Եթե ՀՀ ժամանած ուղեւորներն ունենան վիրուսի ախտանշաններ, նրանք հատուկ ստերիլ պատգարակով կտեղափոխվեն «Նորք» հիվանդանոց

Վերջին շրջանում Չինաստանում տարածվող նոր կորոնավիրուսից պաշտպանվելու եւ վարակված անձանց սահմանին հայտնաբերելու համար Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերահսկողություն է սահմանվել: Այն, սակայն, մի շարք ուղեւորների կարծիքով ոչ պատշաճ է կատարվում: Վերջիններս դժգոհում են, որ իրականացվում է միայն ջերմաչափում, մինչդեռ հիվանդության գաղտնի շրջանը 14 օր է, եւ հնարավոր է ստուգվող անձի մոտ նախանշաններն ավելի ուշ դրսեւորվեն, իսկ նա այդ ընթացքում էլ վարակի աղբյուր լինի:

Այս հարցերին ի պատասխան, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշել է, որ տեղում հեռահար ջերմաչափում անցնում են բոլոր ուղեւորները: Առանձնակի ուշադրություն է դարձվում այն մարդկանց, որոնք ժամանում են Չինաստանից կամ վերջին 14 օրերի ընթացքում եղել են այդ երկրում: Նրանք լրացնում են նաեւ հասցեական քարտեր:

Նշենք, որ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը երեկ մանրամասնել էր, որ այդ հասցեական քարտերը լրացվում են օդային եւ ցամաքային սահմանին: Քարտերն անհրաժեշտ են՝ վերոնշյալ քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Դրանց մեջ նշված են ուղեւորների մասին հստակ տվյալներ, որոնց շնորհիվ մասնագետները գաղտնի շրջանն ընդգրկող ժամանակահատվածում պետք է կապ պահպանեն ուղեւորների հետ եւ տեղեկանան առողջական վիճակի մասին:

Օդանավակայանում այժմ աշխատող բժիշկները տեղեկատվություն են ստանում նաեւ ինքնաթիռի անձնակազմից՝ արդյոք ուղեւորների մեջ կա՞ն վիրուսի ախտանշաններ ունեցող մարդիկ: Բացի դա, իրենք նախապես՝ մինչեւ ժամանումը, ստանում են ինֆորմացիա բոլոր ուղեւորների մասին:

Ինչպես նշեց Հայկ Կարապետյանը, կան հակահամաճարակային միջոցառումներ, որոնք կատարվում են քայլ առ քայլ: Իրենք անում են առաջին քայլը. հայտնաբերում են՝ արդյոք ուղեւորներն ունե՞ն ջերմություն, իսկ հազն ու դողէրոցքը տեսանելի են: Այնուհետեւ այդ տեղեկատվությունը փոխանցում են Առողջապահական եւ տեսչական մարմնի ապարատ եւ Առողջապահության նախարարություն: Մնացած վերահսկողությունը իրականացնում են այդ գերատեսչությունները, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում նմուշներն ուղարկել այլ երկրներում գտնվող լաբորատորիաներ, քանի որ Հայաստանը դեռեւս չունի վիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ: Մեզ մոտ եղած լաբորատորիաները կարձանագրեն թոքաբորբը, որը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսներով:

Եթե ուղեւորներից որեւէ մեկի մոտ հայտնաբերվեն վիրուսի ախտանիշներ, նա մեկուսացված, հատուկ ստերիլ պատգարակով կտեղափոխվի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Համաճարակաբանի խոսքով՝ վերջին օրերին ջերմություն ունեցող ուղեւոր հայտնաբերվել է, սակայն դա այս վարակի հետ կապ չի ունեցել եւ նա ժամանել է ոչ Չինաստանից:

Ինչպես հավելել է մասնագետը, վերջին շրջանում Չինաստանից Հայաստան տարանցիկ չվերթով օրական ժամանում են մոտ 20-30 ուղեւորներ, որոնք հիմնականում հայեր են:

Հիշեցնենք, որ Չինաստանում հայտնաբերված Կորոնավիրուսի պատճառով երկրում համաճարակային իրավիճակը դեռեւս լարված է: Դեպքեր են գրանցվել նաեւ աշխարհի 15 երկրներում: ԱՆ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում դեռեւս Կորոնավիրուսով վարակված անձ չի հայտնաբերվել:

Տպել
1761 դիտում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան