Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին. Ալեն Սիմոնյան

Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նրա պնդմամբ՝ այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանությանը, քաղաքական գործիչ չէ: «Ուստի քաղաքական հետապնդումներից խոսելիս եւ քաղաքական գնահատականներ տալիս մենք չենք հարգում քաղաքական գործիչներին. խոսքը միայն իշխանական թեւի գործիչների մասին չէ»,- ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ»-ի անդամներից մեկի՝ Արթուր Դանիելյանի բերման ենթարկելուն:

«Ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն ունեն նաեւ կանխարգելիչ ֆունկցիա, եւ երբ մի վատ բան է լինում, ասում ենք՝ բա, մինչեւ այդ՝ ինչի չէ՞ին հետաքրքրվում: Ձեր նշած մարդիկ հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով: Նրանց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունն էլ գործել է իր իրավունքի սահմանների մեջ»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականություն կա՝ Սիմոնյանը նշեց, որ Քոչարյանը, ինչպես միշտ, կտրված է իրականությունից: Նրա կարծիքով՝ ՀՀ-ում որեւէ արտահերթ գործընթացի կարիք չկա: «Եթե ինչ-որ արտահերթ գործընթացի կարիք կա, դա ՀՀ-ին հասցված այն վնասը եւ այն իրավիճակը, որը մենք ժառանգություն ենք ստացել, արտահերթ ձեւով լուծելու անհրաժեշտությունն է: Որեւիցե այլ բանի կարիք ՀՀ-ում արտահերթ առումով չկա»,- ասաց Սիմոնյանը:

Նրա փաստմամբ՝ Սահմանադրական դատարանի խնդրի հետ կապված թեման առաջիկա 1-2 ամսվա ընթացքում մեկընդմիշտ փակ կլինի:

«ՍԴ-ն մի վայր է, որը մնացել է հին աշխարհում եւ շուտով ազատվելու եւ հայտնվելու է «նոր Հայաստանում», Հրայր Թովմասյանը ուզի, թե չուզի»,- նկատեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, Սիմոնյանի պնդմամբ՝ նա ընդհանրապես պետք է ՍԴ նախագահ եւ դատավոր չլիներ, որովհետեւ նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ որպես քաղաքական գործիչ: Պատգամավորը նշեց նաեւ, որ Թովմասյանի կալանավորումը չի կարելի համարել ՍԴ խնդրի լուծում:

Անդրադառնալով նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքի չներկայանալու հարցին՝ Սիմոնյանն ասաց, որ դա ներքին կանոնադրությունով լուծվում է, եւ եթե խախտվել է օրենք, միանշանակ դատավորը պետք է կրի պատասխանատվություն:

«Ձեզ թվում է, որ եթե Վահե Գրիգորյանն է, ու մենք ենք ընտրել, եթե օրենք խախտի, պետք է ասենք՝ հա, տե՞նց է: Ինչ տարբերություն՝ Վահե Գրիգորյանն է, ես եմ, թե Հրայր Թովմասյանը»,- եզրափակեց Սիմոնյանը:

Տպել
2187 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)