2018-ի մայիսից ամենօրյա, ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հ․ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյան

2018-ի մայիսից սկզբից ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ քանի որ ես եմ Սահմանադրության հեղինակը, ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, եւ մենք իրար հետ կարող ենք անել չգիտեմ ինչեր-ինչեր-ինչեր։ Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ խոսելով ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի մասին։

«Եւ Հրայր Թովմասյանն այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համպատասխան տեղը, որովհետեւ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- ասաց վարչապետը։

Նրա համոզմամբ՝ մենք այսօր չունենք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ, քանի որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ նախագահ․

«Եւ հիմա պարզվեց, որ նա, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել՝ դե լավ, մի թեթեւ կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, որի արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն՝ մի անձի եւ մի խմբի կողմից։ Եւ այդ խումբը ՀՀ նախկին կոռումպացված իշխանությունն է»։

Հարցին՝ ուրեմն ի՞նչ եք անելու, վարչապետը կարճ պատասխանեց՝ «Ինչ-որ պետք է, էն էլ անելու ենք»։

«ՍԴ նախագահն ասում է՝ ՍԴ դատարանի անդամները հերոս մարդիկ են, դուխ ա տալիս, էլի։ Ես ուզում եմ հասկանալ՝ էդ հանուն ինչի՞ պայքարում են նրանք հերոսներ, սեփական ժողովրդի դեմ պայքարի հերոսներ, պատկերացնում ե՞ք։ Էդ ո՞ւմ դեմ է պայքարում ՍԴ-ն։ Հանուն ՀՀ-ում իրավական-ժողովրդավարական պետությա՞ն։ Լո՞ւրջ։ Բա 2013-ի նախագահական ընտրությունները, բա Հայաստանի՝ բոլոր ժամանակների կեղծված խորհրդարանական ընտրությունները, բա 1996-ի կեղծված նախագահական ընտրությունները, բա 1998-ի, բա 2003-ի, բա 2008-ի կեղծված նախագահական ընտրությունները։ Հանուն ընտրակեղծիքների մղվող պայքարի հերոսի կոչում է՞ շնորհում ՍԴ նախագահը։

Բայց մենք ինչ ենք ասում։ Ասում ենք ՍԴ հարգելի անդամներ, խնդրում ենք ձեզ, մի պայքարեք սեփական ժողովրդի ու երկրի, սեփական երկրի ապագայի դեմ։ Մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին եւ ներքին ուժերի ֆորպոստ։ Սա ենք ասում ընդամենը։ Հիմա էս փուլում այդպիսի խնդրանքով ենք հանդես եկել՝ դիմելով ՍԴ հարգելի անդամներին։ Հարուցված է քրգործ՝ ՍԴ նախագահի պաշտոնը օկուպացնելու դեպքի առիթով»։

Փաշինյանը մի օրինակ բերեց, որ հոլիվուդյան ֆիլմերում կադրեր կան, որ վերցնում են անձանց նկարները պատերին են կպցնում, սխեմա են սարքում․ «Վերցրեք, ձեզ հայտնի մարդկանց նկարները, գործողությունները սխեմավորեք, ձեզ համար էլ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Փաշինյանը։

Տպել
3874 դիտում

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ