Թրամփի փաստաբանները կարծում են՝ Զելենսկին ունեցել է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, նորի կարիքը չկա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները գտնում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ունեցել է ուկրաինա-ամերիկյան հարցերի քննարկման համար իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումեւ լրացուցիչ հանդիպման կարիք, առայժմ չկա:

Այս մասին գրում է New York Times-ը՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահի փաստաբաններից Մայքլ Փուրփուրան մատնացույց է արել, որ մի շարք երկրների ղեկավարների՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանանկերում սեպտեմբերի 25-ին  Նյու-Յորքում կայացած հանդիպման շրջանակներում տեղի ունեցած առանձնազրույցը կարելի է համարել որպես Զելենսկիի եւ Թրամփի հանդիպում:

Փուրփուրան ցիտել է ամերիկյան ազգային անվտանգության խորհրդի նախկին պաշտոնյա Ֆիոնա Հիլլի խոսքերը այն մասին, որ պարտադիր չէ Վլադիմիր Զելենսկիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կայանա Օվալաձեւ աշխատասենյակում: Հիլլին, սակայն, նաեւ հավելել էր, որ ամեն օտարերկրյա ղեկավար էլ ձգտում է, որ նախագահ Թրամփը իրեն հրավիրի Օվալաձեւ աշխատասենյակ ու տարբեր երկրների ղեկավարների ամենեւին էլ չի գոհացնում այսպես կոչված  «ձեւական» հանդիպումները այլ միջոցառումների շրջանակներում, ինչպիսիք է 2019-ի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գագաթնաժողովը:

Նշենք, որ 2019-ի սեպտեմբերին հենց հայտնի դարձավ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործի մասին: Ամեն ինչ սկսվել էր հուլիսին, Թրամփի՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին արված  հեռախոսազանգից հետո, երբ Զելենսկին, իր կամքից անկախ, մեծ քաղաքական գործընթացի  (իմփիչմենտի) կենտրոնում հայտնվեց :

Այդ զրույցի գլխավոր թեման  ուկրաինական Burisma ընկերության նկատմամբ սկսված քննությունն է եղել, որի հետ կապ է ունեցել Հանթեր Բայդենը՝ հաջորդ ընտրություններում Դոնալդ Թրամփի ամենահավանական հակառակորդ Ջո Բայդենի որդին: Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում խնդրել էր դատախազության հետ միասին կրկին նայել Բայդենի որդու նկատմամբ սկսված գործի քննությունը, որը, ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, Բայդենի միջնորդությամբ ընդհատվել էր կամ փակվել:

2 երկրների նախագահների հեռախոսազրույցն ու Թրամփի խնդրանքը հնարավոր չեղավ գաղտնի պահել, ակդ մասին իմացան դեմոկրատներն ու բարձրացած աղմուկից հետո սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը հրապարակվեց՝ բաց լինելով բոլոր ցանկացողների համար, սակայն այդժամ էլ սկսեցին պտտվել կասկածներ այն մասին, որ հրամցվել է մոնտաժված ձայնագրություն, փոխվել է տեքստ կամ ձայն: 

Այժմ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ մի շարք հարցեր են մնում՝ սկանդալային ձայնագրությունը, կասեցված ամերիկյան ռազմական օգնությունը Ուկրաինային,  օլիգարխ Կոլոմայսկու բիզնեսների ու հաշիվների սառեցման, օֆշորային հաշիվների գործը եւ այլն:

Այս եւ որոշ այլ հարցերի պարզաբանման համար հունվարի 30-ին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպում է ունենալու ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Փոմփեոն: Հանդիպման մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:

Նշվում է, որ բացի նախագահ Զելենսկիից, Փոմփեոն Կիեւում հանդիպումներ է ունենալու նաեւ Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի եւ Պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի հետ: Փետրվարի 1-ին Փոմփեոն կավարտի Ուկրաինա կատարած այցն ու կմեկնի Բելառուս:

Տպել
1993 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է