Ցրտահարման ռիսկից ապահովագրության վերջնաժամկետը փետրվարի 15-ն է. Նարեկ Հովակիմյան

2019 թվականի սեպտեմբերի 30-ից հայ-գերմանական համագործակցության շրջանակներում (KfW) մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը: Ծրագրի այս փուլում ապահովագրվելու են խաղող եւ ծիրան մշակաբույսերը, գարնանային ցրատահարում, կարկուտ եւ հրդեհ ռիսկերից: Այս պահին նախագիծն իրականացվում է ՀՀ 6 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց Ձոր, Տավուշ եւ Կոտայք: Մարզերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ խաղող եւ ծիրան մշակաբույսերը տարածված են հիմնականում հենց այս 6 մարզերում: Ապահովագրությունը հնարավոր է ձեռք բերել՝ Ռոսգոսստրախ Արմենիա, Ինգո Արմենիա եւ Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերություններից: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին 6 տարիներին բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։ Պիլոտային փուլում գյուղատնտեսն իրավունք ունի որպես ապահովագրական գումար ընտրել ընկերության կողմից առաջարկվող 5 ծածկույթներից մեկը։ Ապահովագրական գները հաշվարկվել են համաձայն գյուղատնտեսի կողմից արված բերքի արտադրական ծախսերի եւ ենթադրելի 20 տոկոս եկամուտի։ Ինչքան բարձր է գյուղատնտեսի կողմից ընտրված ապահովագրական գումարը այնքան բարձր է թե՛պայմանագրի արժեքը, թե՛ հատուցման: Ծիրանի համար ապահովագրական գնի նվազագույն չափը կազմում է 400 հազար դրամ, առավելագույնը 1 մլն 200 հազար դրամ: Խաղողի համար նվազագույն չափը կազմում է 750 հազար դրամ, իսկ առավելագույնը 1 մլն 800 հազար դրամ: Գոյություն ունի նաեւ ցրտահարության եւ կարկտահարության 1-ից 5 ռիսկային գոտիներ:

Օրինակ, եթե գյուղացին բնակվում է 4-րդ ռիսկային գոտում (ենթադրենք Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում) մշակում է ծիրան եւ ցանկանում է ապահովագրել իր այգին կարկուտ եւ հրդեհ ռիսկից (1 հա)՝ ընտրելով 4 ծախսի մակարդակը՝ 1 միլիոն դրամ, ապա վերոնշյալ դեպքում նրա ապահովագրական պայմանագրի արժեքը կկազմի ընտրված ապահովագրական գումարի 6.8 տոկոսը, որը կազմում է 68 հազար դրամ: Պետությունը կսուբիսդավորի պայմանագրի 50 տոկոսը, ինչը նշանակում է, որ ֆերմերը կվճարի ընդամենը 34 հազար դրամ:

Արդյունքում, եթե գյուղացին կորցնի բերքի 60 տոկոսը, ապա վերոնշյալ 1 միլիոն դրամից գյուղացուն կտրվի 60 տոկոսի չափով փոխհատուցում, հանած 10 տոկոսի չափով չհատուցվող գումար: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գյուղացին վճարելով 34 հազար դրամ, բերքի 60 տոկոսը կորցնելու դեպքում կստանա 500 հազար դրամ:

«Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» ՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ՝ Նարեկ Հովակիմյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նախագծի ընթացքի մասին:

- Պարոն Հովակիմյան, քանի՞ մարդ է արդեն դիմել գյուղատնտեսության ապահովագրության համար:

- Վաճառված պայմանագրերի քանակը այս պահին թարմացված չէ, քանի որ մենք հիմա գտնվում ենք ակտիվ վաճառքի փուլում եւ երկվա տվյալը կարող է տարբերվել այսօրվա տվյալից: Ուստի մի քանի օր առաջվա տվյալը, որը ես հիմա կարող եմ հնչեցնել էականորեն ամենայն հավանականությամբ հեռու կլինի այսօրվա իրական քանակից: Ապահովագրական ընկերությունների մեր գործընկերները ինձ հայտնել են, որ հետաքրքվողները շատ են, բայց չգիտես ինչու ընտրում են, գումարը բանավոր պայմանավորվում են, բայց վաճառքը թողնում են հետոյի:

- Մինչեւ ե՞րբ կարող են մարդիկ դիմել 2020 թվականի գյուղատնտեսական ապահովագրության համար:

- Ցրտահարման ռիսկի համար վերջնաժամկետը փետրվարի 15-ն է, իսկ կարկուտի եւ հրդեհի համար՝ մարտի 25-ը: Եթե քաղաքացիները այդ ժամկետներում ձեռք չբերեն համապատասխան ապահովագրություն, ապա այլեւս չեն կարողանա ձեռք բերել: Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ այն մարզերում ու համայնքներում, որտեղ հասանելի են ապահովագրական պրոդուկտները, եւ ֆերմերները ձեռք չեն բերել ապահովագրական պայմանագրեր, ապա ապահովագրական վերոնշյալ ռիսկերից կրած վնասները ծածկելու են ինքնուրույն:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը:

- Կառավարությունը որդեգրել է այնպիսի գյուղատնտեսության ռազմավարություն, որը ավանդական գյուղատնտեսությունից պետք է անցում կատարի դեպի մրցունակ, արդի ֆինանսապես կայուն, մարտահրավերներին պատրաստ գյուղատնտեսության: Այսինքն՝ եթե նախկինում կարկուտից կրած վնասներից հետո կառավարության որոշումով ինչ-որ փոքրիկ փոխհատուցում էր լինում այժմ հայ-գերմանական համագործակցության շրջանակներում գոյւղատնտեսական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվում ապահովագրվել եւ կարկուտից հետո առանց փողոց փակելու առանց հավելյալ լարվելու ապահովագրական ընկերության միջոցով ստանալ տասն անգամ ավելի շատ փոխհատուցում, քան նախկինում էր:

- Այս պահին դեռ 6 մարզում 2 մշակաբույսի  եւ երեք ռիսկի համար է նախատեսված ապահովագրությունը: Մշակաբույսերի քանակն արդյո՞ք նախատեսված է ավելացնել:

- Մոտ օրերս ամենայն հավանականությամբ 3 նոր մշակաբույսեր կներառենք՝ հացահատիկային մշակաբույսեր՝ աշնանացան եւ գարնանացան (գարի, ցորեն), դեղձ եւ խնձոր, որոնք հասանելի կլինեն ՀՀ բոլոր մարզերում: Գյուղացիական տնտեսությունների բեռը պայմանագրի արժեքի կեսով պետությունն իր վրա է վերցնում:

- Փոխհատուցման չափերն ինչպե՞ս է որոշվում:

- Դա կախված է ըստ ապահովագրական ծախսերի, որը կընտրի ֆերմերը եւ ըստ ռիսկային գոտու, որում նա գտնվում է: Գոյություն ունի ռիսկային գոտիականության քարտեզ: Պայմանագևրի արժեքը հաշվարկվում է ըստ ընտրված ապահովագրական գումարի եւ փաստացի ռիսկային գոտու, որում գտնվում է մշակաբույսի ցանքատարածությունը:

Մի թվով հնարավոր չէ ասել, թե որքան է պայմանագրի արժեքը: Բայց, եթե միջինացված փորձենք ասել կարկուտի դեպքում ֆերմերը 1 հեկտարի համար միջինում վճարում է 25-ից 35 հազար դրամ: Ապահովագրական գումարների տրամաբանությունը կայանում է հետեւյալում՝ կատարած ապահովագրական ծախս եւ 20 տոկոս ենթադրելի շահույթ, որը նա պետք է ստանար: Եթե դու ընտրել ես 1 մլն 200 հազար դրամանոց ապահովագրական գումարը, կարկուտը 100 տոկոսով վնասել է քո այգին 10 տոկոս չփոխհատուցվող գումարը հանած գհատուցումդ կկազմի 1 մլն 100 հազար դրամ:

Տպել
5876 դիտում

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները