Ես չեմ պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները․ Զոհրաբյան

Ինձ մտահոգում է մտասեւեռումն իմ անձի հանդեպ, ես չեմ պատրաստվում հանդուրժել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ որոշների վերաբերյալ մտածում եմ՝ իրավական գործընթաց սկսել։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս ասաց, որ իր անձի հանդեպ իսկապես անվտանգության ռիսկեր է տեսնում․

«Մենք միասին պետք է որոշենք, որ կան բարեկրթության այն սահմանները, կարմիր գծերը, որից անդին թույլատրելի չէ անցնել, կամ այս խորհրդարանի աշխատանքներն ուղղակի կազմալուծվելու են»,- մտահոգություն հայտնեց Զոհրաբյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ քանի որ այսօր անկեղծ խոսակցության պահ ունեն, պետք է ասի՝ լավ կլինի՝ խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում՝ նրանք, ովքեր առաջարկում են այդ կանոնները․

«Գուցե ես մտաբերեմ դեպքեր, երբ այստեղ ասվի որեւէ խաղաղասիրական բան, եւ այդ նույն ասողը 5 րոպե տարբերությամբ այս դռնից այն կողմ բոլորովին այլ հրապարակային հայտարարություն անի: Պետք է նման բան ասողն իրենից սկսի: Իսկ ես ողջունում եմ ձեր ասածը»:

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը, վարման կարգով ելույթ ունենալով եւ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին, հայտարարեց. «Եթե ձեզ թվում է, որ հեղափոխության էյֆորիայից, բարձր ձայներ ստանալու գլխապտույտից դուք կարող եք ամբիոնից գնահատականներ տաք ընդդիմությանը, նվաստացնեք կամ դաստիարակեք, հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին, հետո որոշեք, որ ընդդիմությունը պետք է խելոք նստած հանդուրժի այդ ամենը, ուրեմն դուք մոլորության մեջ եք, բարի եղեք հարգանքով վերաբերվեք ընդդիմությանը»:

Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ բոլորի կողմից է անընդունելի խոսքի անձնավորումը։

Տպել
2014 դիտում

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար և դաժան դաս էր, որից 3 գլխավոր հետևություն ենք քաղել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները