Ելիզավետա 2-րդը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը. հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը ստորագրել է Եվրամիությունից դուրս գալու մասին օրենքը: Հռչակագրի ընդունումից շուրջ 4 տարի անց Միացյալ Թագավորությանը 1 քայլ է մնում Brexit-ին հասնելու համար, որի օգտին 2016-ին քվեարկեց բրիտանացիների կեսից ավելին:

Այժմ համաձայնության տակ իրենց ստորագրությունն են դնելու ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ կառավարության ղեկավարը, որին հետեւելու է քվեարկությունը Եվրախորհրդարանում: Այս ամենը, սակայն, մեծ հաշվով ֆորմալ բնույթ է կրում:

Թագուհու ստորագրած փաստաթուղթը հունվարի 22-ին վերջնականապես ստացել է բրիտանական խորհրդարանի 2 պալատների հավանությունը եւ սա նշանակում է, որ հաջորդ շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրը,  հունվարի 31-ին,  գրինվիչի ժամանակով 23:00-ին Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը:

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախօրեին հայտարարեց, որ Մեծ Բրիտանիային վերջապես հաջողվեց «հաղթահարել Brexit-ի վերջնագիծը» եւ արդեն կարող է  շարժվել առաջ՝ թողնելով հետեւում չարությունն ու երբեմնի ընդհարումները:

«Թվում էր, թե մենք երբեւէ չենք կարողանա հատել Brexit-ի սահմանագիծը, սակայն մեզ հաջողվեց դա»,-հավելել է վարչապետը:

Մինչ հաջորդ հինգշաբթի ԵՄ-ից դուրս գալու մասին բրիտանական փաստաթուղթը կստորագրեն Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրախորհրդի ներկայացուցիչ Շառլ Միշելը: Համաձայնագիրը վերջում կստորագրի նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Եվրախորհրդարանում քվեարկությունը կլինի հունվարի 29-ին:

Հունվարի 31-ից, Եվրամիությունից դուրս գալուց հետո կտրուկ փոփոխություններ երկրի կյանքում չեն սպասվում: Փետրվարի 1-ից կսկսվի անցումային փուլը, որի ժամանակ Միացյալ Թագավորությունը կշարունակի հետեւել Եվրամիության կանոններին: Լոնդոնը, սակայն, կկորցնի ներկայացուցչությունը եւ իր ձայնի իրավունքը ԵՄ մարմիններում:

Անցումային շրջանը տեւելու  է մինչեւ 2020-ի տարեվերջ, որի ընթացքում կողմերը համաձայնության կգան էկոնոմիկայի եւ անվտանգության հարցերի կազմակերպման շուրջ: Փորձագետների մի խումբ գտնում է, որ նման կարճ ժամանակահատվածում դժվար թե հնարավոր լինի  հիշյալ հարցերի շուրջ համաձայնության գալ : Միաժամանակ, Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ նոր, մասշտաբային առեւտրային գործարքի հեռանկարներ կան, որին հասնելու համար ինքն ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը: Նշենք, որ Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջեւ առեւտրային խոշոր գործարքի հեռանկարները քաղաքական գործիչները օգտոգերծել են միաժամանակ 2 նախընտրական քարոզարշավում: Հայտնի է, որ Թրամփը խոստացել էր խոշոր առեւտրային գործարքն իրականություն դարձնել, եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեր Բորիս Ջոնսոնը եւ նրա կուսակցությունն էլ հաղթեր խորհրդարանական ընտրություններում:

Հիշյալ գործարքի մասին Թրամփը խոսել էր օգոստոսին՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ, ինչպես նաեւ այս օրերին՝ Դավոսի  համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ գովեստի խոսքեր հնչեցնելով Բորիս Ջոնսոնի հասցեին:

Brexit-ի մասին օրինագիծը վերջնականապես ընդունվել է առանց որեւէ փոփոխության: Այսինքն, Լոնդոնը կարող է դուրս գալ ԵՄ-ից ճիշտ այն պայմաններով, որով Բորիս Ջոնսոնը պայմանավորվել է Բրյուսելի հետ: 2019-ի հոկտեմբերին Եվրամիությունը լուրջ ընդառաջումների գնաց, որոնց հասնել չէր հաջողվում նախորդ վարչապետին՝ Թերեզա Մեյին: Գլխավոր հարցը, որի շուրջ կողմերը հասել են համաձայնության, Հյուսիսային Իռլանդիայի հետ է կապված:  Նոր համաձայնագրով, Հյուսիսային իռլանդիան  կմնա Մեծ Բրիտանիայի սահմանային տիրույթում, սակայն միաժամանակ կլինի Եվրամիության միասնական շուկայի մի մաս: Հյուսիսային Իռլանդիայով առեւտրի կազմակերպման հարցում կգործեն ԵՄ-ի մաքսային օրենքները:

Անցումայինշրջանի ավարտից հետո այս մասով համաձայնագիրը կերակարացվի ամեն 4 տարին մեկ՝ Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեայի ձայների մեծամասնությամբ:

Համաձայնագրում որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, ցանկանում է մտցնել Լորդերի պալատը: Նրանք ցանկանում են, որ փախստականների երեխաները իրավունք ունենան միավորվել Բրիտանիայի տարածքում ապրող իրենց ցանկացած արյունակից բարեկամի հետ:  Սա եղել է Թերեզա Մեյի գաղափարը, որը համաձայնագրում չի ներառել Ջոնսոնը:

Նա, սակայն, փախստականների հարցով խոսել է իր հարցազրույցների ժամանակ եւ հայտարարել, որ Մեծ Բրիտանիայի տարածքում փախստականները ապրում են առանց խնդիրների:

Ընդհանուր առմամբ, փաստաթուղթը Բորիս Ջոնսոնի սրտով է, նա նշել է, որ սա պատմական հաղթանակ է:

Տպել
2150 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է