Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է․ ճակատագրական սխալներ չեն եղել․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերահաստատում է պնդումը, որ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ բանակն իր առջեւ դրված խնդիրը կատարել է։ Քննիչ հանձնաժողովի՝ շուրջ 4 ժամ տեւած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ինքը Օհանյանը։

Նախկին նախարարը նկատեց՝ հիմա այլեւս պաշտոնի չէ, պահեստազորում է, բայց այսքան լարված, սակայն համատեղ քննարկմամբ հաճելի աշխատանքի տպավորություն վաղուց չէր ստացել։

Օհանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց պատերազմից հետո ՊՆ-ի կազմած զեկույցից, որը քննիչ հանձնաժողովն արդեն հասցրել է ուսումնասիրել։ Նա հանձնաժողովի տեղեկությունները լրացրել է տարբեր օղակներում, այդ թվում՝ ե՛ւ ռազմաքաղաքական, ե՛ւ օպերատիվ մարտավարական, ե՛ւ մարտավարական։

Օհանյանը պնդում է, որ նախկինում արած իր եզրահանգումներն ու տպավորությունները չեն փոխվել․ բանակը ոչ միայն իր առջեւ դրված խնդիրն է կատարել, այլ ավելին՝ բանակի հրամանատարական կազմի, զինծառայողների, նրանց ենթակաների հերոսությունների շնորհիվ կարողացել ենք հասնել մարտական գործողությունները կանգնեցնելուն։

ՊՆ-ի նշյալ զեկույցում, ինչպես հայտնեց նախկին նախարարը, եզրահանգումներ են արվել մի քանի հարթություններում։ Այն ժամանակ ռազմաքաղաքական հարթությունում եզրակացության են եկել, որ ՀՀ եւ ԱՀ ԶՈՒ ղեկավարությունն ու նրա բոլոր օղակներն ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի անցնելու, որովհետեւ դա տարիների ընթացքում փորձարկել են տարբեր զորավարժություններով․

Իսկ ահա օպերատիվ-մարտավարական եւ մարտավարական օղակի մասով զեկույցում նշված է, որ հրամանատարական կազմը, իրենց ենթակաները, նրանց բարոյահոգեբանական մակարդակը, ԶՈՒ-երի պատրաստության համար ուսումնանյութական բազան ապահովում է գործողություններ վարել ոչ միայն մարտավարական, այլ նաեւ այլ օղակներում․

«Եվ դա երեւացել է զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարական կազմի եւ զինվորների գործողություններում՝ նրանց քաջագործություններով եւ հերոսություններով»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ՝ դա մեկ օրում չի լինում․

«Եթե 2016-ին անձնուրաց կռվել է Արցախի ՊԲ-ն, ապա դա տասնյակ տարիների ընթացքում պատրաստության, ուսուցման եւ դաստիարակության, ավանդույթների հիման վրա է ձեւավորված։ Եզրակացությունը սա է»։

Նախկին նախարարն ասաց, որ այսօր քննարկել են նաեւ բացթողումներն ու թերությունները։ Հարցին՝ շա՞տ են եղել թերությունները՝ Օհանյանն այսպես պատասխանեց․

«Ասացեք, տեսնեմ, մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս։ ՊՆ-ում իմ երկարատեւ աշխատանքի ընթացքում ես ասել եմ՝ սխալ ունենալը եւ դրանք վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը, բայց չվերացնելն արդեն նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն»։

Նախկին նախարարն ընդգծեց՝ ճակատագրական սխալներ չեն եղել։

Հարցին՝ կա՞ն բացթողումներ, որոնք պատասխանատվություն են ենթադրում՝ Օհանյանը պատասխանեց, որ ժամանակին բացթողումների համար ԱՀ ղեկավարությունը եւ ԱՀ պաշտպանական ղեկավարությունը որոշումներ ընդունել են եւ համապատասխան կարգապահական գործառույթներ են իրականացրել, տույժեր ու պաշտոնանկություններ։

Անդրադառնալով տարիներ շարունակ չվերացող այն խոսակցություններին, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի պակաս է եղել, հրամանատարների բացակայություն, պայմանավորվածություն՝ տարածքներ զիջելու մասին՝ Օհանյանն ասաց, որ ԶՈՒ հրամանատարական կազմը, ղեկավարման համակարգն իմացել է իր պարտականությունները, դրանք իրենց գործառույթների շրջանակում՝ իրականացրել։

Նա հայտարարեց, որ ԶՈՒ-երը նյութատեխնիկական ապահովման շրջանակներում, վառելիքաքսուքային նյութերի առումով որեւէ խնդիր չեն ունեցել․

«Ես եւս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից եւ դաժանություններից։ Մենք գնահատական կարող ենք տալ այն ավագ լեյտենանտի, կապիտանի, սերժանտի եւ զինվորի տեսանկյունից, որն առաջին գծում մարտական գործողություններ է վարել՝ գտնվելով հակառակորդի եւ հոգեբանական ու կրակային ճնշման տակ, բայց իր առջեւ դրված խնդիրը պատվով կատարել է»։

Թե ինչ խնդիրներ են եղել այդ դեպքում, Օհանյանն ասաց՝ սահմանափակվենք նրանով, որ ինքն այսօր ներկայացել է նիստին, եւ իր տեղեկությունները տվել է հանձնաժողովին․

«Թույլ տանք՝ հանձնաժողովն աշխատի»։

Զուգահեռ քննարկման արդյունքում նախկին պաշտոնյան եկել է այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի, չնայած նախկինում նա կարծիք էր հայտնել, որ հանձնաժողովն առանձնապես անելիք չունի․

«Ես, իհարկե, այս հանձնաժողովը չէի կազմի, կամ հանձնաժողովին պաշպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որ առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ, բայց քանի որ ստեղծվել է ԱԺ-ում, պետք է իր աշխատանքն ավարտի, ես էլ իմ կողմից աջակցելու եմ»։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ Ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ գիտությամբ, եւ, ի վերջո, դավադրություն եղե՞լ է, թե՞ ոչ, Օհանյանն ասաց, որ ինքը կարող է փարատել բոլոր մտահոգությունները․ «Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է։ Վերջակետ դրեք սրան։ Մութ, չբացահայտված դրվագներ չկան»։

Թե ինչ հարաբերություններ ունի Օհանյանը ՀՀ գործող իշխանության հետ, նախկին նախարարը հարց հնչեցրեց․ «Ներկա իշխանություններն ազգությամբ ո՞վ են՝ հայ։ Բա ինչպե՞ս կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություն չունենա»,- ասաց նա՝ նշելով, որ այս իշխանությունների հետ համագործակցություն ունեն միայն այս քննիչ հանձնաժողովի շրջանակներում։

Սեյրան Օհանյանը նաեւ հայտնեց, որ իր հետ երբեւէ տարածքներ հանձնելու որեւէ փաստաթուղթ չի քննարկվել։

Տպել
2537 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)