Երևան
12 °C
Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը: Կազմակերպությունը, անդրադառնալով Հայաստանին, գտել է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ըստ միջազգային դիտորդների, համապատասխանել են միջազգային չափորոշիչներին եւ անցել մրցակցային մթնոլորտում:
Նշվում է, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, երկրում կոռուպցիայի դեմ ակտիվ պայքար է մղում, ինչպես նաեւ բարեփոխումների է ձգտում տնտեսության եւ արդարադատության ոլորտներում:
Human Rights Watch-ի զեկույցում անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի առկա խնդիրներին՝ մարդու իրավունքների ոլորտում: Նշվում է, օրինակ, որ նախորդ տարիների տարբեր ժամանակահատվածներում ՀՀ տարածքում կատարված բռնությունների եւ իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննությունը անցնում է սահմանափակումներով: Իրավապաշտպանները նշել են, որ այդ գործերի քննության մասին իշխանությունները պնդում են, թե չեն կարողանում բացահայտել բռնություն գործած անձանց ինքնությունը, մինչդեռ Հայաստանի ոստիկանությունը առավելապես խաղաղ ցույցերը ցրելու ընթացքում անհամաչափ ուժի կիրառման հարուստ պատմության ունի:
Իրավապաշտպանները նաեւ զեկույցում նշել են, որ 2008 թվականի մարտի 1-ին ցույցերի ընթացքում բռնությունների եւ սպանությունների քննությունն այժմ տարվում է, այդ օրերի իրադարձությունների գործով ՀՀ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել:
Զեկույցում նշվում է, որ ոստիկանությունը ցույցերի ժամանակ բռնություն կիրառելու մեխանիզմը կիրառում է նաեւ իշխանափոխությունից հետո: Մասնավորապես՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախորդ տարի տեղի ունեցան մի քանի ցույցեր, որոնցից մեկը՝ ՀՀ կառավարության դիմաց: Այդ ժամանակ ՀՀ ոստիկանությունը կարճ ժամանակով բերման էր ենթարկել որոշ ակտիվիստների, այնուհետ՝ ազատ արձակել՝ շենքին հարող հանրային այգում ցույց անցկացնելը թույլ չտալու նպատակով:
Որպես մարդու իրավունքների խախտումների շարունակություն զեկույցում կա անդրադարձ «Հայաստանում շարունակվող ընտանեկան բռնությանը»:
2019 թվականի առաջին կեսին իրավապահները Հայաստանում ընտանեկան բռնության մասին հարուցված 331 քրգործ են հետաքննել: Այս գործերով 209 պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատարան է հասել ընդամենը 45-ը: Այս համատեքստում միջազգային իրավապաշտպանները նշում են հայ իրավապաշտպանների աշխատանքի կարեւորությունը:
Human Rights Watch-ը որպես Հայաստանում մարդու իրավունքների խախտում անդրադարձել է նաեւ սեռական փոքրամասնությունների ու նրանց իրավունքները պաշտպանող ակտիվիստների դեմ բռնությունների դեպքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին
Ավտովթար Խարբերդի ամառանոցների մոտ. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է
Ջոնաթան Վան Նեսը «Ոսկե գլոբուս»-ում ներկայացել է զգեստով, որն իրարանցում է ստեղծել համացանցում. լուսանկարներ
Վրաստանում ռուս զբոսաշրջիկ է սպանվել, կան ձերբակալվածներ
Լոռու մարզում կոշկեղենով բարձված վրացական բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշն ու ընկել Դեբեդ գետը
ՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Երևան-Ապարան երթուղայինի վթարից
Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Օպելը» 30 մետրից գլորվել է ձորը. կան տուժածներ
Պետք է փոխել հյուրասիրելու ֆորմատը, սա անում ենք, որ եկամուտ ստանաք. վարչապետն Արուճում փառատոնի է մասնակցում
Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել՝ նշելով՝ երբ կլքի պաշտոնը
Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 100 հազար դոլարը
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի մրցաշարում
«Ֆլորիան» փոթորկի պատճառով Ֆրանսիայում կլիմայական վտանգի «նարնջագույն» աստիճան է սահմանվել
«Շնորհակալ եմ, 45». Ալեն Սիմոնյանը ծննդյան խնջույքից լուսանկարներ է հրապարակել
Բելառուսի նախագահը ներողություն չի խնդրել Զելենսկիից․ Լուկաշենկոյի մամուլի քարտուղար
Ռուսաստանն աջակցել է ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը. ՀՀ նախագահի ուղերձը
Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ
Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան
Երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Երևան-Ապարան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կներկայացնի. ինչպես նրա կառավարությունը հասավ այդ կետին
Հրդեհ՝ Երևանի բազմահարկերից մեկում
Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. հայտնաբերվել են արյան հետքերով մեքենաներ, կա տուժած
Թեհրանի դիրքորոշումը հստակ է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Ապարան-Երևան երթուղայինի վթարի վայրից
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծ
Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Հայտնի է Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործով դատավարության օրը
«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. տուժածները հոսպիտալացվել են
Մետապնևմովիրուսով վարակման դեպքեր են հաստատվել Ղազախստանում, Ղրղզստանում, Հնդկաստանում. ինչպես է այն տարածվում
Ապարան-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ը ձորն է ընկել. կա 13 վիրավոր
Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն Գյումրիում ձնամաքրման աշխատանքն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում հունվարի 5-ին բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարները
Ինքնաթիռի կործանման մեղավորները ՌԴ ներկայացուցիչներն են, պահանջում ենք պատիժ և մարդկային վարքագիծ. Ալիև
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. ճանապարհներին սպասվում է մերկասառույց
Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ. մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ են. Օլիվիե Դըկոտինյի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT