Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է: Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, ովքեր Հայրենիքի համար օրհասական պահին տարբեր երկրներից շտապեցին Արցախ եւ կանգնեցին նրա պաշտպանության դիրքերում: Այսօր էլ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Արցախի շենացման ու զարգացման հայրենանվեր գործին:
Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է, ով իր ամենօրյա աշխատանքով պահում է հող հայրենին եւ պաշտպանում այն, ուսուցիչների տոնն է, ովքեր դաստիարակում են հայրենիքի արժանի պաշտպանների, բժիշկների տոնն է, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, մարտի դաշտում փրկում էին հազարավոր մարդկանց կյանքեր:
 
Եվ, վերջապես, սա Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի մեր վետերանների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության վետերանների եւ ծառայողների տոնն է, Հայրենիքի պաշտպան մեր զինվորների, սպաների, գեներալների, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անառիկ են պահում հայրենի երկրի սահմանները, իրենց անձնվեր ծառայությամբ ապահովում են հարազատ ժողովրդի անդորրն ու բնականոն գործունեությունը:
 
Փա՛ռք ու պատի՛վ բոլորին: Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքը՝ անկոտրում:
 
Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում իրենց կյանքն են զոհաբերել շատ քաջ հայորդիներ: Նրանց անունները ոսկե տառերով են գրվել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում, նրանց հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:
 
Թանկագի՛ն բարեկամներ,
 
Այս նվիրական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ մեր երկրին ու ժողովրդին, բոլոր հայ ընտանիքներին՝ երջանկություն ու ամենայն բարիք»:
Տպել
1151 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան