Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հանձնարարություն է կատարել. նա չի ընդունում մեղադրանքը

Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են նաեւ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխնախարարի պաշտպան Վաչագան Քոսյանը տեղեկացրեց, որ Սամվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38 179-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը օժանդակելը). նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

- Պարո՛ն Քոսյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալը մեղադրանքի վերաբերյալ:

- Սամվել Գալստյանը մեղադրանքը չի ընդունում: Քաղաքացիական լեզվով ասած՝ գյուղնախարարը փաստաթուղթ պատրաստողներին հրահանգել է Կառավարությանը ներկայացվելիք որոշման մեջ որպես մատակարար նշել «Ֆլեշ» կազմակերպությանը, պարոն Գալստյանն այդ հանձնարարականը փոխանցել է մեկ այլ պաշտոնյայի, ընդ որում, շատ հետաքրքիր է, որ նախարարն այդ նույն պաշտոնյային եւս այդ հրահանգը անձամբ տվել է: Ստացվում է, որ նախ, Սամվել Գալստյանի՝ հանձնարարականը փոխանցելու գործողությունից որեւէ բան չի փոխվել, եւ երկրորդ, նա կատարել է ընդամենը իր վերադասի հանձնարարականը: Էականն այն է, որ մենք խոսում ենք Կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծի մասին, որը դեռ պետք է այնտեղ քննարկվեր շահագրգիռ կազմակերպությունների, մյուս նախարարությունների կողմից:

- Բացի այդ՝ հանձնարարականը փոխանցելուց որեւէ այլ գործողություն նա չի՞ իրականացրել:

- Ո՛չ, պաշտոնապես հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան: Էլի եմ ասում՝ մենք խոսում ենք նախագծի մասին, այսինքն՝ սեւագրի, ոչ թե՝ բուն որոշման: Թե արդեն Կառավարության նիստի ընթացքում ինչ հարցեր են տրվել, ինչ է կատարվել, մենք տեղյակ չենք:

- Իսկ մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված:

- Ըստ էության՝ ոչ մի բան էլ դրված չէ: Նախաքննական մարմինը ինչ գրել է, Սամվել Գալստյանն էլ է ասում: Իրեն ասվել է, որ վարչության պետին ասի, որ նախագծի որոշման մեջ որպես մատակարար նշվի «Ֆլեշ» կազմակերպությունը՝ իր առաջարկած գնով: Այսինքն՝ նա դա չի էլ թաքցնում, ասում է՝ ինձ ասել է՝ փոխանցեք, ես էլ փոխանցել եմ:

- Ձեր պաշտպանյալը հայտնե՞լ է, թե ինչ սկզբունքով է ընտրվել «Ֆլեշ» ընկերությունը:

- Ծրագրի ղեկավարը նախարարն է, Սամվել Գալստյանը լիազորություններ եւ լծակներ չուներ՝ իմանալու, թե նախարարն ինչ վերլուծություններ է կատարել՝ «Ֆլեշ»-ը ընտրելով: Նախարարը այն ստորագրել է, տարել է Կառավարություն, զեկուցել է, քննարկել է եւ, ի վերջո, Կառավարությունն այն հաստատել է: Ստացվում է, որ Սամվել Գալստյանն ընդամենը տեխնիկական խնդիր է կատարել: Եվ հետո, մատակարար ընտրելու համար ոչ միայն գնային առաջարկն է կարեւոր, այլ նաեւ մի շարք այլ գործոններ: Մասնավորապես, տրանսպորտային պարկի, պահեստավորման բազաների առկայությունը, տեղափոխման հնարավորությունը, որակը եւ այլն: Մենք խոսում ենք գարնանացանի մասին, շատ կարճ ժամանակում այդ դիզվառելիքը պիտի մատակարարվեր հողօգտագործողներին, հասցվեր իրենց բնակության վայրեր:

- Նախաքննական մարմնի  մատնանշած սուբսիդիայի գումար հանդիսացած 66 միլիոն դրամ վատնումը ինչի՞ արդյունքում է առաջացել:

- Մեկ այլ կազմակերպության կողմից ավելի ցածր գնի առաջարկ է եղել, եւ դա այդ գնային տարբերության հաշվարկն է, բայց իմ պաշտպանյալի գործողություններին այդ խնդիրը չի վերաբերում: Բացի այդ, յուրացումը հափշտակության տեսակ է. որպեսզի լինի յուրացում, պիտի այդ գումարը մտնի որեւէ մեկի գրպանը, բայց, ըստ նախաքննության, ես նման բան էլ չեմ տեսնում:

- ՀՔԾ հաղորդագրության մեջ նշված էր, որ խոսքը «Մաքսհուր» ընկերության մասին է: Ձեզ հայտնի՞ է, թե ում է այն պատկանում:

- Անունը չեմ հիշում, միայն կարող եմ ասել, որ նախաքննական մարմինը գործի քննության արդյունքում չի հիմնավորել, որ այդ ընկերությունը ուներ այդ ավտոպարկը, պահեստավորման հնարավորությունները, տեղեր հասցնելու հնարավորությունը, նախաքննությամբ միայն երեւում է, որ «Մաքսհուր»-ը ավելի էժան գին է առաջարկել, բայց ընտրվել է «Ֆլեշ»-ը: Մեկ այլ կազմակերպություն էլ կար, որը ամենացածր գինն էր առաջարկել, սակայն նրա մասով եւս նշածս հանգամանքները նախաքննությունը չի պարզել: Ընդ որում, «Մաքսհուր»-ը ասում է, որ իրենք բավարար տեխնիկա չունեն, բայց կարող են մասնավոր անձանցից վարձակալել: Եթե մենք խոսում ենք պետական ծրագրի մասին, սա արդեն լուրջ է:

- Դուք պնդո՞ւմ եք, որ միակ ընկերությունը, որը ուներ բավարար պայմաններ՝ մատակարարումն իրականացնելու համար, «Ֆլեշ»-ն էր:

- Ո՛չ, ես դա չեմ պնդում, իմ ասածից հետեւում է, որ նախաքննությամբ, ամեն դեպքում, չի հիմնավորվել, որ մյուս՝ էժան գին առաջարկած կազմակերպությունները ունեին այդ ծրագիրը սեղմ ժամկետում իրականացնելու իրական հնարավորություն: Եթե այդ սեղմ ժամկետում այդ ծրագիրը չիրականացվեր, իմաստը կկորչեր, եւ գյուղատնտեսական աշխատանքներն էլ ամբողջ ծավալով չէին իրականացվի: Այն, որ «Ֆլեշ»-ը ուներ այդ հնարավորությունը, փաստ է, բայց մյուսները ունեին թե չունեին, նախաքննական նյութերով ես չտեսա:

-Քրեական գործում ձեր պաշտպանյալի դեմ ցուցմունք կա՞, նախարարի՝ Սերգո Կարապետյանի ցուցմունքը նրա դե՞մ է:

- Դե, նախարարն ասում է, որ ինքը Սամվել Գալստյանին ասել է, որ այսինչ բանը անի, Գալստյանն էլ ասում է՝ ասելը ո՞րն է, հանձնարարել է, ես էլ դա փոխանցել եմ մյուս պաշտոնյային: Նրանց միջեւ հակասություն չկա, առերեսում չի եղել:

- Պարո՛ն Քոսյան, ընդհանուր առմամբ նախաքննության ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

- Սամվել Գալստյանի մասով կարող եմ ասել, որ մեղքը ապացուցված չէ, նրա գործողություներում հանցակազմ չկա, եւ ես վստահ եմ, որ դա դատարանում կապացուցվի, հանրությունն էլ կտեսնի:

- Ինչ-որ միջնորդություն պատրաստվո՞ւմ եք ներկայացնել:

- Նախաքննության ավարտից հետո նյութերը մեզ տրամադրվել են պատշաճ ձեւով, եւ ժամկետի մեջ ներկայացրել ենք միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, պատասխան դեռեւս չենք ստացել:

- Նյութերի ծանոթացման համար 4 օր էր տրամադրվել: Այն ձեզ համար բավարա՞ր էր:

- Անձամբ ինձ համար՝ այո՛, բավարար էր. գործի նյութերը ընդամենը չորս հատոր էին՝ փոքր հավելվածով:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ հողօգտագործողների՝ 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման արդյունքում պետությունից վատնվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ: Հարուցված քրեական գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: Հաջորդ օրը պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար մեղադրանք առաջադրվեց «Ֆլեշ»-ի Բարսեղ անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանին, որի նկատմամբ եւս որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործով մյուս, ըստ էության, հինգերորդ մեղադրյալը Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է:

Տպել
8267 դիտում

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին