Արմեն Գեւորգյանի պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը, իսկ Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալների՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի պաշտպանները նոր պաշտպանական մարտավարություն են ընտրել. այժմ էլ նրանք հերթով բոյկոտում են դատական նիստերը՝ այդկերպ բողոքելով դատարանի գործողությունների դեմ:

Եթե նախորդ նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը ի նշան բողոքի դատարան չէր ներկայացել, ապա այսօրվա նիստին ակցիան շարունակեցին Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաները: «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը,  ու չփորձեն այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»: Տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի նախորդ նիստերից մեկում արված հենց այս հայտարարությունը պատճառ դարձավ պաշտպանների բողոքի. նրանք պնդում են, որ այն սպառնալիք է՝ ուղղված պաշտպանական կողմին:

Նախկին փոխվարչապետի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Վարդգես Գեւորգյանը այսօր դատարան դիմում էին ուղարկել՝ նշելով, որ քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների կողմից մշտապես դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դատարանը երբեւէ համարժեք միջոց չի ձեռնարկել նշված երեւույթները կանխելու համար:

«Ակնհայտ է, որ դատարանն ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները՝ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառությունը, ինչն առավելապես դրսեւորվում է նրանով, որ դատարանը հիշյալ երեւույթների առկայության դեպքում չի թույլատրում անգամ պաշտպանական կողմին հանդես գալ հայտարարություններով: Նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիաժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականությունները, որոնցից մեկն է նաեւ մեղադրյալին կամ ամբաստանյալին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալը»,- մասնավրապես նշել են պաշտանները եւ հույս հայտնել, որ հաջորդ դատական նիստին  դատարանը կապահովի դատական քննության բնականոն ընթացքը:

Դատարան մեկ այլ դիմում էլ ուղարկվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Ռուբեն Սահակյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Արամ Վարդևանյանի եւ Արամ Օրբելյանի կողմից: Դիմումների բովանդակությունը, դատարանը սակայն ամբողջութամբ չհրապակեց: Քոչարյանի պաշտպաններն էլ նշել էին, որ մինչեւ այսօր դատարանի թողտվությամբ շարունակվում են փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, ըստ պաշտպանների՝ դատարանի դահլիճում եւ շենքից դուրս պաշտպանների նկատմամբ հնչեցվում է ատելության խոսք, սպառնալիքներ եւ վիրավորանքներ, որոնց ՀՀ-ն՝ ի դեմս ոստիկանության,  դատական կարգադրիչների եւ դատարանի չի արձագանքում կամ արձագանքման իմիտացիա է ստեղծում:

Դիմումների վերաբերյալ դատավարության մասնակիցներին տեղեկացնելուց հետո դատավորը դիմեց Արմեն Գեւրոգյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ հետաքրքվելով թե արդյոք հնարավորություն ունեն այս դատական նիստին ապահովել այլ պաշտպանների ներկայությունը, ինչին երկու ամբաստանյալներն էլ բացասական պատասխան տվեցին:

Այնուհետեւ դատավոր Աննա Դանիբեկյանը անդրադարձավ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի վարքագծին: Նա նախորդ նիստին բոյկոտել էր դատական նիստը, ինչից հետո մեղադրող դատախազները միջնորդել էին սանկցիա կիրառել նրա նկատմամբ: Մինչ միջնորդության քննությունը, դատավորը խնդրեց տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանիցնպարզաբանել, թե ի՞նչ էր նշանակում «Թող հարգեն Մարտի 1-ը չփորձեն այլ  երեւույթներ պատկերացնել, թե չէ մեր օրը կընկնեն» արտահայտությունը: Դատարանի գործողությունների դեմ փորձեց առարկել Միհրան Պողոսյանը, սակայն դատավորը չթույլատրեց: Ի պատասխան դատավորի հարցի, Հարությունյանն ասաց. «Հարգելի՛ դատարան, ես սպառնալիք չեմ հնչեցրել, այլ ասել եմ, որ եթե փորձում են մեզ վիրավորել՝ կընկնեն մեր օրին, այսինքն՝ մենք էլ կարող ենք վիրավորել, ուրիշ ոչինչ: Եթե իրենք գտնում են, որ դա սպառնալիք է, ապա իրենց խնդիրն է, ես սպառնալիք չեմ հնչեցրել»: Այնուհետեւ դատարանը պարզաբանեց, որ եթե պաշտպանական կողմը գտնում է, որ այդ արտահայտությունները իր մեջ պարունակում են քրեական օրենքով չթույլատրված արարքի հատկանիշներ, ապա հնարավորություն ունի դիմելու համապատասխան մարմիններին:

Միհրան Պողոսյանը կրկին առարկեց դատարանի գործողությունների դեմ: Նա նշեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում իր նկատմամբ դատական սանկցիա կիրառելու միջնորդությունը ներկայացրել է մեղադրանքի կողմը, եւ այս պահին դատավորը միջնորդությանն անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի պաշտպանների բացակայությամբ: Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատավորի գործողությունները միտված են մեղադրանքի կողմի պահանջներին տուրք տալուն:

«Ես Ձեզ հորդորում եմ վերադառնալ Քրեական դատավարության օրենսգրքի դաշտ, միջնորդությունները քննարկել օրենքով սահմանված կարգով, հակառակ պարագայում հնարավոր է՝ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ ունենաք»,- ասաց Միհրան Պողոսյանը: Մեղադրող  դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նկատեց, որ նախորդ դատական նիստին Միհրան Պողոսյանը չի ներկայացել՝ հայտարարելով, որ դատավարության մասնակիցների կողմից որոշակի հայտարարություններ կատարելը իրեն զրկել է այդ նիստին մասնակցելու հնարավորությունից. այսօրվա նիստին որեւէ հանգամանք չի փոխվել, բայց ներկայացել է: Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ մյուս ամբաստանյալների պաշտպանները եւս նույն գործելաոճն են դրսեւորում: «Դատարանին խնդրում եմ այս դատական նիստում եւս արձանագրել մյուս փաստաբանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հանգամանքը»,- հավելեց Պետրոսյանը:

Դատարանն արձանագրեց, որ պաշտպանը չարամտորեն չի կատարել իր դատավարական պարտականությունները եւ որոշեց նրա նկատմամբ կրառել դատական սանկցիա՝ նախազգուշացման տեսքով, ինչի մասին կտեղեկացվի ՀՀ փաստաբանների պալատին:

Պաշտպանների չներկայանալու պայմաններում այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 4-ը: Նիստի ավարատից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ պաշտպանական կողմը արհետականորեն ձգձգում է դատական նիստերը: Դատախազն ասաց, որ տուժողի իրավահաջորդի հայտարարությունը սպառնալիք չեն դիտարկել, այլապես կարող էին դատավարական գործընթաց նախաձեռնել:

Տպել
2719 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը