Երևան
12 °C
«Էլեկտրիկ Երեւանի» գործը նոր զարգացում է ստացել. օրեր առաջ՝ հունվարի 16-ին, այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արման Ավագյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
«Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց Ավագյանի պաշտպան Ղեւոնդ Պապոյանը: Նա մեր զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրված, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ ոչինչ չի կարող ասել նաեւ տարածված տեսանյութի վերաբերյալ: Նշենք, որ այդ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն գործադրում «Էլեկտրիկ Երեւան»-ի ակտիվիստ, գործով արդեն տուժող Ֆիլիպ Արզումանյանի նկատմամբ: Նշենք, որ Ավագյանն «Էլեկտրիկ-Երեւանի» ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության 7-րդ վարչության բաժնի պետի նախկին տեղակալի պաշտոնը: Թե ինչ պաշտոն է զբաղեցրել դրանից հետո, հայտնի չէ: «Ես չգիտեմ՝ նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել, բայց հիմա, եթե չեմ սխալվում, նա չի պաշտոնավարում, այլ տեղեկություններ չունեմ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ղեւոնդ Պապոյանը: Նա մեղադրանքի վերաբերյալ այլ հարցերի չպատասխանեց:
Տուժող Ֆիլիպ Արզումանյանն էլ մեր զրույցում ասաց, որ օրեր առաջ հրավիրվել է հարցաքննության եւ վերահաստատել իր այն ցուցմունքը, որը տվել է 2015 թվականին. «Դրվագը հետեւյալն է. ես այդ օրը (հունիսի 22-ին) քայլում էի Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկով, դա այն ժամանակ էր, երբ բոլորին արդեն հավաքել, տարել էին: Տեսա, որ քաղաքացիական հագուստով մի երեք-չորս տղամարդ մի աղջկա մազերից են քաշում, տանում, աղջիկն էլ գոռում էր, ես նրանց բարձր նկատողություն արեցի, եւ նրանք հարձակվեցին ինձ վրա: Մի քանի հոգով ինձ պահեցին, մեկը մի քանի անգամ հարվածեց մարմնիս տարբեր հատվածներին, նաեւ՝ դեմքիս»:
Տուժողի խոսքով՝ հարվածողը եղել է հենց Արման Ավագյանը. «Դրանից հետո ոստիկանության մեքենայով ինձ տարան Էրեբունու բաժին, այդ ժամանակ առավոտյան ժամը 6-ն էր, այնտեղ պահել են մինչեւ երեկոյան ժամը ինը-տասը, այսինքն՝ պահել են անօրինական, քանի որ, ըստ սահմանված կարգի, 3 ժամվա մեջ պիտի ազատեին, բայց այնտեղ արդեն վերաբերմունքը նորմալ է եղել»: Հարցին՝ իրեն հայտնի՞ է քաղաքացիական հագուստով այդ մյուս երեք անձանց ինքնությունը, Ֆիլիպ Արզումանյանը բացասական պատասխան տվեց. «Չէ՛, մնացածների ինքնությունը պարզ չէ: Ես նրանց մի քանի անգամ տեսել եմ քաղաքի տարբեր սրճարաններում, բայց համոզված չէի, որ հենց այդ մարդիկ էին, որովհետեւ տեսանյութում շատ-շատ էին, գուցե ֆիքսվել եմ»: Արզումանյանը նշեց, որ մեղադրանքի առաջադրումից հետո իր եւ Ավագյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել, ինքն Արզումանյանին հանդիպել է օրեր առաջ նախաքննական մարմնում եւ պարզապես բարեւել:
Թե որքանով էր սպասելի այս զարգացումը, Արզումանյանը դժվարացավ նշել. «Գիտեք, էնպես չէ, որ անսպասելի է եղել, էնպես էլ չէ, որ սպասելի էր: Երբ զանգեցին, ասացին, ես, իհարկե, մի քիչ զարմացա, որ ընդհանրապես հիշեցին այս գործի մասին, բայց, իմ կարծիքով, այս հինգ տարվա ընթացքում Ոստիկանությունը տիրապետում էր բոլոր հնարավորություններով այդ մարդուն իդենտիֆիկացնելուն եւ նրա ինքնությունը ՀՔԾ-ին փոխանցելուն: Ինձ թվում է՝ ինչ-որ պատճառներ են եղել, որ ոչ թե հեղափոխությունից միանգամից հետո սա եղավ, այլ 2 տարի անց»,- ասաց տուժողը՝ հավելելով, որ ուրախ է՝ արդարադատությունը կվերականգնվի:
Նա, սակայն, նշեց՝ չի ուզում, որ Արման Ավագյանն ազատազրկման տեսքով պատիժ կրի. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է. ես չեմ ուզում, որ մարդն ազատազրկվի, որ լուրջ պատիժ կրի կատարվածի համար, իմ պահանջն այն է, որ նա ընդհանրապես չաշխատի իշխանության որեւէ ճյուղում կամ ուժային կառույցներում, քանի որ պրոֆեսիոնալ հատկանիշներ չունի»:
Արման Ավագյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ քրեական գործն իրենց դեռեւս չի ուղարկվել:
2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ փողոց դուրս եկած քաղաքացիների խաղաղ ցույցերը ոստիկանները ցրել էին՝ կիրառելով անհամաչափ ուժ ու գործի դնելով ջրցան մեքենա: Ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ հարուցվեց առանձին քրեական գործ, որով 4 ոստիկան դատապարտվեց դրամական տուգանքի:
2019 թվականի մարտի 8-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ մայր գործը կասեցնում է որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձանց անհայտ լինելու հիմքով: Տուժող ճանաչված լրագրողներից երեքը դատարանում բողոքարկեցին վարույթը կասեցնելու մասին որոշումը, եւ նրանց բողոքը մասնակի բավարարվեց: Կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո՝ մայիս ամսին, Դատախազությունը գործը վերադարձրեց ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին
Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ
Կատարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին
Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել
Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի
Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին
Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին
«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ
Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ
Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ
Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ
Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ
«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար
Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը
Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի
Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT