հաստատ չկար։ Եւ այս մարդը, որը թերեւս ոչ միայն չինացի էր, այլեւ լեռնցի, վիզը ձգել էր սարսափի զգացումից. նրան ակնհայտորեն թվում էր, թե այն, ինչ կատարվում է բեմի վրա, կատարվում է իր, իր կնոջ, իր որդու կամ դստեր հետ. այստեղից էլ սարսափը։ Հետո թերեւս հասկանում էր, որ իր զգացած սարսափը այնքան էլ հիմնավոր չէր, եւ ուրախանում էր դրանից։ Հետո էլ մտածում էր` իսկ եթե՞. ու նորից սարսափում։ Ու թերեւս այս պրոցեսը այնքան արագ էր խմորվում նրա մեջ, որ սարսափն ու ուրախությունը միաժամանակ դրոշմվել էին դեմքին ու այդպես էլ մնացել։ Հասկանալի էր, որ այս մարդը շոկի մեջ է, ու նրա հետ տպավորություն կիսելու հնար չկա. նրան ավելի լավ է չանհանգստացնել։ Ինձնից աջ նստած մարդը, որ ճապոնացի էր, ընդհակառակը, կատարյալ անտարբերություն էր ցուցաբերում ներկայացման նկատմամբ. նա մերթընդմերթ, երբ դահլիճում ինչ-որ գվվոց էր բարձրանում, մի հայացք էր ձգում դեպի հարթակ, ապա ծոծրակը աջ ափի մեջ դրած` ուշադիր նայում սակեի իր բաժակին, որ դանդաղ պտտում էր ձախ ձեռքով։ Ի վերջո այս մարդու անտարբերությունը սկսեց ինձ նույնքան հետաքրքրել, որքան բուն ներկայացումը. ինչո՞ւ է նա եկել այստեղ, եթե հարթակի վրա տեղի ունեցողը նրան չի հետաքրքրում։ Ես էլ էի սակե խմում. բաժակիս մեջ մի փոքր կար, եւ այն բարձրացրի աջ կողմի այդ պարոնին ի տես, իբր մի բաժակ խմենք իրար հետ։ Նա նկատեց իմ այս ժեստը եւ ափսոսանքով ցույց տվեց իր բաժակը, որի մեջ սակե չէր մնացել. - Դեմ չե՞ք, եթե ես հյուրասիրեմ,- հարցրի ես։ - Միայն եթե ինձնից այլ ակնկալիքներ չունեք,- ժպտալով ասաց նա` գլխով ցույց տալով հարթակը, որտեղ գեյ-պարադի պես մի բան էր։ Ես նույնպես ժպտացի` իբր գնահատում եմ նրա հումորը. արդեն սովորել էի` ինչպես օգտվել պատվերների մոնիտորից, որ կցված էր յուրաքանչյուր սեղանի. կից փայտիկի օգնությամբ մտնում ես բջջային հեռախոսից մի փոքր մեծ մոնիտորի «Խմիչքներ» թղթապանակ, գտնում ես սակեն, դրա դիմաց գրում «երկու» ու OK տալիս. մոնիտորն ասում է, որ պատվերն ընդունված է, ապա երկու րոպե չանցած` կիմոնոյով մատուցողուհին մատուցում է։ Մենք բարձրացրինք մեր բաժակները եւ խմեցինք մի-մի կում. - Որքան հասկացա, ներկայացումը ձեզ չհետաքրքրեց,- ասացի ես մի փոքր գոռալով, որովհետեւ երաժշտությունը հնարավորություն չէր թողնում սովորական տոնով զրույցի համար։ - Ինձ թվում էր, թե այսպիսի տեղերում կարելի է ազատվել ծանր մտքերից, բայց ամեն բան ինչ-որ շատ է լրջացել,- ափսոսանքով ասաց բաժակակիցս ու ավելացրեց,- եթե պիտի իրար հետ խմենք, լավ կլինի ավելի հարմար տեղ գտնենք։ Ես, ճիշտն ասած, մի պահ զգուշացա, բայց, մեծ հաշվով, սա ինձ համար ավելի քան հարմար առաջարկ էր, որովհետեւ այս աննորմալ մեծ քաղաքում մի տեղացի ծանոթ ունենալու շանս էի ստանում։ Մենք վճարեցինք մեր հաշիվները ու դուրս եկանք փողոց. չնայած գիշերվա ժամը երկուսն անց էր, փողոցներում հորդում էր ավտոմեքենաների, իսկ մայթերում` մարդկանց հեղեղը. ճիշտ է, ահագին նոսրացած ու բավականին դանդաղեցված ընթացքով։ Մի քանի րոպե քայլելով` հասանք մեծ ապակիներով մի բար-սրճարանի, որ գտնվում էր իմ հյուրանոցի մյուս կողմում։ Ներս մտանք, նստեցինք փողոցին նայող մեծ պատուհանի մոտ ու էլի սակե պատվիրեցինք տեղական սունկի ինչ-որ աղցանի հետ։ Իմ նոր ծանոթի անունը Կիկուձի էր, ես նրան Կիկուձի սան էի ասում, ճապոնական սովորույթի համաձայն։ Երբ առաջին բաժակ սակեն մինչեւ վերջ կոնծեցի, Կիկուձի սանը ասաց, որ ինքը քիչ-քիչ է խմելու, որովհետեւ ամբողջ գիշեր պիտի խմի։ - Ինչո՞ւ,- հետաքրքրվեցի ես։ - Որովհետեւ չեմ ուզում տուն գնալ։ - Ինչո՞ւ,- էլի հետաքրքրվեցի ես։ - Որովհետեւ չեմ կարողանում կնոջս աչքերի մեջ նայել։ - Դուք, ինչ է, դավաճանե՞լ եք նրան,- էլի հետաքրքրվեցի ես։ - Ավելի վատ. ես իրականացրել եմ նրա վատագույն կանխատեսումը,- ասաց նա։ - Եւ ո՞րն է դա,- կրկին հետաքրքրվեցի ես։ - Նա միշտ ասում էր, որ ես կկործանեմ աշխարհը,- ասաց Կիկուձի սանը։ «Պա-հո~,- մտածեցի ես,- էս գժի ես ռաստ էկել, իմ ախպեր»։ Այսուհանդերձ, Կիկուձի սանը պարկեշտ մարդու տպավորություն էր թողնում, եւ նրա դեմքը մի տեսակ վստահություն էր ներշնչում։ Երբ նա խոստովանեց, որ «կործանել է աշխարհը», ես նախ մտածեցի հնարավորինս արագ նրան հրաժեշտ տալու մասին, բայց հետո մտածեցի, որ եթե ես էլ իմ պատմությունը իրեն պատմեմ, ինքն էլ ինձ գժի տեղ կդնի։ Այնպես որ, եկա այն եզրակացության, որ զրուցակիցները համապատասխանում են միմյանց մակարդակի։ Բայց Կիկուձի սանի պատմությունը շատ ավելի հետաքրքիր էր, քան կարելի էր կանխատեսել. չնայած` հետաքրքիր բառը տվյալ դեպքում թեթեւ ձեւակերպում է։ Կիկուձի սանը տեխնիկական գիտությունների դոկտոր էր, գիտական մի խմբի ղեկավար եւ ուներ սեփական լաբորատորիա։ Ահա այս լաբորատորիայում մի շաբաթ առաջ տեղի էր ունեցել մի ողբերգություն, որը եթե աշխարհի կործանման վկայություն չէր, գոնե ստիպում էր մտածել այս մասին։ Կիկուձի սանի գիտական խումբը զբաղվում էր ռոբոտներով, որը զարգացող ոլորտ է ոչ միայն Ճապոնիայում, այլեւ ողջ զարգացած աշխարհում։ Հիմա որեւէ մեկին որեւէ ռոբոտով չես զարմացնի` կան անգամ այնպիսի ռոբոտներ, որոնք դիրիժորություն են անում սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Կարճ ասած, ռոբոտը զարգացած աշխարհում զարմանալի երեւույթ չէ։ Կիկուձի սանի լաբորատորիան մոտ մեկ տարի առաջ ստեղծել էր մի ռոբոտ, որի հիմնական գործառույթը միայնակ թոշակառուներին, ծերերին օգնելն է կենցաղի մեջ, զանազան հարցերում։ Ասենք, այս ռոբոտը կարող է թեյ կամ սուրճ պատրաստել, միկրոալիքային վառարանի մեջ տաքացնել եւ մատուցել արդեն իսկ պատրաստի ուտեստը եւ այսպիսի այլ հրահանգներ կատարել։ Կիկուձի սանի ստեղծած ռոբոտը, որի պատկերը ես տեսա նրա բջջային հեռախոսի մեջ, էական նորություններ չի պարունակել, բացի թերեւս մեկից. նրա գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով` հեղինակները ստիպված են եղել բավականին զարգացնել նրա ձեռքերը, այնպես, որ ռոբոտը կարողանա սարքի դնել եւ անջատել կենցաղային տեխնիկա, էլեկտրոնային փականներ. այսինքն` կարողանա գործել կենցաղային իրավիճակներում` առաջնորդվելով տիրոջ բանավոր հրահանգներին համապատասխան։ Այդ ռոբոտը 6 ամիս հաջող փորձաշրջան էր անցել, եւ ահա` Կիկուձի սանի լաբորատորիան եւս տասը այդպիսի ռոբոտ պատրաստելու պատվեր է ստացել։ Սկսվել են համապատասխան աշխատանքները. - Քանի որ պատվերի քանակը հայտնի էր մեզ, մենք որոշեցինք նախ տասը ռոբոտի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումները կուտակել եւ ավտոնոմ մասերը պատրաստել, ապա անցնել ռոբոտի ամբողջական հավաքման գործին, որը արդեն շատ արագ պետք է տեղի ունենար։ Եւ ահա, ուրբաթ օրը մենք ավարտեցինք երրորդ ռոբոտի` Նորածնի պատրաստումը, ստուգեցինք նրա աշխատանքը, նրան ծանոթացրինք Առաջնեկի եւ Միջնեկի հետ, որոնք նույնպես գտնվում էին արհեստանոցում։ Ամեն ինչ կարգին էր, մենք նշեցինք ու բաժանվեցինք` երկուշաբթի օրը աշխատանքի ներկայանալու եւ այն շարունակելու համար,- բացատրում էր Կիկուձի սանը եւ պատմում, որ հենց այդ չարաբաստիկ ոչ աշխատանքային օրերին էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ - Ուրբաթ օրը կնոջս ու երեխայիս հետ մեկնեցինք Ֆուձիյամա. ճանապարհին պարզվեց, որ մեր սիրած սկավառակը մեքենայի մեջ չէ. ես այն ինձ հետ տարել էի իմ աշխատասենյակ։ Կիրակի երեկոյան, երբ վերադարձանք Տոկիո, անցնում էինք լաբորատորիայի մոտով, եւ կինս ինձ խնդրեց բարձրանալ եւ բերել սկավառակը, քանի որ երկու օր է` ուզում է այն լսել ու չի կարողանում։ Ես բարձրացա, վերցրի սկավառակը, ապա եւ որոշեցի մտնել արհեստանոց` տեսնելու, թե ոնց են զգում իրենց մեր «նորածինները». ինձ անակնկալ էր սպասում, որովհետեւ այնտեղ ոչ թե երեք ռոբոտ կար` Առաջնեկը, Միջնեկն ու Նորածինը, այլ չորս։ Ես կանչեցի անվտանգության ծառայության հերթապահին եւ հետաքրքրվեցի, թե վերջին օրերին լաբորատորիայի աշխատակիցներից ով է այցելել. նա ասաց, որ ըստ գրառումների` ոչ ոք։ Ես նրան հանձնարարեցի հենց հիմա ստուգել, իսկ կնոջս խնդրեցի առանց ինձ տուն գնալ,- հուզված պատմում էր Կիկուձի սանը։ Ըստ նրա, արագ անցկացրած հետաքննությունը պարզել էր, որ, իրոք, անցած օրերին ոչ ոք չի այցելել լաբորատորիա։ Այդ դեպքում հարց է ծագում. ո՞վ է պատրաստել չորրորդ ռոբոտը։ Հարցի պատասխանը ստանալու համար Կիկուձի սանը սկսել է դիտել արհեստանոցի տեսախցիկի տեսագրությունը. տեսախցիկները հստակ արձանագրել են, որ երեք ռոբոտները ինքնակամ միանում են եւ, ձեռքի տակ ունենալով բոլոր անհրաժեշտ պահեստամասերը, ձեռնամուխ լինում չորրորդի հավաքմանը։ - Սա աղետ է, եւ կանխատեսումը այն մասին, թե ռոբոտները կարող են դուրս գալ մարդու վերահսկողությունից, իրականացել է. բայց տեղի ունեցածը ավելի սարսափելի է. պարզվում է` նրանք կարող են վերարտադրության ձգտում ունենալ։ Դուք քրիստոնյա եք, ճի՞շտ է. ուրեմն ձեզ ավելի պարզ կլինի, եթե ասեմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, համարժեք է Ադամի եւ Եվայի առաջնեկի` Կաենի ծննդին։ Բայց եթե այն Կաենի ծնունդը նշանավորում էր մարդկության վերարտադրության մեկնարկը, այս մի Կաենի ծնունդը ուղիղ հակառակի նախանշան է,- ասաց Կիկուձին ու մինչեւ վերջ դատարկեց իր սակեի բաժակը։ (շարունակելի)

Տպել
786 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը