Քննիչը թույլ չի տալիս Հրայր Թովմասյանին ծանոթանալ դատարանի՝ խուզարկության որոշմանը. պաշտպան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը դեռեւս չի սկսվել:

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Տեւական ժամանակ է, ինչ Հրայր Թովմասյանի բնակարանում են ՀՔԾ քննիչները եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Բուն քննչական գործողությունը՝ խուզարկությունը, ինչի համար կա դատարանի որոշում, դեռեւս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը: Մասնավորապես, հնարավորություն չի տալիս ամբողջական ծավալով ծանոթանալ դատարանի այդ որոշմանն ինչպես պարոն Թովմասյանին, այնպես էլ պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Միհրան Պողոսյանին»:

Ամրամ Մակինյանի խոսքով՝ ՀՀ քրեադատավարական պրակտիկայում աննախադեպ բան է, երբ թույլ չի տրվում պրոֆեսիոնալ իրավաբանին կարդալ դատարանի որոշումը: Հարցին, թե ինչ պատճառաբանություն է ներկայացնում քննիչը, պաշտպանը պատասխանեց. «Պատճառաբանություն, որպես այդպիսին, չի բերվում, դա մեզ համար անհասկանալի է, քննիչը որոշումը պահում է ձեռքին, ընթերցում, ասում՝ ես ընթերցեցի, դուք ծանոթացաք, ես ինքս ծանոթացել եմ, բայց մեզ դրա պատճենը չի տրամադրում, նման բան չկա»:

Պաշտպանը հիշեցրեց, որ իրենք օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն դատարանի որոշումը բողոքարկել. «Պաշտպանական մեր իրավունքն ամբողջ ծավալով պետք է իրացվի, մենք բանավոր եւ գրավոր կարգով արդեն իսկ միջնորդել ենք՝ ծանոթանալու համար, մենք ո՞նց կարող ենք բողոքարկել դատավարական մի փաստաթուղթ, որի պատճենը չունենք, 4-5 թերթանոց փաստաթուղթը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու»:

Ամրամ Մակինյանի խոսքով՝ քրեական դատավարության մեջ աքսիոմատիկ է, որ դատավարության կողմը կարող է ծանոթանալ դատավարական փաստաթղթի, կարող է ստանալ դրա պատճենը, կան նաեւ դատարանի որոշումներ այդ մասին. «Մենք քննիչին հորդորներով, միջնորդություններով ասում ենք, բայց նա անհողդողդ իր ծառայությունը, այսպես ասած, հանձնարարությունն իրականացնում է»:

Հարցին՝ եթե քննիչը գտնում է, որ ճիշտ է վարվում, ուրեմն ինչու չի սկսվում խուզարկությունը, պաշտպանը պատասխանեց. «Որովհետեւ պարոն Թովմասյանը չի ծանոթացել որոշմանը, քննչական գործողությունն սկսվում է որոշմանը ծանոթանալուց հետո: Ես ուզում եմ արձանագրենք, որ կրկին խախտվում են պարոն Թովմասյանի իրավունքները, հիմա էլ՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, որը եւս քաղաքական հետապնդմանն ուղղված քայլ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ամրամ Մակինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում են:

Նա, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Տպել
1899 դիտում

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին