Գոյություն ունեն շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել գյուղացիների խնդիրը. Մնացականյան

2020 թվականը գյուղատնտեսության համար բավական բարդ տարի է լինելու:

Այս կարծիքին է գյուղատնտես Հարություն Մնացականյանը: Մարտահրավերներից մեկը, նրա խոսքով՝ սպանդանոցային մորթի խնդիրն է: Նշենք, որ հենց այս պատճառով արդեն մի քանի օր է՝ մսավաճառները բողոքի ակցիա են իրականացնում, ճանապարհներ փակում:

Բողոքի պատճառն այն է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելել է բակային մորթը։ Այս որոշումից դժգոհ ցուցարարները պնդում են, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան եւ եթե լինեն էլ, դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին. նրանց խոսքով՝ այն իրենց վրա շատ թանկ է նստելու:

 «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գյուղատնտես Հարություն Մնացականյանն ասաց, որ գոյություն ունեն օգտագործված շարժական սպանդանոցներ՝ դրանք մեքենաներ են, որոնք կահավորված են բոլոր տեսակի անասունների մորթի համար: Այդ մեքենաները շատ թանկ չեն 40-50 հազար դոլարը չի գերազանցում: «Եթե պետությունը մարզպետարանների, գյուղապետարանների հետ համակարգի ու ենթադրենք ամեն շաբաթ ինչ-որ մի օր այդ մեքենան մի գյուղ մտնի, գյուղացիները իրենց կենդանիները կպատրաստեն մորթի համար եւ այդ մեքենաներում կիրականացվի մորթը: Դա կլիներ ե՛ւ ցիվիլ, ե՛ւ շատ մատչելի, ե՛ւ փոխշահավետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ այսօր, օրինակ՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղացին պետք է իր խոզը բարձի մեքենան, հասցնի Լոռու կամ Գեղարքունիքի մարզի սպանդանոց, այնտեղ մորթի, մի օր սպասի, որ այդ միսը փորձաքննություն անցնի, հաջորդ օրը նոր վերցնի այն:

«Սա շատ լավ բիզնես է, մեծ թվով տնտեսվարողներ կցանկանան այդ մեքենաներից բերել: Սպանդանոցներում խոզի մորթը 5 հազար դրամ է, տավարի մորթը՝ 10 հազար: Այսինքն, եթե շարժական սպանդանոցներում օրը 20 հատ անասուն մորթեն, օրը 100 հազար դրամ եկամուտ կստանան, ամիսը 3 մլն դրամ: 2 հատ Տավուշի մարզում լինի այդպիսի շարժական սպանդանոց, 2 հատ Սյունիքի մարզում՝ գյուղացիների հարցը լուծվում է»,- նկատեց Մնացականյանը:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի խոսքով՝ բացի վերը նշված խնդրից, ձյան բացակայության պատճառով՝ աշնանացան հացահատիկը հնարավոր է ցրտահարվի: «Շատ տեղերում արդեն ցրտահարություն կա: Այդ դաշտերը ցրտահարությունից չի ծլելու: Պետությունը պետք է շատ արագ սերմացու բերի՝ բաժանի գյուղացիներին, որ ՀՆԱ-ի վրա բացասական ազդեցություն չունենա, գյուղացին էլ շատ չտուժի»:

Այս տարի, ըստ նրա՝ խնդիր կարող է առաջանալ նաեւ ջերմատնային տնտեսությունների համար. «Ջերմատնային տնտեսությունների աննախադեպ աճի հետ կապված սկսվելու է սպեկուլյացիաների լուրջ զարգացող գործընթաց: Շատ հնարավոր է բերեն ջերմատներ, որոնց ստանդարտները Հայաստանի եղանակային պայմաններին հարմար չլինեն: Հնարավոր է ջերմոց բերեն, որը տեղադրելուց հետո արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները նորմալ չկարողանան անցնել: Հնարավոր է՝ այդ ջերմոցը Իսրայելում լավ աշխատի, բայց Հայաստանում՝ ոչ: Այդ հարցը պիտի կարգավորվի: Բացի դա, բանկերի միջոցով պետք է գյուղացիներին ասել, թե ինչ արտադրեն, որպեսզի գերարտադրություն չլինի»:

Գյուղատնտեսի խոսքով՝ այս տարի կարող է խնդիր լինել նաեւ այգեգործության համար, քանի որ պետությունը սկսել է մինչեւ 50 տոկոս սուբսիդավորել եւ հետաքրքրությունն աճելու է տնտեսվարողների մոտ. «Փորձելու են այգի դնել: Փոքր եւ միջին այգիներ դնելու համար պետք է տնկիներ վերցնեն, իսկ մեր տնկարանային տնտեսությունները խայտառակ վատ վիճակում են: Պետք է խիստ հսկողություն իրականացվի, որ վարակված տնկիներ չփորձեն վաճառել տնտեսվարողներին: Պետք է տնկարանները սերտիֆիկացնել»:

Մնացականյանն ասաց, որ մի քանի օրից արտասահմանից մասնագետներ են գալու, որպեսզի Հայաստանի հողերը զոնավորեն, ինչից հետո կարելի է պետական մակարդակով որոշել, թե որ տարածաշրջանում ինչ աճեցնելն է ամենանպատակահարմարը:

«Պետք է անընդհատ հետեւողական լինի նախարարությունը, որ հակառակ էֆեկտ չունենա: Օրինակ՝ Իսրայելը չունի ընդհանրապես հողային ռեսուրս, սակայն պտուղ-բանջարեղենի արտահանմամբ առաջատար երկրներից մեկն է: Իսկ մենք բոլոր հնարավորություններն ունենք, բայց պետք է համապատասխան գիտելիք լինի, որը համապատասխանեցնենք տեղական միջավայրին»,- ասաց նա:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանն ընդհանուր առմամբ կիսում է Մնացականյանի հայտնած մտահոգությունները: Նա նույնպես անդրադարձավ սպանդանոցների խնդրին՝ նշելով, որ եթե Հայաստանում շարժական սպանդանոցներ լինեն, ապա միանգամից գյուղացիների բոլոր խնդիրները կլուծվեն: «Գյուղացին կարող է կապ հաստատել շարժական սպանդանոցի տիրոջ հետ եւ ասել՝ ես 2 հատ անասուն ունեմ մորթելու, մեքենան կգա եւ մորթը կկազմակերպվի»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ դա էկոնոմիկայի նախարարությա՞ն տիրույթում է, Գեւորգյանը պատասխանեց. «Դա ոչ այնքան էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, որքան բիզնեսի: Գործարարները պետք է շահագրգռված լինեն, որովհետեւ դրա արդյունքում ե՛ւ մորթը կիրականացնեն, ե՛ւ մսի մեծածախ գնորդներ կդառնան: Դա նրանց համար շատ եկամտաբեր կլինի, հատկապես, որ շարժական սպանդանոցը փոքր է լինելու, շատ թանկ չի լինելու: Ցանկացած մի քիչ մեծ բեռնատարի թափքում էլ է հնարավոր ոչ մեծ ներդրումներով իրականացնել դա»:

Անդրադառնալով ջերմատնային տնտեսությունների առումով հնարավոր խնդիրներին, պատգամավորը նշեց, որ դա գիտական ճյուղ է. «Հայաստանում մի ջերմոցն իրոք կարող է շատ լավ աշխատել, իսկ այլ երկրում՝ ոչ: Դրա համար մասնագետներ են պետք: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է համապատասխան խորհրդատվություն տրամադրի»:

Խոսելով այգեգործության մասին, պատգամավորն ասաց, որ պետք է մի քանի տարվա կտրվածքով իմանալ տնկիների հետագիծը. «Դու պիտի իմանաս, թե որ տնկարանից ես պատասխան պահանջելու, եթե տնկին անորակ լինի: Հայաստանում կան գործարարներ, որոնք շատ լավ տնկիներ են վաճառում, սակայն կան նաեւ այնպիսիք, որ մի անգամ, ասենք, տնկի են վաճառում՝ հետո անհետանում են: Այնպես չի, որ տնկին տանում ես տուն եւ միանգամից տեսնում ես, որակյալ է, թե՝ ոչ: Տարիների ընթացքում ես դա զգալու: Այստեղ որոշակի հսկողական մեխանիզմներ են պետք, որպեսզի մարդիկ անիմաստ գումար չծախսեն»:

Գեւորգյանը կարեւոր խնդիր է համարում նաեւ հողերի զոնավորումը, քանի որ վերջին զոնավորումը մոտ 40 տարի առաջ է արվել. «Զոնավորումն արվում է, որպեսզի հասկանան, թե հողն ինչով է հարուստ: Տվյալների բազան պիտի հասանելի լինի գյուղացիների համար, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչ մշակաբույս աճեցնեն: Որքան ես տեղյակ եմ՝ առաջարկներ կան ոչ այնքան թանկ գնով ամբողջ Հայաստանի գյուղատնտեսական հողերի զոնավորումն իրականացնելու համար, ինչը շատ կարեւոր է»:

Տպել
7337 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց