Դատախազը միջնորդեց վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»:

Այս մասին քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Փորձաքննությունը եղել է ժամանակատար, եւ մենք պարբերաբար հետեւել ենք առողջական փաստաթղթերի տվյալներին, որոնք արձանագրվել են «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հետազոտություն է իրականացվել նաեւ «Արմենիա» բ/կ-ում, եւ հիմնական ախտորոշումները համընկել են»:

Գագիկ Հարությունյանը նշեց, որ խոսքը սրտի ռիթմի խանգարման մասին է. «Դա անակնկալ, հանկարծակի եկած ախտաբանություն է, եւ սրտի կծկումների հաճախականության հետ կապված կարող է բերել անկանխատեսելի բարդության»:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը փորձագետից հետաքրքրվեց արդյոք Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդություններն ու բարդացումը համընկնո՞ւմ են կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններին, որոնք սահմանված են Կառավարության համապատասխան որոշմամբ:

Դատախազի հարցին ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հիվանդությունները երկու կետով մասամբ համընկնում են: Խոսքը վերաբերում է սրտի ռիթմի եւ հաղորդականության կայուն խանգարմանը, ինչպես նաեւ՝ դիաբետի ախտորոշմանն ու արյան շրջանառության անբավարարությանը:

Դատախազի մյուս հարցին՝ արդյոք նման պայմաններում անձը կարո՞ղ է պահվել քրեակատարողական հիմնարկում՝ Գագիկ Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Հարցը փորձաքննության խնդիր է, բայց իմ անձնական փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ նման վիճակում անձի գտնվելը քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ, որովհետեւ նման պայմաններ ՔԿՀ-ն չունի, Մանվել Գրիգորյանն այժմ կարիք ունի գտնվելու վերակենդանացման բաժանմունքում, որը կարող է տալ հավանականություն դրական ելքի, բայց կա նաեւ բացասական ելք»:

Դատախազը միջնորդեց վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ խնդրելով այն փոփոխելու պարագայում ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապահովի Մանվել Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը՝ հիշեցնելով, որ ինքը բազմիցս բարձրաձայնել է Գրիգորյանի առողջության վատթարացման մասին:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 20:30-ին:

 

Տպել
3908 դիտում

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին