Երկրի հակառակ կողմը (2008-08-12)

06/10/2010 schedule13:28

Սկիզբը` նախորդ համարներում 60. «Ո՛չ» ռոբոտացմանը Իր պատմությունը պատմելիս Կիկուձի սանը ահավոր հուզված էր։ Խոսելիս նրա ձեռքերը երբեմն դողում էին, աչքերը կարմրել էին, եւ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչեն կոպերից։ Ես աշխատում էի դեմքիս հուզված արտահայտություն տալ, եւ դա ինձնից որոշակի ջանք էր պահանջում. եթե այդ պահին լրիվ անկեղծ լինեի, Կիկուձի սանին պիտի ասեի` իմ սեւ սիրտ, քո ծաղկավոր տրուսիկ։ Ես, իհարկե, գիտակցում էի, որ Կիկուձի սանի պատմածը շատ կարեւոր եւ դարակազմիկ իրադարձություն է։ Բայց այդ իրադարձությունը ինձ չէր հուզում։ Սկզբից չէի ուզում ինքս ինձ խոստովանել, որ այդպես է, ու սկսեցի ճշգրտող հարցեր տալ. ինձ թվում էր, թե հուզմունքի բացակայությունը հետեւանք է այն բանի, որ նրա պատմածներին չեմ հավատում։ Հարցրի, թե ինչու անվտանգության ծառայության աշխատակիցը չի նկատել արհեստանոցում սկսված շարժը, որին ի պատասխան Կիկուձի սանը ասաց, որ online հսկողություն իրականացվում է միայն լաբորատորիայի միջանցքներում եւ դրսի կողմից` պատուհանների ու մուտքերի մոտ. իսկ մնացած սենյակները ուղղակի տեսագրվում են, եւ այդ տեսագրությունները դիտման են տարվում միայն արտակարգ պատահարի դեպքում։ Հետո հարցրի, թե ինչու է Կիկուձի սանը այդքան հուզված, չէ՞ որ ռոբոտները նաեւ ավտոմեքենաներ են հավաքում եւ արդյունաբերական այլ արտադրանք թողարկում, ինչին ի պատասխան նա ասաց, թե դա արվում է մարդու հանձնարարությամբ եւ նրա ղեկավարման ներքո, իսկ այս դեպքում իրենք ռոբոտներին նման հանձնարարություն չեն տվել եւ առավել եւս չեն ծրագրավորել նման գործունեության համար. - Ըստ ամենայնի, մենք գործ ունենք ծրագրային մուտացիայի հետ,- բացատրում էր Կիկուձի սանը եւ ասում, որ հիմա իրենք հանել են բոլոր ռոբոտների պրոցեսորները եւ դրանք ծրագրային մանրակրկիտ վերլուծության են ենթարկում` պարզելու համար, թե արդյո՞ք նրանց մեջ նոր ծրագիր է հայտնվել, թե՞ արդեն եղած ծրագրերի համադրման հարակից էֆեկտներն են բերել նման հետեւանքի։ Իսկ ինչո՞ւ է պրոբլեմը առաջացել միայն երրորդ ռոբոտի ի հայտ գալուց հետո, հետաքրքրվում էի ես։ Կիկուձի սանը այս հարցի պատասխանը չուներ, չնայած ենթադրում էր, որ եթե մարդու տեսակի վերարտադրության համար երկու հոգի է հարկավոր, ռոբոտների վերարտադրության համար գուցե երեք նմուշի առկայությունը պարտադիր է։ Ես շարունակում էի այսպիսի հարցեր տալ, ինչից Կիկուձի սանը մտածեց, որ չեմ հավատում իր ասածին. ի վերջո նա իր բջջային հեռախոսի մեջ ինձ ցույց տվեց չարաբաստիկ տեսագրության մի կտոր։ Իսկապես, երեք ռոբոտներ, որոնց մարմինը մետրուկեսանոց խողովակ էր հիշեցնում, զբաղված էին ինչ-որ գործով։ Իհարկե, ես կարող էի մտածել, որ այս ամենը սարքված է, բայց հավատացի դրա իրական լինելուն, եւ սրա պատճառը ոչ թե տեսագրությունն էր, որտեղ երեք ռոբոտ չորրորդին էին կյանք տալիս, այլ Կիկուձի սանի անկեղծ հուզմունքը։ Նա իսկապես շփոթահար էր եւ գրգռված։ Այսուհանդերձ, պատմությունը ինձ չհուզեց. ես թերեւս հանգամանքների բերումով տեղյակ էի դառնում մի իրադարձության, որը շուտով կհեղեղի աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերն ու լրատվական թողարկումների առաջին րոպեները։ Գուցե նաեւ գաղտնի պահվի երկար ժամանակ, բայց, միեւնույն է, ես հուզված չէի։ Դե հա, ռոբոտները դուրս են եկել իրենց ստեղծողների վերահսկողությունից. դրա մասին հազար ֆիլմ է նկարահանվել, հազար գիրք գրվել. տեղի է ունեցել այն, ինչ պիտի տեղի ունենար։ Կիկուձի սանը ինձ բացատրում էր, որ պրոբլեմը ոչ թե ռոբոտների դուրս գալն է իրենց ստեղծողների վերահսկողությունից, այլ այն, որ նրանք վերարտադրության հաջող փորձ են իրականացրել, այսինքն` ինքնուրույն բազմանալու առաջին հայտն են ներկայացրել, եւ որ նրանք կարող են իրար հետ ընդհանուր նպատակ ունենալ. - Ինչպե՞ս չեք հասկանում, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է,- ասում էր Կիկուձի սանը։ Ես դա հասկանում էի, բայց այդ պատմությունը ինձ էլի չէր հուզում։ Վըրեն, թե չեն բազմանում էդ անասուն ռոբոտները։ Դա ինձ չի կարող հուզել, որովհետեւ դա մի ուրիշ աշխարհի պրոբլեմ է, մի այնպիսի աշխարհի, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։ Իսկ ինչ է, Կիկուձի սանը կհուզվի՞, եթե ես պատմեմ, որ իմ ընկերները բանտում են իրենց քաղաքական գործունեության համար։ Ես չփորձեցի էլ նրան այս մասին պատմել, որովհետեւ համոզված էի, որ ինքն էլ իմ նման կմտածի. «Վա~յ, տնաշեն, էստեղ տիեզերքի ապագան է որոշվում, դու մի քանի մարդու բանտարկության մասին ես մտածում»։ Եւ սա կլինի տրամաբանական արձագանք։ Կիկուձի սանը հուզված պատմում էր, բացատրում իր լաբորատորիայում տեղի ունեցածի նշանակությունը։ Ես նկատեցի, որ նա, միեւնույն է, չի կարող մինչեւ լուսաբաց խմել, ու թողեցի խոսի ինչքան ուզում է։ Ինձ ահավոր հուզել էր այն միտքը, որ ես ու ինքը բոլորովին ուրիշ աշխարհների մարդիկ ենք, բոլորովին ուրիշ պրոբլեմներով։ Մենք կարողանում ենք ընդհանուր լեզվով խոսել, բայց ակնհայտորեն չենք կարողանում հասկանալ իրար, հայաստանցի Վարդանն ու կորեացի Չոն չունեն լեզվական ոչ մի ընդհանրություն, բայց իրար հասկանում են հարազատ եղբոր նման։ Իմ ու Կիկուձի սանի օտար լինելու միտքը մի տեսակ ցավալի էր, եւ ես փորձում էի մեր միջեւ ինչ-որ ընդհանրություն գտնել։ Որոշ փնտրտուքից հետո գտա. «Դու չէի՞ր ասում` «Ո՛չ» ռոբոտացմանը»,- ժպտալով ինքս ինձ` ասացի ես։ Ժպիտս ոգեւորեց Կիկուձի սանին, ու նա սկսեց նոր ուժով պատմել ու խմել։ Ես էլ էի խմում, նայում էի Կիկուձի սանին ու մնում սեփական մտքերիս հետ։ Հիշեցի, թե ինչպես ծնվեց այդ կարգախոսը` «Ո՛չ» ռոբոտացմանը։ Կարծես 2004 թվականին էին, չէ՞, «Նաիրի» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած դեպքերը, երբ սափրագլուխները ձվեր էին նետել այն ժամանակ դեռ ընդդիմադիր համարվող Դհոլի եւ մի քանի այլ ընդդիմադիր գործիչների վրա։ Լրագրողները փորձել էին լուսանկարել սրանց։ Սափրագլուխները հարձակվել էին լրագրողների վրա, ջարդուփշուր արել նրանց ֆոտո- եւ տեսախցիկները։ Այդ գործով մեր թերթն էլ էր տուժող։ Իրականացվեց խեղկատակային նախաքննություն եւ խեղկատակային դատաքննություն։ Բայց տվյալ դեպքում էականը սա չէ. դատական առաջին նիստի օրը մեր լրագրողը դատարանից զանգեց ինձ եւ ասաց, թե խայտառակ վիճակ է, եւ ինձ հորդորեց գնալ այնտեղ։ Դատարանի միջանցքը լիքն էր սափրագլուխներով։ Դատական նիստերի դահլիճի դուռը հսկում էին երկու սափրագլուխներ. նրանց փորձում էին ինձ ներս չթողնել։ Չեմ էլ հիշում ինչպես ներս մտա։ Դահլիճում, բացի մի անկյունում խեղճ-խեղճ կուչ եկած լրագրողներից, բոլոր շարքերում նստած էին սափրագլուխներ, որոնք տնօրինում էին ամեն ինչ։ Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը տակը արած վիճակում էր։ Ես ներս մտա, ու չգիտեմ էլ ինչպես ստացվեց` սկսեցի գոռգոռալ Ռուբիկ Ներսիսյանի վրա. «Էս իրանք են, հա՞, ստեղ տեր ու տնօրենը»,- գոռգոռալով ասում էի ես։ Դատավորը ծպտուն չհանեց։ Հետո շրջվեցի դեպի դահլիճ ու նայեցի դահլիճում նստածներին։ Գուցե հիմա Կիկուձի սանի պատմածի ու սակեի ազդեցության տակ եմ, բայց դահլիճում նստածները բոլորը ունեին նույն դեմքը, նույն չափերը, աչքերի նույն արտահայտությունը եւ հագել էին միեւնույն շորերը։ Կիկուձի սանը պատմում էր, խոսում էր. իսկ ես չհավատացի իմ հիշողությանը։ Վեր կացա գնացի սառը ջուր շփեցի երեսիս։ Չէ, ես ամեն ինչ ճիշտ եմ հիշում, հենց այդպես էլ կար. նույն դեմքերը, նույն հագուստը, նույն չափերը։ Բայց հետո ավելի ահավոր բան հիշեցի. հանկարծ նկատեցի, որ այդ շարքերում նստածներից մեկը կին է։ Ես հենց դատարանի դահլիճի կենտրոնում կհեկեկայի, եթե ամոթ չլիներ։ Կին էր նա, բայց դեմքի նույն արտահայտությամբ, նույն չափերով, նույն հագուստը հագած։ Էդ օրը իմ ուղեղի ծալքերից մեկում ծնվեց ««Ո՛չ» ռոբոտացմանը» ձեւակերպումը։ Ափսոս, ես բջջային հեռախոսիս մեջ չունեմ այդ տեսարանը, թե չէ Կիկուձի սանին ցույց կտայի, որ այն, ինչ ինքը անվանում է տիեզերական իրադարձություն, ծանոթ է նաեւ ինձ։ Երբ «լվացվելու տեղից» վերադարձա սեղանի մոտ, Կիկուձի սանը ինձ դիմեց անսպասելի խնդրանքով. - Խնդրում եմ, եկ իրար հետ մեր տուն գնանք. այդ հյուրասիրությունը իմ կնոջը կմխիթարի, նա կհավատա, որ ես շարունակում եմ մարդ լինել,- բացատրեց նա։ (շարունակելի)

Տպել
873 դիտում

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին